Փալմ Սփրինգս (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Փալմ Սփրինգս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես246,3 կմ², 245,984242 կմ²
ԲԾՄ146 մետր
Բնակչություն44 575 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-8
Հեռախոսային կոդ442, 760
Փոստային դասիչ92262–92264, 92262 և 92264
Պաշտոնական կայքpalmspringsca.gov
Փալմ Սփրինգս (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Փալմ Սփրինգս (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Փալմ Սփրինգս (անգլ.՝ Palm Springs), քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ շրջանում։ Կոաչելիա հովտի ինը քաղաքներից մեկը։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փալմ սփրինգս՝ քաղաքի կենտրոն

Ամերիկյան բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով քաղաքի ամբողջ մակերեսը կազմում է 246,3 կմ², այդ թվում 244,1 կմ² ցամաք և 2,2 կմ²՝ ջրային տարածություն (0,88 %): Փալմ Սփրինգս տեղակայված է Սան Բերնարդինոյից 89 կմ հեռավորության վրա դեպի արևելք, Լոս Անջելեսից 172 կմ հեռավորության վրա դեպի արևելք, Սան Դիեգոյից 198 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք և Ֆինիքսից 431 կմ հեռավորության վրա դեպի արևմուտք (Արիզոնա նահանգ)։

Փալմ Սփրինգսը տեղակայված է Կոաչելիա հովտում և բոլոր կողմերից շրջապատված է լեռներով. Սան Բերնարդինո (հյուսիսում), Սանտա Ռոզա (հարավում), Սան Հասինտո (արևմուտքում) և Լիթլ Սան Բերնարդինո (արևելքում)։ Այսպիսի յուրահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ Փալմ Սփրինգսին բնորոշ է մեղմ և չոր կլիման. տարվա 354 օրն արևային է։ Տարեկան մեղումների քանակը միջինում 122,7 մմ է[2]։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 23,7 °C: Ցածրագույն ջերմաստիճանն արձանագրվել է 1937 թվականի հունվարի 22-ին և կազմել է −7 °C[3]: Ամենաբարձր ճերմաստիչանը նկատվել է 1995 թվականի հուլիսի 28-ի և 29-ին և կազմել է 51 °C[4]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության 2000 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում հաշվվում էր 42 807 մարդ, 20 516 տնային տնտեսություն և 9457 ընտանիք։ Բնակչության խտությունը այս կերպ կազմել է 175,4 մարդ/կմ²։ Քաղաքի բնակչության ռասսայական կազմը եղել է այսպես. 78,33 %՝ սպիտակամորթներ, 3,93 %` աֆրոամերիկացիներ, 0,94 %` հնդկացիներ, 3,83 %` ասիացիներ, 0,14 %` Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակչություն, 9,78 %` այլ ռասսաների ներկայացուցիչներ։ Բնակչության 23,72 %-ը իր ծագումը հաստատել է որպես իսպանացի (լատինոամերիկյան)։

20 516 տնային տնտեսություններից մարդահամարի 16,3 %-ը ունեի երեխա, 34,0 %-ը ամուսնացած զույգեր էին, 8,5 %-ը ղեկավարվում էին այրի մայրերի կողմից և 53,9 %-ը ընտանիքներ չէին համարվում։ Տնային տնտեսությունների 41,6 %-ը կազմվել են միայնակ մարդկանցից։ Մարդկանց միջին քանակությունը տնային տնտեսության մեջ կազմել է 2,05։

Բնակչության տարիքային կազմը. 17,0 %՝ անչափահասներ, 6,1 %` 18-24 տարեկան, 24,2 %՝ 25-44 տարեկան, 26,4 %՝ 45-64 տարեկան և 26,2 %՝ 65 տարեկան և բարձր։ Միջին տարիք՝ 47 տարեկան։ Յուրաքանչյուր 100 կնոջ բաժին է ընկնում 107,8 տղամարդ։ 2000 թվականին տղամարդու միջին տարեկան եկամուտը կազմել է $33 999, կնոջը՝ $27 461: Բնակչության մեկ շնչի միջին եկամուտը կազմել է $25 957: Ընտանիքների մոտ 11,2 %-ը և բնակչության 15,1 %-ը ապրում են ծայրահեղ աղքատության մեջ։

Փալմ Սփրինգսը՝ ըստ այստեղ ապրող միասեռական զույգերի բաժնի, երկրում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը. նրանց են պատկանում տնային տնտեսությունների 7,2 %-ը, որը զգալիորեն բարձր է ԱՄՆ միջին ցուցանիշ 1 %-ից[5][6]։ 2017 թվականների ընտրություններից հետո քաղաքային խորհրդի բոլոր տեղերը և քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել են ԼԳԲՏ ներկայացուցիչներ[7]։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան տարիներով[8].

Բնակչության թվաքանակը
19401950196019701980199020002010
3 4347 66013 46820 93632 35940 18142 80744 552


Տահքուիթս Քանյոն ավտոճանապարհը

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսությունը այսօր հիմնված է հիմնականում տուրիզմի վրա, որը ակտիվորեն աջակցում է տեղական իշխանությունների կողմից։ Քաղաքում տեղի են ունենում բազմաթիվ փառատոններ, կոնֆերանսներ և տարատեսակ միջազգային միջոցառումներ, որոնց մեջ է մտնում Փալմ Սփրինգս միջազգային կինոփառատոնը։

Քաղաքի կենտրոնից դեպի արևելք 3 կմ հեռավորության վրա տեղակայված է Փալմ Սփրինգս միջազգային օդանավակայանը, որը չվերթներ է ընդունում ԱՄՆ-ի և Կանադայի բազմաթիվ խոշոր քաղաքներից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փալմ Սփրինգսի գաղտնիքները` հեռուստասերիալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Monthly Normals for Palm Springs, CA – Temperature and Precipitation». NOAA. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  3. «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Monthly Averages for Palm Springs, CA – Temperature and Precipitation». The Weather Channel. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
  5. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  6. Gates, Gary; Ost, Jason The Gay and Lesbian Atlas. — Washington, DC: The Urban Institute, 2004. — С. 241. — ISBN 0877667217 (data summarized at Urban Institute Factsheet Արխիվացված 2015-02-01 Wayback Machine
  7. «GAY.RU - Все места в городском совете Палм-Спрингс, включая мэра, заняли ЛГБТ-люди». www.gay.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. Berlo, Robert (2001). Population History of California Places. Livermore, California. (no publisher given).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]