Ժան-Մարի Լը Պեն
Ժան-Մարի Լը Պեն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ազգային ճակատ, Front national pour l'Algérie française? և Comités Jeanne? |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Պանթեոն-Ասսաս համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 20, 1928[1][2][3][…] (92 տարեկան) |
Ծննդավայր | La Trinité-sur-Mer |
Դինաստիա | Le Pen family? |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Jean Le Pen? |
Մայր | Anne Hervé? |
Ամուսին | Jany Le Pen? |
Զավակներ | Մարին Լը Պեն, Marie-Caroline Le Pen? և Yann Le Pen? |
Կայք՝ | jeanmarielepen.com |
Ինքնագիր | ![]() |
Ժան-Մարի Լը Պեն (հունիսի 20, 1928[1][2][3][…], La Trinité-sur-Mer), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր: Հավատարիմ է ազգայնական հայացքներին:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լը Պենը ծնվել է Ֆրանսիայի Բրետան նահանգի ատլանտյան ափի փոքրիկ գյուղերից մեկում, ձկնորսի և զգեստագործի ընտանիքում: 1942 թվականին նրա հայրը ձկնորսության ժամանակ ականի վրա պայթեց և Լը Պենը դարձավ այսպես ասած «ազգային որբ» (pupille de la nation), այսինքն նա մեծացավ պետական միջոցների հաշվին: Պետական միջոցների հաշվին նա սովորել է Վանի ճիզվիթական քոլեջում: Գերմանական օկուպացիայի տարիներին Լը Պենը ցանկացել է միանալ դիմադրության շարժմանը, սակայն նրան մերժել են: Ճեմարանն ավարտելուց հետո Լը Պենն ընդունվեց Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և դարձավ դրա ուսանողական ասոցիացիայի նախագահը:
1953 թվականին ստեղծեց կամավոր ուսանողների խումբ, որը պետք է օգներ Նիդերլանդներում ջրհեղեղից տուժածներին:
Համալսարանը ավարտելուց հետո Լը Պենը մեկնեց ծառայության, իսկ 1954 թվականին տեղափոխվեց Հնդկաչին: Հրադադարի պայմանագրի կնքումից անմիջապես հետո նա ծառայությունը շարունակել է Սուեզի ջրանցքում:
Լը Պենը քաղաքական կարիերան սկսել է պուջիստների շարքերում և 1956 թվականին դարձել է խորհրդարանի ամենաերիտասարդ անդամը:
Որպես պատգամավոր ՝ նա երկարատև արձակուրդ վերցրեց ռազմական գործողություններին մասնակցելու համար: Արտերկրյա լեգիոնի 1-ին պարաշյուտային գնդի կազմում նա մասնակցել է Սուզեի գործողությանը և Ալժիրի անկախության պատերազմին: Լը Պենին քաղաքական հակառակորդները մեղադրել են ալժիրցի ապստամբներին կտտանքների ենթարկելու մեջ, սակայն այս մեղադրանքները չհաստատվեցին, իսկ Լը Պենը անձամբ ժխտեց այդ ամենը:
Ծառայության ավարտից հետո նա շարունակեց ուսումն իրավաբանական ֆակուլտետում, նաև սկսեց ուսումնասիրել քաղաքագիտություն:
1960 թվականի հունիսի 26-ին նա ամուսնացավ Լոլա Պերետտի հետ: Նրանք ունեցան երեք աղջիկ, իսկ 1985 թվականին բաժանվեցին:
1962 թվականի խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո Լը Պենը հիմնել է SERP (ֆր. Société d'étude et de relations publiques - Հասարակության հետ կապերի ուսումնասիրության կազմակերպություն) կազմակերպությունը: Քաղաքականորեն աջ ազգայնականների կոմնակից Լը Պենը 1965 թվականի Նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է Ժան-Լուի Տիկսե-Վինյանկուրի նախընտրական շտաբը, միաժամանակ Ազատության և առաջընթացի հանրապետական դաշինքի սեղծումից հետո նա միացավ դաշինքին:
1972 թվականից մինչև 2011 թվականը եղել է Ֆրանսիայի Ազգային ճակատի ղեկավարը:
Մասնակցել է 1974, 1988 և 1995 թվականների նախագահական ընտրությունների առաջին փուլին: 2002 թվականին նա անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, առաջին փուլում հավաքելով 16,86 % քվե, իսկ երկրորդ տուրում 17,8 %: На 2007 թվականի ընտրությունների ժամանակ Լը Պենը հավաքել է 10,44 % քվե (զբաղեցրել է չորրոդ տեղը):
