Թելլի Սավալաս
Թելլի Սավալաս անգլ.՝ Telly Savalas | |
---|---|
Թ. Սավալասը «Կոջակ» հեռուստասերիալում | |
Հասակը | 1.78 մդերասան, երգիչ |
Ծնվել է | հունվարի 21, 1922[1][2][3] |
Ծննդավայր | Գարդեն Սիթի, Նասաու շրջան, Նյու Յորք |
Մահացել է | հունվարի 22, 1994[1][2][4][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Յունիվերսալ Սիթի, Կալիֆոռնիա |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Columbia University School of General Studies? և Sewanhaka High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, պոկեր խաղացող, ռեժիսոր, ռադիոհաղորդավար և կինոսցենարիստ |
Ակտիվ շրջան | 1950-1994 |
Ժանրեր | վեսթեռն |
Ամուսին(ներ) | Քեթրին Նիկոլայդես (1948–57, ամուսնալուծվել է) |
Երեխա(ներ) | Ariana Savalas? |
Պարգևներ և մրցանակներ | |
tellysavalas.com | |
Թելլի Սավալաս (իսկական անուն ազգանունը՝ Արիստոտել Սավալաս; անգլ.՝ Aristotelis «Telly» Savalas, հունվարի 21, 1922[1][2][3], Գարդեն Սիթի, Նասաու շրջան, Նյու Յորք - հունվարի 22, 1994[1][2][4][…], Յունիվերսալ Սիթի, Կալիֆոռնիա), ծագումով հույն, ամերիկացի դերասան, նաև երգիչ։
Խաղացել է մոտ 100 գեղարվետսական և հեռուստատեսային ֆիլմերում և սերիալներում, 1 անգամ ներկայացվել է Օսկարի, 2 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս, 1 Էմմի։ 1983 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիստոտել «Թելլի» Սավալասը ծնվել է 1922 թվականին ԱՄՆ-ում հույն ներգաղթյալների ընտանիքում, նա 5 երեխաներից 2-րդն էր[5]։ Դպորցն ավարտելուց հետո ընդունվել է Կոլումբիայի համալսարան, որտեղ ուսումնասիրել է հոգեբանություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիսատ է թողել ուսում և անցել ռազմական ծառայության, պարգևատրվել է «Purple Heart» շքանշանով։
1950-ական թթ. սկզբին աշխատել է ABC ռադիոընկերությունում, միաժամանակ վարելով Telly’s Coffee Houseթոք շոուն։ Կինոյում առավել մարմնավորել է չարագործ հերոսների։ Առավել նշանավոր դերերից են «Թռչուններ բռնողը Ալկատրասից» (1962 թ. այս դերակատարման համար ներկայացվել է որպես երկրորդ պլանի լավագույն դերասան), «Մակենայի ոսկին» և «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» (երկուսն էլ՝ 1969 թ.)։ Նրան այնուհետև մեծ ճանաչում է բելեր «Կոջակ» հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսի՝ դետեկտիվ Թեո Կոջակի դերը, հենց այս դերի համար նա արժանացել է Էմմի և Ոսկե Գլոբուս հեղինակավոր կինոմրցանակների։
1996 թվականի TV Guide թերթի հարցման արդունքներով Թելլի Սավալասը 50 մեծագույն հեռուստաստղերի ցանկում զբաղեցրել է 33-րդ տեղը[6]։
Նա հայտնի է եղել նաև որպես պոկեր խաղացող, 1992 թվականին նա Պոկերի միջազգային սերիայում հասել է մինչև 22-րդ տեղ։ Սավալասը ունեցել է ֆիզիկական փոքր արատ, ձախ ձեռքի ցուցամատը դեֆորմացված է եղել[7]։
Թելլի Սավալասը հանդիսանում է Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի կնքահայրը[8], նա Ջենիֆերի հոր լավագույն ընկերներից է եղել[9]։ Մահացել է 1994 թվականին շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղից[10]։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սավալաս եղբայրները, 1980 թ.
-
Սալլի Ֆիլդի հետ, 1971 թ.
-
The Sonny & Cher Comedy Hour սերիալում
-
Թ. Սավալասի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dutch Top 40
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Richardson, Lisa (1994 թ․ հունվարի 23). «`Kojak' Star Telly Savalas Dies at 70». Pqasb.pqarchiver.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ. դեկտեմբերի 10–ին-ին.
- ↑ TV Guide Guide to TV. Barnes and Noble. 2004. էջեր 596. ISBN 0-7607-5634-1.
- ↑ Who2: Celebs Missing Fingers, վերցված 15.01.2010
- ↑ IMDB: Telly Savalas - Biography, վերցված 31.05.2012
- ↑ «Jennifer Aniston Biography». People (American magazine). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Henkel, John (1994 թ․ դեկտեմբեր). «Prostate Cancer: New Tests Create Treatment Dilemmas». FDA Consumer. BNET. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ. հունիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- tv.com կայքում Արխիվացված 2011-07-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելլի Սավալաս» հոդվածին։ |
|
- Հունվարի 21 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հունվարի 22 մահեր
- 1994 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Քաղցկեղից մահացածներ