Մյուլուզ
| Համայնք | |||||
|---|---|---|---|---|---|
| Մյուլուզ | |||||
| ֆրանսերեն՝ Mulhouse[1] Milhüsa | |||||
| |||||
| 47°44′55″N 7°20′21″E / 47.74861°N 7.33917°E | |||||
| Երկիր | |||||
| Երկրամաս | Գրանդ Էստ | ||||
| Դեպարտամենտ | Վերին Հռենոս | ||||
| Համայնք | canton of Mulhouse-Nord?, Վերին Հռենոս, Upper Alsace?, Վերին Հռենոս, Mulhouse Alsace Agglomération?, Mulhouse urban area? և arrondissement of Mulhouse? | ||||
| Մեր | Jean Rottner (2014—2020) | ||||
| Մակերես | 22,18 կմ² | ||||
| ԲԾՄ | 240 մետր, 231 մետր, 336 մետր, 249 մետր | ||||
| Կլիմայի տեսակ | Չափավոր կլիմա | ||||
| Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||||
| Բնակչություն | ▲104 978 մարդ (հունվարի 1, 2023)[2] | ||||
| Խտություն | 4993,5 մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
| Փոստային դասիչ | 68100[3] և 68200[3] | ||||
| Պաշտոնական կայք | mulhouse.fr(ֆր.) | ||||
|
| |||||
Մյուլուզ (ֆրանսերեն՝ Mulhouse [myˈluːz]), Մյուլհաուզեն (գերմ.՝ Mülhausen)), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Գրանդ Էստի շրջանում[4](նախկինում Էլզաս-Շամպան-Արդենի-Լոտարինիգիյա), դեպարտամենտ՝ Վերին Ռայնի, օկրուգ՝ Մյուլուզ, կանտոններ՝ Մյուլուզ -1, Մյուլուզ-2 և Մյուլուզ-3[5]։ Մինչև 2015 թվականի մարտը քաղաքը համարվում էր Մյուլուզ-Նոր, Մյուլուզ-Սյուդ, Մյուլուզ-Ուեստ և Մյուլուզ-Էստ (օկրուգ Մյուլուզ) կանտոնների վարչական կենտրոնը։
Քաղաքը Վերին Ռայնի վարչական բաժանման ամենամեծ քաղաքն է և Էլզասի երկրորդ կարևոր քաղաքը։ Համայնքի տարածքը 22,18 կմ² է, բնակչությունը՝ 110,514 մարդ[6][7](2006) կայունացման միտումով` 110,755 մարդ (2012)[8], բնակչության խտությունը՝ 4993,5 մարդ/կմ²։
Գերմաներեն Մյուլե (գերմ.՝ Mühle) թարգմանվում է որպես «գործարան»։ Այստեղից է եկել քաղաքի անունը, այստեղ կանգնեցվել են մի քանի տներ (գերմ.՝ Haus), որոնք պատկանում են Ստրասբուրգի Սուրբ Էտյենին։
Պատմական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1275 թվականին Մյուլուզը ստացել է կայսերական քաղաքի կարգավիճակ։ 1354 թվականին քաղաքը դարձել է Դեկապոլիսի մի մասը։ 1395 թվականին Մյուլուզը ստացել է ազատ քաղաքի կարգավիճակ։ 1515 թվականին Մյուլուզը հանվեց Դեկապոլիսից և դարձավ Շվեյցարիայի միության անդամ, լայն ինքնավարության հիման վրա։
XVIII դարի կեսերին Մյուլհաուզենը դարձավ խոշոր տեքստիլ արդյունաբերության կենտրոն, որտեղ արտադրվում էին ներկված գործվածքներ (այդ թվում` չիթ)։ 1798 թվականին քաղաքացիները քվեարկեցին Ֆրանսիային անդամակցելու համար, Ֆրանսիայից ապրանքների ներմուծման բարձր սակագների պատճառով։
1904 թվականին Սերնե քաղաքի մոտ հայտնաբերվել է մեծ կալիումի հանքավայր, որը նպաստել է Մյուլուզի քիմիական արդյունաբերության զարգացմանը։
1870-71 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմից հետո մինչև 1918 թվականը Մյուլհաուզենը Գերմանիայի կայսրության կազմում էր, 1919 թվականից` կրկին ֆրանսիական պետությունում։
Ժամանակակից Մյուլուզը Ֆրանսիայի խոշոր արդյունաբերական կենտրոնն է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 110,351 մարդ[9], իսկ 2012 թվականին՝ 110,755 մարդ[8]։

Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուլուզի թանգարանները՝
