Jump to content

Մոնիկա Վիտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնիկա Վիտտի
իտալ.՝ Monica Vitti
Ծնվել էնոյեմբերի 3, 1931(1931-11-03)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Իտալիայի թագավորություն[4]
Մահացել էփետրվարի 2, 2022(2022-02-02)[5][6][4] (90 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[7]
ԳերեզմանԿամպո Վերանո[8]
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մասնագիտությունկատակերգու, սցենարիստ, կինոռեժիսոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Roberto Russo?
Համատեղ ապրող(ներ)Միքելանջելո Անտոնիոնի և Կառլո դի Պալմա
Պարգևներ և մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[9] «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա

Targa d'Oro

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն կանացի դերի համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

և

Silver Bear for Outstanding Artistic Contribution?

Մոնիկա Վիտտի (իտալ.՝ Monica Vitti, իրական անունը` Մարիա Լուիզա Չեչարելլի, նոյեմբերի 3, 1931(1931-11-03)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] - փետրվարի 2, 2022(2022-02-02)[5][6][4], Հռոմ, Իտալիա[7]), իտալացի դերասանուհի։ Հինգ անգամ արժանացել է Իտալիայի բարձրագույն «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակին՝ կանացի լավագույն դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Վիտտին ծնվել է Հռոմում, իսկ մանկությունն անցել է Մեսինայում։ Պատանի տարիքում մասնակցել է սիրողական ներկայացումների, իսկ 16 տարեկանում ընդունվել է կինոակադեմիա։ 1953 թվականին, ավարտելով Հռոմի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիան, աշխատել է թատրոնում և առաջին դերերը կատարել է Բերտոլդ Բրեխտի և Էժեն Իոնեսկոյի դրամաներում։

Կինոդեբյուտը կայացել է 1954 թվականին, երբ ոչ մեծ դերով հանդես է եկել «Ծիծաղել, ծիծաղել, ծիծաղել» կատակերգությունում։ 1957 թվականին Մոնիկան ծանոթացել է Միքելանջելո Անտոնիոնիի հետ և դարձել է վերջինիս կյանքի ուղեկցուհին՝ երկար տարիներ։ Մոնիկայի դերասանական հաջողությունը նշանավորվեց Անտոնիոնիի չորս ֆիլմերի շնորհիվ, որոնք նկարահանվել էին 1960-1964 թվականներին։ Այդ ֆիլմերն էին «Արկած» (1960 թ.), «Գիշեր» (1961 թ.), «Խավարում» (1962 թ.) և «Կարմիր անապատ» (1964 թ.) կինոնկարները։ 1968 թվականին Մոնիկա Վիտտին արժանացավ Սան Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակին՝ կանացի լավագույն դերի համար, երբ նկարահանվել էր Մարիո Մոնիչելլիի «Չվրիպես, Ասսունտա» («Աղջիկն ատրճանակով» 1968 թ.) կինոնկարում։

Մոնիկա Վիտտին ճառագում էր կրքոտությամբ և անհասանելիությամբ։ Նա առավել քան համոզիչ էր և կատակերգական, և դրամատիկական դերերում։ Սակայն նրա փորձը՝ հաստատվել անգլիալեզու ֆիլմերում, հաջողությամբ չպսակվեց։ Մոնիկա Վիտտիի ֆիլմերից կարելի է հիշել «Դղյակը Շվեդիայում» (1963 թ.), «Թռչող ափսե» (1964 թ.), «Ալ կինը» (1969 թ.), «Զույգեր» (1970 թ.), «Ազատության ուրվականը» (1974 թ.), «Կեսգիշերային հաճույքներ» (1975 թ.), «Փրկեք, նա ինձ սիրում է» (1977 թ.), «Վայրի անկողիններ» («Վագրեր շրթներկում» 1979 թ.), «Հյուրանոցային համար» (1981 թ.), «Օբերվալդի գաղտնիքը» (1981 թ.), «Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ» (1982 թ.), «Սիրախաղ» (1983 թ.) և այլ կինոնկարներ։

Մոնիկա Վիտտին 1974 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում էր։ 1984 թվականին «Սիրախաղ» ֆիլմի համար արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին։ 1989 թվականին, որպես ռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի, հանդես է եկել «Գաղտնի սկանդալ» ֆիլմով։ Դրանից հետո նա լքել է կինեմատոգրաֆը, սակայն շարունակել է նկարահանվել հեռուստատեսությունում և աշխատել թատրոնում։ 1993 թվականին հրատարակել է իր ինքնակենսագրությունը։ 1995 թվականին, Վենետիկի կինոփառատոնում նա արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին՝ կինեմատոգրաֆում կատարած ներդրումների համար։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների վերջից Մոնիկա Վիտտին սիրավեպ ուներ Միքելանջելո Անտոնիոնիի հետ, իսկ 1960-ական թվականների վերջում արդեն, համատեղ ֆիլմերի բացակայության պատճառով, նրանց հարաբերությունները լարվեցին, որի արդյունքում նրանք դադարեցին հանդիպել։

1975 թվականից Մոնիկան հանդիպում էր ռեժիսոր Ռոբերտո Ռուսսոյի հետ, իսկ 1995 թվականին նրանք ամուսնացել են։

