Ջեյմս Գարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Գարներ
James Garner.jpg
Ծնվել էապրիլի 7, 1928(1928-04-07)[1][2][3][…]
ԾննդավայրՆորման, Օկլահոմա, ԱՄՆ[4][5]
Մահացել էհուլիսի 19, 2014(2014-07-19)[1][5][6][…] (86 տարեկան)
Մահվան վայրԲրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՕկլահոմայի համալսարան և Հոլիվուդի ավագ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, զինվոր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներՄանուշակագույն սիրտ, Ոսկե գլոբուս մրցանակ տարվա նոր աստղ դերասանի համար, Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար և TCA Career Achievement Award?

Ջեյմս Գարներ (անգլ.՝ James Garner, ապրիլի 7, 1928(1928-04-07)[1][2][3][…], Նորման, Օկլահոմա, ԱՄՆ[4][5] - հուլիսի 19, 2014(2014-07-19)[1][5][6][…], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասան, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Սքոթ Բումգարները ծնվել է ԱՄՆՕկլահոմա նահանգի Նորման քաղաքում: Ընտանիքի երեք որդիներից Գարները կրտսերն էր: Նրա մայրը, որ կիսով չափ չերոկի էր, մահացել է, երբ տղան չորս տարեկան է եղել: Մոր մահից հետո Ջեյմսին և նրա եղբայրներին ուղարկել են հարազատների մոտ: 1934 թվականին երեխաները վերամիավորվել են իրենց հոր հետ: Նույն ժամանակ նրանց հայրը կրկին ամուսնացել է: Տղաները մեծացել են լարվածության մթնոլորտում՝ խորթ մոր հետ: Վիլման հաճախ ծեծում էր երեխաներին, հատկապես` փոքրին: Երկրորդ կնոջից բաժանվելուց հետո Վելդոմ Բումգարները տեղափոխվել է Լոս Անջելես, իսկ նրա որդիները մնացել են Նորմանում:

14-16 տարեկան հասակում Ջեյմսը հասցրել է աշխատել մի քանի արդյունաբերություններում, որոնցից ոչ մեկը նրան դուր չէր գալիս: 16 տարեկան հասակում Գարները ընդունվել է Միացյալ Նահանգների ծովային առևտրի ակադեմիա: Ուսման մեջ հաջողության հասնելով՝ Ջեյմսը, այնուամենայնիվ, տառապում էր ծովային հիվանդությամբ և արդյունքում թողել դպրոցը:

17 տարեկան հասակում Ջեյմսը տեղափոխվել է հոր մոտ` Լոս Անջելես, որտեղ նա ընդունվել է Հոլիվուդի ավագ դպրոց, ուսման ընթացքում համարվել է ամենատաղանդավոր ուսանողներից մեկը: Ավագ դպրոցում նա որպես մոդել աշխատել է դիզայներ Մայքլ Յանցենի համար: Իր աշխատանքի դիմաց Ջեյմսը լավ վարձատրվել է՝ ժամում 25 դոլար, բայց ավելի ուշ, հարցազրույցներից մեկի ժամանակ, նա ասել է, որ ատել է մոդելի աշխատանքը: Այսպիսով, նա շուտով թողել է իր աշխատանքը և գնացել ծննդավայր: Ավելի ուշ միացել է Ազգային գվարդիային և 14 ամիս անդամակցել Կորեական պատերազմում Միացյալ Նահանգների բանակի 24-րդ դիվիզիային: Նա երկու անգամ վիրավորվել է: Առաջին վիրավորման համար ստացել է «Մանուշակագույն սիրտ» մարտական մեդալ: Ավարտել է Օկլահոմայի համալսարանը:

1954 թվականին Գարների ավագ դպրոցի ընկերը՝ Փոլ Գրեգորին, նրան առաջարկել է դեր խաղալ «Քեյնի ապստամբ տրիբունալը» բրոդվեյան բեմադրության մեջ, որտեղ նա կարող էր դիտել և սովորել Հենրի Ֆոնդայից: Հետագայում Ջեյմսը փոխել է իր ազգանունը` Բումգարներից դառնալով Գարներ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարներն իր դեբյուտը մեծ էկրանին նշել է «Անհայտ» ֆիլմում (1956), ապա խաղացել է Մառլոն Բրանդոյի հետ «Սայոնարայում» (1957) և արագորեն ձեռք բերել տաղանդավոր դերասանի համբավ:

1957 թվականին Գարները ստացել է պրոֆեսիոնալ գողի` Բրեթ Մավերիկի դերը կատակերգական «Մավերիկ» ֆիլմում: Ոչ ոք չէր սպասում սերիալի նման աննախադեպ հաջողությանը: Այն նկարահանվել է 7 սեզոն, նախքան «Warner Brothers» ընկերությանը որոշումը` Բրեթ Մավերիկի եղբոր՝ Բարտի հետ մեկ այլ նախագիծ նախաձեռնելը, որի դերը խաղացել է Ջեք Քելլին: Քլինթ Իսթվուդը նույնպես նկարահանվել է սերիալի դրվագներից մեկում: Քննադատները շատ էին հավանում Գարների կատարումը, բայց նա ստիպված էր կիսատ թողնել սերիալը ընկերության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Ստուդիան փորձել է որպես գլխավոր հերոսին փոխարինող ընտրել Ռոջեր Մուրին, որը սերիալում մարմնավորել է Ջեյմսի զարմիկի կերպարը, իսկ ավելի ուշ՝ Ջեյմս Գարների կերպարով քողարկված Ռոբերտ Քոլբերտին: Այնուամենայնիվ, սերիայի վարկանիշը սկսել է կայունորեն ընկնել Ջեյմսի` տաղավարը լքելուց հետո:

1960-1980[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ականներին Գարները նկարահանվել է «Տղաները գնում են զբոսանքի» (1962), «Ամեն ինչի հուզմունքը» (1963), «Մեծ փախուստը» (1963), «Էմիլիի ամերիկայնացումը» (1964) ֆիլմերում:

1969-ին նա նկարահանվել է «Մարլո» դետեկտիվ դրամայում, որտեղ խաղացել է մասնավոր հետաքննող Ֆիլիպ Մարլոուի՝ Ռեյմոնդ Չանդլերի ստեղծագործությունների գլխավոր հերոսի դերը: Նկարահանվելով այն ֆիլմում, որտեղ երկու դրվագում խաղացել է նաև Բրյուս Լին, Ջեյմսը դարձել է նրա աշակերտը: Բրյուս Լին նրան սովորեցրել է իր` Ջիտ Կուն-Դո մեթոդը[8]:

1970-ականներին դերասանը հիմնականում նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերում: «Նիկոլս» սերիալն այդ ժամանակ կատարելապես ձախողվել է: Այսպիսով, Ռոյ Հագինսը որոշել է «Մավերիկ»-ի նման սերիալ նկարահանել, որի գործողությունները տեղի կունենային ներկա ժամանակում: Այսպես հայտնվել է «Դետեկտիվ Ռոքֆորդի գործը», որից հետո ռեժիսորները կրկին իրենց ուշադրությունն են սևեռել Ջեյմսի վրա: Չնայած սերիալի ժողովրդականությանը՝ Գարները լքել է նախագիծն առողջական խնդիրների, մասնավորապես՝ պատերազմի ժամանակ ստացած ծնկի վնասվածքի պատճառով:

1981 թվականին Գարները վերադարձել է կինոթատրոն՝ շարունակելու դերասանական աշխատանքը «Մավերիկ» սերիալում, բայց «NBC»-ն անսպասելիորեն փակել է նախագիծը՝ չնայած բարձր վարկանիշին: 1980-ականներին Գարները մի քանի դրամատիկական դեր է խաղացել մի շարք ֆիլմերում: Իր ողջ կարիերայի ընթացքում Գարներն առաջին անգամ առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Մերֆիի սերը» ֆիլմում (1985) ունեցած իր դերի համար: Սակայն նա այլևս երբեք չի կարողացել վերականգնել իր նախկին փառքը կինոյում:

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարների կարիերան հեռուստատեսությունում մի փոքր ավելի հաջող է եղել: Նա նկարահանվել է այնպիսի հեռուստատեսային դրամաներում, ինչպիսիք են «Սրտի հնչյուններ» (1984), «Խոստում» (1986) և «Բարբարոսները դարպասների մոտ» (1993), այդպիսով ցույց տալով, որ իր դրամատիկական ունակությունները թերագնահատված են: Դերասանի վերջին աշխատանքներն են «Մեվերիկ» (1994), «Իմ սիրելի ամերիկացիներ» (1996), «Յա-յա քույրերի աստվածային գաղտնիքները» (2000), «Հուշերի օրագիր» (2004) ֆիլմերը:

1988-ի ապրիլի 22-ին նա սրտանոթային շրջանցման վիրահատություն է տարել, որից հետո թողել է ծխելը: 2008 թվականի մայիսին նա ուղեղի ծանր կաթված է տարել, վիրահատվել և արագ ապաքինվել:

Իր կյանքի վերջին տարիներին նա հաճախ է հիվանդացել, գործնականում դուրս չի գրվել հիվանդանոցից: Մահացել է 2014 թվականի հուլիսի 19-ի երեկոյան, Լոս Անջելեսի իր տանը՝ 86 տարեկան հասակում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Գարներն ամուսնացած է եղել Լոիս Քլարկի հետ, ում հետ ծանոթացել էր 1954 թվականին կայացած հանրահավաքի ժամանակ: Գարներն ամուսնությունը համեմատել է բանակի հետ, ասելով. «Բոլորը բողոքում են, բայց կզարմանաք, թե քանի մարդ է կամավոր գնում երկարաժամկետ զինվորական ծառայության»:

Մասնակցել է ավտոարշավների, հիմնադրել է «American International Racers» թիմը: Գոլֆի մոլեռանդ երկրպագու է եղել: Աջակցել է Օկլահոմայի պետական համալսարանին և ԱՄՆ ժողովրդավարական կուսակցությանը:

Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյի ոլորտում իր նվաճումների համար Գարները Հոլիվուդի փառքի ծառուղում աստղ է ստացել: 2006 թվականի ապրիլի 21-ին Գարների ծննդավայր Նորմանում կանգնեցվել է Ջեյմս Գարների 10 մետրանոց բրոնզե արձանը:

Ջեյմս Գարների անունով է կոչվել նրա ծննդավայր Նորմանի փողոցներից մեկը:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1957 ֆ Սայոնարա Sayonara կապիտան Մայք Բեյլի
1959 ֆ Բարձրացնել պերիսկոպը Up Periscope լեյտենանտ Քեննեթ Բրեյդեն
1959 ֆ Ջեսի Ջեյմս մականուն Alias Jesse James Բրետ Մեվերիկ
1960 ֆ Քեշ Մաքքոլ Cash McCall Քեշ Մակկոլ
1961 ֆ Մանկական ժամ The Children’s Hour բժիշկ Ջո Քարդին
1962 ֆ Տղաները գնում են զբոսանքի Boys’ Night Out Ֆրեդ Ուիլիամս
1963 ֆ Մեծ փախուստ The Great Escape Բոբ Հենդլի
1963 ֆ Ամեն ինչի հուզմունքը The Thrill of It All բժիշկ Ջերալդ Բոյեր
1963 ֆ Խորամանկ գործարարներ The Wheeler Dealers Հենրի Թայրոն
1964 ֆ Էմիլիի ամերկայնացումը The Americanization of Emily լեյտենանտ-կոմանդիր Չառլզ Էդիսոն Մեդիսոն
1965 ֆ 36 ժամ 36 Hours մայոր Ջեֆերսոն Փայկ
1966 ֆ Մարտ Դիաբլոյում Duel at Diablo Ջես Ռեմսբերգ
1966 ֆ Միստր Բուդվինգ Mister Buddwing Միստր Բուդվինգ
1966 ֆ Մեծ անակնկալ Grand Prix Փիթ Էյրոն
1967 ֆ Զենքի ժամ Hour of the Gun Ուայեթ Էրփ
1968 ֆ Վարդագույն ջունգլի The Pink Jungle Բեն Մորրիս
1969 ֆ Մառլոու Marlowe Ֆիլիպպ Մարլոու
1969 ֆ Օգնեք ձեր ղեկավարին Support Your Local Sheriff! շերիֆ Ջեյսոն Մակկալոխ
1973 ֆ Փոքր հնդիկ One Little Indian կապրալ Քլինտ Քեյես
1980 ֆ Առողջ կյանքի օրինակ HealtH Հարրի Վուլֆ
1981 ֆ Երկրպագու The Fan Ջեյք Բերման
1982 ֆ Վիկտոր/Վիկտորիա Victor/Victoria Քինգ Մարշան
1984 ֆ Տանկ Tank սերժանտ Զակ Քերի
1985 ֆ Մյորֆիի սերը Murphy’s Romance Մյորֆի Ջոնս
1988 ֆ Արևամուտ Sunset Ուայեթ Էրփ
1992 ֆ Հարգարժան ջենթլմեն The Distinguished Gentleman Ջեֆ Ջոնսոն
1993 ֆ Կրակը երկնքում Fire in the Sky Ֆրենկ Ուոթենս
1994 ֆ Մեվերիկ Maverick Զեյն Կուպեր
1995 ս Լարեդոյի փողզոցները Streets of Laredo կապիտան Վուդրո Քոլ
1996 ֆ Իմ սիրելի ամերիկացիներ My Fellow Americans նախագահ Մեթ Դուգլաս
1998 ֆ Մթնշաղ Twilight Ռայմոնդ Հոփ
2000 ֆ Տիեզերական կովբոյներ Space Cowboys կապիտան «Տանկ» Սալլիվան
2001 ֆ Ատլանտիդա: Կորցված տարածք Atlantis: The Lost Empire Կապիտան Ռուրկ
2002 ֆ Յա-Յա քույրերի աստվածային գաղտնիքները Divine Secrets of the Ya-Ya Sisterhood Շեպ Ուոքեր
2004 ֆ Հուշերի օրագիր The Notebook տարեց Նոյ Կալհուն
2006 ֆ Վերջին նվերը The Ultimate Gift Հովարդ Սթիվենս
2009 ֆ Տերրա երկրի համար կռիվը Battle for Terra Դորոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #123389267 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=6336
  6. 6,0 6,1 6,2 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=25385&Extra=Y
  7. «James Garner Dead -- Legendary Actor Dies at 86» (անգլերեն)։ tmz.com։ 19 июля 2014։ Վերցված է 20 июля 2014 
  8. «The Bruce Lee Foundation»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-05-ին։ Վերցված է 2020-12-09