Սոֆիա Կոպպոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Սոֆիա Կոպպոլա
Sofia Coppola
Sofia Coppola Cannes 2014.jpg
Ծնվել է մայիսի 14, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:14|2|0}})[1] (46 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, ԱՄՆ
Կրթություն Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ և Միլս քոլեջ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գործունեության տարիներ 1992- մինչև մեր օրերը
Մասնագիտացում դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և կինոդերասան
Ամուսին Thomas Mars
Պարգևներ
IMDb ID 0001068

Սոֆիա Կառմինա Կոպպոլա (անգլ.՝ Sofia Carmina Coppola, մայիսի 14, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:14|2|0}})[1], Նյու Յորք, Նյու Յորք[1]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի և կինոպրոդյուսեր՝ ով նկարահանել է հինգ լիամետրաժ ֆիլմ։ Ծնվել է մայիսի 24-ին՝ 1971 թվականին, Նյու Յորքում` Ֆրենսիս Ֆորդ և Էլեոնոր Ջեսսի Կոպպոլաների ընտանիքում:[2].

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիա Կոպպոլան՝ դեռ մանուկ տարիքից, սկսել է նկարահանվել իր հոր ֆիլմերում: Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի դերը Կնքահայրը ֆիլմում կնքվելու տեսարանում երեխայի դերն է:

«Աննա» ֆիլմը եղել է Սոֆիայի առաջին ֆիլմը, որը կապ չուներ հոր գործունեության հետ: Սակայն նրա ամենահայտնի դերասանական աշխատանքը եղել է Մերի Կոռլեոնեի դերը Կնքահոր երրորդ մասում, որտեղ նա փոխարնել է Վանոնա Ռայդերին, ով չէր կարող խաղալ հիվանդության պատճառով:

Այսօր Սոֆիան հայտնի է՝ որպես կինոռեժիսոր: Նա նկարահանել է վեց ֆիլմ. Գերազանցել աստղին (1998), թարգմանության դժվարությունները (2003), Մարիա Անտուանետտա (2006), Ինչոր-տեղ (2010) և էլիտար հասարակություն (2013): Նրանցից ամենահաջողվածը Թարգմանության դժվարությունները ֆիլմն է, ստացալ է Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, ինչպես նաև երեք ոսկե գլոբուս, այդ թվում լավագույն կինոնկարի համար: Ստանալով նոմինացիա լավագույն ռեժիսոր անվանակարգում՝ Սոֆիա Կոպպոլան դարձավ երրորդ կին ռեժիսորը և առաջին ամերիկացի կին ռեժիսորը, ով նոմինացվել է Օսկարի՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում: Նա պարտվեց Փիթեր Ջեկսոնին:

Երրորդ լիամետրաժ ֆիլմը Մարիա Անտուանետան, նվիրված է ֆրանսիական թագուհու դժբախտ կյանքին: Գլխավոր դերը կատարել է Կիրստեն Դանստը, իսկ Լյուդվիկ XVI դերը կատարել է Սոֆիայի զարմիկը Ջեյսոն Շվարցմանը:

2014 թվականին ընդգրվել է Կանի կինոփառատոնի ժուրիի կազմում:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2003 թվականները ամուսնացած է եղել ռեժիսոր Սպայկ Ջոնսոնի հետ:[3].

2011 թվականից օգոստոսի 24-ից նա ամուսնացած է երաժիշտ Թոմաս Մարսենից: Ամուսինները ունեն երկու աղջիկ Ռոմի Մարս և Կոզիմա Մարս:[4]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]