Մահացել է 2022 թվականի փետրվարի 2-ին Հռոմում[10][11]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1954Ծիծաղել, ծիծաղել, ծիծաղելRidere! Ridere! Ridere!Մարիա Թերեզա
1955Ադրիանա ԼեկուվրյորAdriana Lecouvreur-
1958ԵռյակըLe dritteՕֆելիա Գրանելլի
1960ԱրկածL'avventuraԿլաուդիա
1961ԳիշերLa notteՎալենտինա Ժերարդինի
1962Սպիտակ գիշերներLe notti bianche-
1962ԽավարումL'eclisseՎիտտորիա
1962Չորս ճշմարտությունLes quatre véritésՄադելեյն
1963Դղյակը ՇվեդիայումChâteau en SuèdeԷլեոնորա Ֆալսեն
1964Բարձրագույն անհավատարմությունAlta infedeltàԳլորիա
1964Կարմիր անապատIl deserto rossoՋուլիանա
1964Թռչող ափսեIl disco volanteԴոլորես
1965ՏիկնիկներLe bamboleՋիովաննա
1966Մոդեստի ԲլեյզModesty BlaiseՄոդեստի Բլեյզ
1966ՓերիներըLe FateՍաբինա
1967Ինձ շուտ սպանիր, ես մրսում եմFai in fretta ad uccidermi... ho freddo!Ջիովաննա
1967Ես ամուսնացել եմ քեզ հետ` զվարճանալու համարTi ho sposato per allegriaՋուլիանա
1967Առաքինության գոտինLa cintura di castitàԲոկադորո
1968Չվրիպես, Ասսունտա (Աղջիկն ատրճանակով)La ragazza con la pistolaԱսսունտա Պատանա
1969Ալ կինըLa femme écarlateԵվա
1969Սեր իմ, օգնիր ինձAmore mio aiutamiՌաֆայելլա Մաքիավելլի
1970Խանդի դրամա. Բոլոր մանրամասնությունների ժամանակագրությունումDramma della gelosia (tutti i particolari in cronaca)Ադելաիդա
1970Նինի ՏիրաբուշոNinì Tirabusciò, la donna che inventò la mossaՄարիա Սարտի
1970ԶույգերLe coppieԱդելա, Ջուլիա
1970ՊացիֆիստուհինLa pacifista - Smetti di piovereԲարբարա
1971ՍուպերվկանLa supertestimoneԻզոլինա Պանտո
1971Մենք` կանայքս, այդպիսին ենքNoi donne siamo fatte cosìԶոե, Թերեզա, Ալբերտա, Էրիկա, Լաուրա և այլք
1972Կարգը մնում է կարգGli ordini sono ordiniՋիորջիա
1973ՏոսկաLa ToscaՖլորա Տոսկա
1973Գող ԹերեզանTeresa la ladraԹերեզա
1973Աստղային փոշիPolvere di stelleԴիա Դանի
1974Ազատության ուրվականըLe fantôme de la libertéտիկին Ֆուկո
1975Սիրո պարեկը գալիս է ուղիղ կեսգիշերին (Կեսգիշերին տեղի են ունենում ամենաքաղցր հաճույքները)A mezzanotte va la ronda del piacereՏինա Կանդելա
1975Այդպես սկսվում է արկածըQui comincia l'avventuraՄիլա
1975Բադը նարնջի սոուսովL'anatra all'aranciaԼիզա Ստեֆանի
1976Միմի ԲլյուետMimì Bluette... fiore del mio giardinoՄիմի Բլյուետ
1976Միայն թե չիմանա ողջ շրջապատըBasta che non si sappia in giro!Արմանդա, Լիա
1977Փրկեք, նա ինձ սիրում է (Երկնքի մյուս կեսը)L'altra metà del cieloՍյուզաննա Մակալուսո
1978Պետության հետաքրքրության շրջանակումLa raison d'étatԱնժելա Ռավելլի
1978Իմ սիրելի տղամարդիկAmori mieiԱննա Լիզա Բիանչի
1978Ապրիր ուրախ, զվարճացիր մեզ հետPer vivere meglio, divertitevi con noiՎալենտինա Կոնտարինի
1979Վայրի անկողիններ (Վագրեր շրթներկում)Letti selvaggiՄարիա, մարմնավաճառուհի
1979Գրեթե իդեալական սիրավեպAn Almost Perfect AffairՄարիա Բարոնե
1980Օբերվալդի գաղտնիքըIl mistero di Oberwaldթագուհի
1980Չեմ ուզում այլևս քեզ ճանաչել, սիրելիսNon ti conosco più amoreԼուիզա
1980Հյուրանոցային համարCamera d'albergoՖլամինիա
1981Խանդի տանգոնIl tango della gelosiaԼուսիա
1982Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմIo so che tu sai che io soԼիվիա Բոնետի
1982Ներեցեք, եթե քիչ էScusa se è pocoՌենատա Ադորնի, Գրացիա Սիրիանի
1983ՍիրախաղFlirtԼաուրա
1986Ֆրանչեսկան և եսFrancesca è miaՖրանչեսկա
1990Գաղտնի սկանդալScandalo segreto-

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  4. 1 2 3 4 Porro M. È morta Monica Vitti, l’attrice aveva 90 anni (իտալ.)Milano: RCS MediaGroup, 1876. — ISSN 1120-4982; 1128-2568; 2499-2542
  5. 1 2 Veltroni W. (unspecified title)
  6. 1 2 È morta Monica Vitti, talento smisurato del cinema italiano (իտալ.)Roma: GEDI Gruppo Editoriale, 1976. — ISSN 0390-1076; 2499-0817
  7. 1 2 https://www.ansa.it/sito/notizie/cultura/cinema/2022/02/02/e-morta-monica-vitti_658b356e-9a12-483b-aeef-d983d2cb794a.html
  8. Find A Grave — 1996.
  9. https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
  10. Porro, Maurizio (2022 թ․ փետրվարի 2). «È morta Monica Vitti, l'attrice che visse due volte». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  11. «Умерла звезда фильмов Антониони Моника Витти - Газета.Ru». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին. {{cite web}}: Text "Новости" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Վիտտի» հոդվածին։