Դիրիժաբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստաբիլ դիտման պլատֆորմի կերպով ավիագովազդի համար օգտագործվող «Goodyear» ընկերության ժամանակակից փափուկ դիրիժաբլ, ավիագովազդի համար օգտագործվող

Դիրիժաբլ (ֆր.՝ dirigeable բառից, որը նշանակում է "կառավարվող"), օդից թեթև թռչող ապարատ, որը մի կողմից իրենից ներկայացնում է օդապարիկի, շարժիչի (սովորաբար պտուտակավոր էլեկտրական կամ ներքին այրման շարժիչով) և կառավարման համակարգի կողմնորոշման (կառավարման ղեկեր) համակցություն, ինչի շնորհիվ դիրիժաբլը կարողանում է շարժվել յուրաքանչյուր ուղղությամբ անկախ օդային հոսքերի ուղղությունից։ Քնի որ դիրիժաբլը հանդիսանում է օդից թեթև թռչող սարք, ապա նա լողում է օդում շնորհիվ վեր հանող՝ Արքիմեդյան ուժի։ Հիմնականում նրա թաղանթը լցնում են օդից թեթև գազերով, օրինակ հելիումով, ջրածնով։

Կառուցվածքը[խմբագրել]

Հիմնական մասը կազմում է մեծ թաղանթը, որը լցվում է օդից թեթև գազով։ Վաղ ժամանակներում թաղանթը կազմված էր լինում յուղաներկած մեջնապատից, իսկ այժմ թաղանթները պատրաստում են միաշար կամ բազմաշար սինթետիկ նյութերից, որպեսզի կանխվի գազի արտահոսքը և մեծանա ծառայելու ժամկետը։ Եղանակային պայմանների ազդեցությունը, սարքի զանգվածը փոքրացնելու, ինչպես նաև ուղղահայաց վայրէջքի համար, նրա կազմության մեջ մտնում է վարամբարձ ուժի մի ողջ կառավարման համակարգ, որում օգտագործվում է թաղանթի աերոդինամիկական ուժը, ինչպես նաև մթնոլորտային սեղման ճանապարհով, որը պահպանվում է բալոնների մեջ։ Բացի դրանից թաղանթի կառուցվածքի մեջ մտնում են նաև գազի համար կանխարգելիչ կլապաններ։ Առաջին դիրիժաբլներում օգտակար բեռը, սարքավորումները և վառելիքը տեղավորում էին կաբինայի մեջ։ Բացի թաղանթից, շարժիչից և կաբինայից, դասական դիրիժաբլի կառուցվածքի մեջ մտնում են նաև գրավիտացիոն և աերոդինամիկական կառավարման համակարգ հավասարակշռության պահպանման համար։

Կոշտ դիրիժաբլ ՝1933թ.

Դիրիժաբլի տեսակները[խմբագրել]

  • Ըստ թաղանթի տեսակի-կոշտ, կիսակոշտ, փափուկ
  • Ըստ ուժային մեխանիզմի-գոլորշու մեքենայով, բենզինային շարժիչով, էլէկտրաշարժիչով, դիզելային և գազատուրբինային շարժիրներով
  • Ըստ շարժիչի տեսակի-թևավոր, օդային վինտով և ռեակտիվ
  • Ըստ նշանակության-մարդատար, բեռնատար, ռազմական
  • Ըստ Արքիմեդյան ուժի ստեղծման-թեթև գազի օգտագործմամբ, տաք օդի օգտագործմամբ(թերմոդիրիժաբլ), կոմբինացված

Շարժիչները[խմբագրել]

Ամենաառջին դիրիժաբլները շարժման մեջ էին դրվում գոլորշային շարժիչների կամ մկանային ուժի միջոցով։ 1880-ական թվականներին ընդունված էին արդեն էլեկտրաշարժիչները։ Իսկ արդեն 1890-ական թթ. արդեն կիրառության մեջ դրվեցին ներքին այրման շարժիչները։ 20-րդ դարի ընթացքում արդեն օգտագործվում էին դիզելային շարժիչները։

Կառուցվածքային տեսակները[խմբագրել]

մեծ դասական դիրիժաբլները 1930-ական թթ.գործնականում ընդունակ չէին վայրէջք կատարել ցանակացած հրապարակում, ինչպես դա անում է օրինակ ուղղաթիռը[1] Թռիչքի ընթացքում հիմնականում ղեկավարում են երկու օդաչու, ընդ որում օդաչուներից մեկը հիմնականում հետևում է սարքի աշխատանքին, իսկ մյուսը հետևում է սարքի դիրքին և ուղղությանը։ Ըստ կառուցվածքի լինում են հետևյալ հիմնական տեսակների տեսակների՝ փափուկ դիրիժաբլ, կիսակոշտ դիրիժաբլ։ Հետևյալ երկու դեպքերում էլ գազի թաղանթը փափուկ է, որովհետև ընդունում է ցանակացած տեսք և համապատասխան ճնշամն դեպքում նոր ընդունում է կոշտ տեսք։ Կիսակոշտ դիրիժաբլի օրինակ է «Իտալիա» անունով դիրիժաբլը։ Ցիալկովսկին ասել է.