- Տպագրման թանգարան, գործվածքների վրա։
- Գեղարվեստի թանգարան։
- Ֆրանսիական երկաթուղու թանգարան(Cite du Train)։
- Շլյումպփ եղբայրների մեքենաների թանգարան(Cité de l’Automobile Արխիվացված 2015-04-18 Wayback Machine)։
- Էլեկտրաէներգիայի թանգարան Էլեկտրոպոլիս Արխիվացված 2016-05-17 Wayback Machine (Le Musée EDF Electropolis Արխիվացված 2016-05-17 Wayback Machine)։
Երկաթուղային թանգարանի ցուցանմուշների շարքում CC 65000 լոկոմոտիվը, CC 7100 էլեկտրական շարժիչը (ստեղծվել է 1955 թվականին, Ռելսերի վրա բացարձակ արագության ռեկորդ)[11]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
El Khroub?, Ալժիր (մայիսի 31, 2000)
Sofara?, Մալի (հունվարի 18, 2003)
Անտվերպեն, Բելգիա (հունվարի 30, 1956)[12]
Բերգամո, Իտալիա (դեկտեմբերի 7, 1989)[12]
Գիվատայիմ, Իսրայել (նոյեմբերի 18, 1991)[12]
Խեմնից, Գերմանիա (նոյեմբերի 21, 1990)[12]
Ծինին, Չինաստան (սեպտեմբերի 11, 1996)[12]
Կասել, Գերմանիա (հուլիսի 28, 1965)[12]
Ուոլսոլ, Միացյալ Թագավորություն (հոկտեմբերի 6, 1962)[12]
Տիմիշոարա, Ռումինիա (օգոստոսի 30, 1991)[12][13]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations de référence 2023 (ֆր.) — INSEE, 2025.
- 1 2 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2016-1262 du 28 septembre 2016 portant fixation du nom de la région Grand Est». Декрет от 28 сентября 2016 года (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 13 ноября 2016 года-ին.
- ↑ «Décret n° 2014-207 du 21 février 2014 portant délimitation des cantons dans le département du Haut-Rhin». Директива от 21 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
- 1 2 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
- 1 2 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
- ↑ «Население коммуны Мюлуз» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 15 января 2016 года-ին.
- ↑ «Франция». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 https://www.mulhouse.fr/ma-mairie/relations-internationales-et-cooperation-transfrontaliere/jumelages-europe-asie/
- ↑ https://www.primariatm.ro/timisoara/index.php?meniuId=2&viewCat=86
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Мюлуз». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Официальный сайт мэрии коммуны Мюлуз» (ֆրանսերեն). Վերցված է 2016 թվականի հունվարի 15-ին.
- Պաշտոնական կայք (անգլերեն) (Ֆրանսերեն) (գերմ.)
- Official website of the Tourist Office of Mulhouse and its region (անգլերեն)
- Official website of the Convention Bureau of Mulhouse and its region Արխիվացված 2011-11-26 Wayback Machine (անգլերեն)
- The Mulhousian Ferret: High Resolution Video Guide of Mulhouse Արխիվացված 2020-10-24 Wayback Machine (Ֆրանսերեն)
- MulhouseBienvenue.com City Guide Town of Mulhouse (Ֆրանսերեն)
- Museum of Printed Textiles Արխիվացված 2007-07-02 Wayback Machine
- TramTrain website Արխիվացված 2009-03-16 Wayback Machine (անգլերեն) (գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուլուզ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||