Նրա դուստրը՝ Մարին Լը Պենը ներկայումս հանդիսանում է Ազգային ճակատի առաջնորդը, իսկ թոռնուհին Մարեշալ Մարիոն Լը Պենը մասնակցել է Փարիզի արվարձաններից մեկի ընտրություններին[4]: 2012 թվականի ապրիլին 22 ամյա Մարիոնը դարձավ վերջին 15 տարվա ընթացքում Ազգային ճակատից Ֆրանսիայի խորհրդարան անցած առաջին պատգամավորը[5]:
2014 թվականի հունիսին Ժան-Մարի Լը Պենը «Ազգային ճակատ» կուսակցության կայքի իր վիդեոբլոգում նկարագրեց իր կուսակցության ընդդիմախոսներին՝ ասելով, որ հրեա ծագմամբ երգիչ և դերասան Պատրիկ Բրուելը երկիմաստ արտահայտություն է արել ասելով. «On fera une fournée la prochaine fois» («հաջորդ անգամ մենք կկազմենք մի ամբողջ կուսակցություն»):
2015 թվականի մայիսի 4-ին Ֆրանսիայի Ազգային ճակատը Լը Պենին վռնդեց կուսակցությունից: Ի պատասխան սրան Լը Պենը հայտարարեց, որ հրաժարվում է իր աղջկանից, ով այդ ժամանակ գլխավորում էր կուսակցությունը[6][7]:
2015 թվականի օգոստոսի 20-ին Ազգային ճակատը հայտարարեց, որ նախկին առաջնորդը հեռացվել է կուսակցությունից:
2015 թվականի սեպտեմբերի 5-ին Լը Պենը ստեղծեց նոր կուսակցություն «Կապույտ-սպիտակ-կարմիր միություն» անվանումով, անվանումը դրվել է ի պատիվ Ֆրանսիայի դրոշի գույների: Հայտնի է, որ կուսակցությունը ունի նույն նպատակները, որոնք ունի Ազգային ճակատը[8]:
2016 թվականի ապրիլի 6-ին Փարիզի դատարանը Լը Պենին մեղավոր ճանաչեց մարդկության դեմ հանցագործությունները ժխտելու փորձ կատարելու մեջ և տուգանեց նրան 30 հազար եվրոյով[9]:
2018 թվականի փետրվարի 9-ին նա պաշտոնապես հեռացվեց «Ազգային ճակատ» կուսակցությունից, սակայն պահպանեց կուսակցության Պատվավոր նախագահի կարգավիճակը[10]:
2018 թվականի մարտի 11-ին «Ազգային ճակատ» կուսակցության համագումարում Պատվավոր նախագահի պաշտոնը վերացվեց:
2018 թվականի ապրիլի 5-ին նա Ժան-Մարի Լը Պենը դարձել է «Խաղաղության և ազատության դաշինք» կուսակցության անդամ[11]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.senat.fr/senateur-communaute/le_pen_jean_marie0105sc.html
- ↑ 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ Enkelin strebt in die Politik(գերմ.)
- ↑ «Внучка создателя «Нацфронта» Ле Пена избрана в парламент Франции»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-06-17
- ↑ Батырев Иван (2015-05-04)։ «Французский Национальный фронт приостановил членство в партии Жан-Мари Ле Пена»։ ТАСС։ Վերցված է 2015-05-05
- ↑ «"Национальный фронт" приостановил членство Ле Пена»։ Русская служба Би-би-си։ 2015-05-05։ Վերցված է 2015-05-05
- ↑ «Жан-Мари Ле Пен создал новую партию»։ Վերցված է 2015-09-06
- ↑ «Chambres à gaz qualifiées de «détail»: Le Pen condamné à 30.000¤ d'amende»։ lefigaro.fr։ 2016-04-06
- ↑ «Французский суд подтвердил исключение Жан-Мари Ле Пена из "Национального фронта"»։ Интерфакс։ 2018-02-09։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-11-ին։ Վերցված է 2018-02-11
- ↑ «AFP: Жан-Мари Ле Пен вступил в европейскую партию националистов "Альянс за мир и свободу"»։ ТАСС (ռուսերեն)։ Վերցված է 2018-04-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт кампании-2007
- Блог
- Васильева Н. Ю. Национальный фронт вчера и сегодня // Французский ежегодник 2003. — М., 2003.
- Отец и дочь. Новое лицо французского национализма