Մարինա Բերտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինա Բերտի
իտալ.՝ Marina Berti
Marina Berti (Quo Vadis).jpg
Ծնվել է սեպտեմբերի 29, 1924(1924-09-29)[1]
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահացել է հոկտեմբերի 29, 2002(2002-10-29)[1][2] (78 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտություն դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ) Claudio Gora
Երեխա(ներ) Andrea Giordana, Marina Giordana և Carlo Giordana

Մարինա Բերտի (իտալ.՝ Marina Berti, ծնված Ելենա Մորին Բերտոլինի, (իտալ.՝ Elena Moreen Bertolini, սեպտեմբերի 29, 1924(1924-09-29)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 29, 2002(2002-10-29)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Բերտին ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 29-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում: Առաջին անգամ կինոյում դերասանուհին հայտնվել է 1941 թվականին՝ խաղալով «Փախստական» ֆիլմում. այստեղ նրա գործընկերն էր աշխարհահռչակ դերասանուհի Աննա Մանյանին:

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Մարինա Բերտին խաղացել է շուրջ հարյուր կինոնկարներում ու հեռուստասերիալներում. դրանց մեջ հատկապես աչքի են ընկնում հետևյալները. «Յո երթաս» (1951), «Բեն-Հուր» (1959), «Մադամ Սեն-Ժեն» (1962), «Կլեոպատրա» (1963): Դերասանուհուն նկարահանել են աշխարհահռչակ այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են՝ Պիետրո Ջերմի, Ուիլյամ Ուայլեր, Ջոզեֆ Լեո Մանկևիչ, Ֆրանկո Ձեֆֆիրելլի, Ալբերտո Լատտուադա, Կարլո Լիձանի և այլք:

Վերջին անգամ կինոյում Մարինա Բերտին նկարահանվել է 2002 թվականին Կոստա-Գավրասի «Ամեն» ֆիլմում:

1944 թվականին դերասանուհի Մարինա Բերտին ամուսնանում է իտալացի դերասան Կլաուդիո Գորայի հետ, որի հետ ապրեց մինչև վերջինիս մահանալը՝ 1998 թվականը: Երեխաները՝ Անդրեա Ջորդանա, Կարլո Ջորդանա, դուստրը՝ Մարինա Ջորդանա. երեքն էլ դարձան դերասաններ:

Մարինա Բերտին իր մահկանացուն կնքեց 2002 թվականի հոկտեմբերի 29-ին՝ յոթանասունութ տարեկան հասակում Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:

Ընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]