Դանիել Դեյ-Լուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դանիել Դեյ-Լյուիսից)
Picto infobox film.png
Դանիել Դեյ-Լուիս
Daniel Day-Lewis
Daniel Day-Lewis 2007.jpg
Դանիել Դեյ-Լուիս
Բնօրինակ անուն Daniel Day-Lewis
Հասակը 1.88 մ
Ծնվել է ապրիլի 29, 1957({{padleft:1957|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:29|2|0}}) (58 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն
Կրթություն Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց
Քաղաքացիություն {{{2}}} ՄԹ,
{{{2}}} Իռլանդիա
Ազգություն իռլանդացի
Մասնագիտություն դերասան
Ծնողներ հայր՝ Q954383?, մայր՝ Q3178689?
Ամուսին(ներ) ՌեբեկաՄիլլեր
Համատեղ ապրող(ներ) Իզաբել Աջանի
Երեխա(ներ) 2 երեխա
Պարգևներ և մրցանակներ Օսկար լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն դերասանի համար և Օսկար լավագույն դերասանի համար
IMDb ID 0000358
ԿինոՊոիսկ ID 41494
Commons-logo.svg Դանիել Դեյ-Լուիս՝ Վիքիպահեստ

Դանիել Մայքլ Բլեյկ Դեյ-Լյուիս (անգլ.՝ Daniel Day-Lewis, ապրիլի 29, 1957 , Լոնդոն), անգլիացի հայտնի դերասան, կրկնակի՝ բրիտանական և իռլանդական քաղաքացիությամբ։ Դեյ-Լյուիսը միակ դերասանն է, ով արժանացել է Օսկարի երկու տարբեր դարերում, և միակն է, ով ստացել է 3 Օսկար` որպես լավագույն դերասան։

Դանիել Դեյ-Լուիսը իր խաղացած երեք դերերի համար՝ որպես Կրիստի Բրաուն «Իմ ձախ ոտքը» (1989) ֆիլմում, որպես Դանիել Պլեյնվյու` «Նավթ» (2007) և որպես Աբրահամ Լինքոլն` «Լինքոլն» ֆիլմերում, արժանացել է «Օսկարի» լավագույն դերասանի համար անվանակարգում։ Արժանացել է «Ոսկե Գլոբուսի» և BAFTA-ի։ «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) ֆիլմում Բիլլ Քատտինգի դերի համար նա ստացել է BAFTA և Screen Actors Guild մրցանակները։ 2013 թվականին ստացել է ևս մեկ Ոսկե Գլոբուս դրամայի լավագույն դերասան անվանակարգում «Լինքոլն» ֆիլմի համար։

Դեյ-Լուիսը մեծացել է Լոնդոնում, նրա հայրը իռլանդացի գրող Սեսիլ Դեյ-Լուիսն է։