Aquote1.png Փափուկ դիրիժաբլի առաջին թերությունը կայանում է նրանում, որ եղանակից կախված կամ ընկնեւմ է ներքև կամ ձգտումք դեպի վերև,երկրորդ թերությունը կայանում է նրանում,որ նրա ծավալն ու տեսքը անընդհատ փոփոխվում են,որի պատճառթվ գազային թաղանթը ծռմռվում է։ Aquote2.png

Իսկ կոշտ դիրիժաբլի առավելությունն այն է, որ նրա արատաքին կառուցվածքը մետաղական է, իսկ գազը գտնվում է կոշտ բալոնների մեջ։ Չնայած դրան կոշտ դիրիժաբլները ունեն թերություններ ևս, օրինակ վայրէջքը չնախապատրաստած հրապարակ առանց մարդկանց օգնության չափազանց դժվար էր և հիմնականում ուղեկցվում էր վթարներով։ Այդ պատճառով կոշտ դիրիժաբլի կմախքը վերականգնելը պահանջում էր անձնակազմի երկար աշխատանք, ինչի պատճառով այն շատ թանկարժեք էր։[2]։

Ըստ լիցքավորված գազի տեսակի[խմբագրել]

  • Գազային դիրիժաբլներում, հավասար ճնշման և ջերմաստիճանի պայմաններում օգտագործվում է օդից ավելի թեթև գազ։
  • Գոլորշային դիրիժաբլներում, որտեղ օգտագործվում է տաք օդ, խտությունը քիչ է շրջապատող օդի խտությունից, բայց ջերմաստիճանը ավելի բարձր է։
  • Վակուումային դիրիժաբլներում օդը ամբողջովին հանված է։

Մեր օրերում հիմնականում որպես գազ օգտագործվում է իներտ գազ հելիումը, չնայած նրա թանկարժեքությանը։ Անցյալում օգտագործում էին թթվածին

Փափուկ դիրիժաբլի ընդհանուր տեսքը

։

Առաջին թռիչքները[խմբագրել]

Գոլորշային շարժիչով դիրիժաբլը, որը նախագծել է Անրի Ժիֆֆարը, իրականացրեց առաջին թռիչքը թ.1852թ. սեպտեմբերի 24-ին։ Հաջորդ՝ ամբողջովին ղեկավարվող առաջին թռիչքը տեղի ունեցավ ֆրանսիական ռազմական դիրիժաբլով, որն էլէկտրական շարժիչով էր[3]։ 1900 թվականին տեղի ունեցավ կոշտ հիմնակմախքով դիրիժաբլի՝ ցեպելինի առաջին թռիչքը, որը կառուցել էր գերմանացի գյուտարար Ֆերդինանդ ֆոն Ցեպելինը։ 1901թ. հոկտեմբերի 19-ին, ֆրանսիացի օդագնաց Ալբերտո Սանտոս-Դյումոն, մի քանի փորձից հետո թռչեց շուրջ 20կմ/ժ արագությամբ Էյֆելյան աշտարակի բարձրությամբ։ Այդ ժամանակաշրջանում, երբ փափուկ դիրիժաբլները լայն տարածում էին ստանում, կոշտ դիրիժաբլների զարգացումը նույնպես կանգ չէր առնում։ Նրանք կարողանում էին ավելի ծանր բեռ տանել, քան ինքնաթիրռները, և այդ իրավիճակը պահպանվում էր երկար տարիներ։

Կիրառություն[խմբագրել]

Որպես ուղևորների փոխադրամիջոց՝ դիրիժաբլները լայն տարածում չունեն, սակայն օդում անշարժ կախվելու հնարավորության շնորհիվ օգտագործվում են լուսանկարչական և հեռուստատեսային նկարահանումներ կատարելու համար։ Մեծ չափերի, դժվար ղեկավարման ու դանդաղաշարժության պատճառով դիրիժաբլները լայն կիրառությունից դուրս են մղվել։

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • оборудование стоянок дирижаблейl
  • Дирижабль Дэвида Шварца, построенный в 1897 году, был первым дирижаблем, который имел металлическую обшивку, однако он имел внутренний каркас, и потому не может считаться монококовым.
  • Winter, Lumen & Degner, Glenn, Minute Epics of Flight, New York, Grosset & Dunlap, 1933, pgs. 49-50