Jump to content

Մարիա Ուսպենսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ուսպենսկայա
անգլ.՝ Maria Ouspenskaya
Ծնվել էհուլիսի 29, 1876(1876-07-29)[1]
ԾննդավայրՏուլա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 3, 1949(1949-12-03)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունուսուցչուհի, բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Մարիա Ալեքսեևնա Ուսպենսկայա (անգլ.՝ Maria Ouspenskaya, հուլիսի 29, 1876(1876-07-29)[1], Տուլա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 1949(1949-12-03)[1], Լոս Անջելես, ԱՄՆ), ռուս- ամերիկացի դերասանուհի և թատերական մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ուսպենսկայան ծնվել է Տուլայում՝ իրավաբանի ընտանիքում։ Վոկալի հմտություններ է ստացել Վարշավայում, որոշ ժամանակ հյուրախաղերով հանդես է եկել գավառներում։ 1917 թվականին նա ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոն, որտեղ աշխատել է Կոնստանտին Ստանիսլավսկու[2] ղեկավարությամբ։ Միևնույն ժամանակ առաջին քայլերն է արել կինոյում, հետագայում հանդես է եկել չորս համր ֆիլմերում։

1922 թվականին՝ թատրոնի ամերիկյան հյուրախաղերի ժամանակ, Մարիա Ուսպենսկայան որոշել է հիմնավորվել Նյու Յորքում, որտեղ էլ 1929 թվականին լեհ դերասան Ռիչարդ Բոլեսլավսկու հետ հիմնադրել է դրամատիկական մշակույթի դպրոց՝ այնտեղ ակտիվորեն պրոպագանդելով Ստանիսլավսկու մեթոդը[3]։ Դերասանուհին զբաղված էր Բրոդվեյ թատրոնի բեմադրություններում՝ խաղալով հիմնականում տարիքային դերեր։

Հոլիվուդում նրա դերերից են ծեր գնչուհին՝ «Գայլ մարդը» սարսափ ֆիլմում (1941 թվական), տիկին Կիրովան՝ «Վաթեռլոո կամուրջը» ֆիլմի վերափոխված տարբերակում, ինչպես նաև ոչ պակաս նշանակալի դերեր Ֆրանկենշտեյնի և Տարզանի մասին ֆիլմերում։ Ուսպենսկայան ներկայացվել է «Օսկար» մրցանակի իր առաջին ամերիկյան դերի համար «Դոդսվորթ» ֆիլմում (1936 թվական)՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Երեք տարի անց դարձյալ առաջադրվել է «Սիրային պատմություն» մելոդրամայում իր խաղացած դերի համար։ Նկարահանման հրապարակում Մարիա Ուսպենսկայան միշտ եղել է իշխող և խստապահանջ, իսկ իր վերջին ֆիլմերի նկարահանումների ժամանակ պնդել է, որ տիտրերում ինքը ներկայացվի որպես տիկին Մարիա Ուսպենսկայա։

1946 թվականին «Օսկար» մրցանակի արժանացել է նրա աշակերտուհին՝ Էնն Բաքսթերը։

Մարիա Ուսպենսկայան մահացել է կաթվածից 1949 թվականի դեկտեմբերին՝ բավական լուրջ այրվածքներից հետո, որոնք ստացել էր իր տանը բռնկված հրդեհի ժամանակ, երբ նա քնել էր՝ ծխախոտը ձեռքին[3][4]։

  • 1915 թվական «Ծղրիդ վառարանի վրա»
  • 1916 թվական «Ոչնչություններ»
  • 1917 թվական «Ուշացած ծաղիկներ»
  • 1920 թվական «Խվեսկա»
  • 1929 թվական «Տանյա պանդոկապանուհին»
  • 1936 թվական «Դոդսվորթ» — բարոնուհի ֆոն Օբերսդորֆ
  • 1937 թվական «Նվաճում» — կոմսուհի Պելագեյա Վալևսկա
  • 1939  թվական «Սիրավեպ» — Ժաննա տատիկ
  • 1939 թվական «Անձրևներ են» — Մահարանի
  • 1940 թվական «Բժիշկ Էլրիխի մոգական գնդակը » — Ֆրանցիսկա Սպայեր
  • 1940 թվական «Վաթեռլոո կամուրջը» — տիկին Օլգա Կիրովա
  • 1940 թվական «Մահացու փոթորիկ» — Հիլդա Բրայթներ
  • 1940 թվական «Տղամարդը, որի հետ ամուսնացել եմ» — ֆրաու Գերհարդ
  • 1940 թվական «Պարի՛ր, աղջի՛կ, պարի՛ր »— տիկին Լիդիա Բասիլովա
  • 1941 թվական «Գայլ մարդը» — ծեր գնչուհի Մալվա
  • 1941 թվական «Դաժան Շանհայ» — Ամա
  • 1942 թվական «Քինգս Ռոու » — տիկին Մարիա ֆոն Էլն
  • 1943 թվական «Ֆրանկենշտեյնը դիմավորում է գայլ մարդուն» — ծեր գնչուհի Մալվա
  • 1945 թվական «Տարզանը և ամազոնուհիները» — ամազոնուհիների թագուհի
  • 1946 թվական «Ես միշտ քեզ սիրել եմ» — տիկին Գորոնոֆ
  • 1949 թվական «Համբույր մթության մեջ» — տիկին Կարինա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. Benedetti (1999, 209—211).
  3. 3,0 3,1 Smith, Ronald L. Horror Stars on Radio: The Broadcast Histories of 29 Chilling Hollywood Voices. — McFarland & Company[en], 2010. — ISBN 9780786445257
  4. «Fag Blamed For Actress' Death». Tri City Herald. 1949 թ․ դեկտեմբերի 4. էջ 3.(չաշխատող հղում)

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ուսպենսկայա» հոդվածին։