Իզաբել Աջանի
![]() ֆր.՝ Isabelle Adjani | |
---|---|
![]() | |
Հասակը | 163 սմ[1] |
Ծնվել է | հունիսի 27, 1955 (69 տարեկան)[1] |
Ծննդավայր | Փարիզ, ![]() |
Կրթություն | Ֆլորան դասընթացներ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասանուհի, Պրոդյուսեր[1] |
Ակտիվ շրջան | 1969 –այժմ[1] |
Ժանրեր | Դրամա, Կատակերգություն, Մելոդրամա[1] |
Ընտրանի | "Մարգո թագուհի", "Ապրողը", "Կամիլ Կլոդել" |
Ծնողներ | հայր՝ Մոհամեդ Շերիֆ Աջանի, մայր՝ Էմմա Աջանի |
Համատեղ ապրող(ներ) | Բրյունո Նյուիտտեն, Դանիել Դեյ-Լյուիս, Ուորեն Բիթի և Ստեֆան Դելաժու |
Երեխա(ներ) | Barnabé Nuytten? և Gabriel-Kane Day-Lewis? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կոմեդի ֆրանսեզ |
isabelleadjani.fr | |
Իզաբել Յասմին Աջանի (ֆր.՝ Isabelle Yasmina Adjani, հունիսի 27, 1955[6][7][8][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[9]), ֆրանսիացի դերասանուհի և պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Մարգո թագուհին», «Ապրողը» և «Կամիլ Կլոդել» ֆիլմերից։ Սեզար կինոմրցանակի հնգակի դափնեկիր է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզաբելը ալժիրցի վտարանդի Մոհամեդ Շերիֆ Աջանի և գերմանուհի Ավգուստայի դուստրն է, ծնվել է Փարիզի 17-րդ շրջանում[10]։ 12 տարեկան հասակից խաղում էր սիրողական թատրոնում, նկարահանվել է փոքրիկ դերերում։ 15 տարեկանում, դպրոցական արձակուրդների ժամանակ, նկարահանվել է իր առաջին ֆիլմում՝ «Փոքրիկ ածխագործ» («Le petit bougnat»)։ 1971 թվականին Նինա Կոմպանեեցը Իզաբելին հրավիրում է «Ֆոսթինը և հիանալի ամառը» («Faustine et le bel été») կինոնկարում։
1972-1974 թվականներին Աջանին պայմանագրով աշխատում է ռեժիսոր Ռոբեր Օսեյնի մոտ, Ռեյմսի Ազգային թատրոնում, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» ներկայացման մեջ։ Դրանից հետո Աջանին հրավեր է ստանում «Կոմեդի Ֆրանսեզ» (ֆր.՝ Comédie-Française) թատրոնից։ Նա խաղացել է «Կանանց դպրոց» և «Ունդինա» ներկայացումներում և նրան առաջարկում են կնքել 20 տարվա պայմանագիր։ 1974 թվականին Աջանին խաղում է Կլոդ Պինոտոյի «Ապտակ» («La gifle») ֆիլմում։
Աջանին լքում է թատրոնը հանուն Ֆրանսուա Տրյուֆոյի «Ադել Հյուգոյի պատմությունը» («L'histoire d'Adèle H.») ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար, որը նրան բերում է միջազգային ճանաչում։ Վիկտոր Հյուգոյի դստեր դերի համար, ով խելագարվում է անհաջող սիրո պատճառով, նա առաջարկվում է «Օսկար» և «Սեզար» մրցանակների[10]։ 1976 թվականին էկրան են բարձրանում Անդրե Տեշինեի «Բարոկկո» («Barocco») և Ռոման Պոլանսկու «Ապրողը» («Le locataire») ֆիլմերը։
1979 թվականին Աջանին Կլաուս Կինսկիի հետ խաղում է Բրեմ Սթոկերի «Նոսֆերատու՝ գիշերային ուրվական» («Nosferatu։ Phantom der Nacht») ստեղծագործության էկրանավորումում, ռեժիսոր Վերներ Հերցոգ։ Նույն թվականին նա կատարում է բանաստեղծուհի Էմիլի Բրոնտեի դերը Անդրե Տեշինեի մյուս ֆիլմում՝ «Բրոնտե քույրերը» («Les soeurs Brontë»)։
1981 թվականին Աջանին խաղաց Անջեյ Ժուլավսկու «Հմայվածը» («Possession») և Ջեյմս Այվորիի «Կվարտետ» («Quartet») ֆիլմերում։ Նրանցում դերերի համար նա արժանանում է 34-րդ Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակին, իսկ «Հմայվածը» ֆիլմի համար՝ իր կարիերայի ընթացքում առաջին «Սեզար» մրցանակին։
1983 թվականին Աջանին արժանանում է երկրորդ «Սեզար»-ին, Սեբաստիեն Ժապրիզոյի վեպի հիման վրա Ժան Բեկերի «Սպանիչ ամառ» («L'été meurtrier») էրոտիկ դրամայում դերի համար։ Հաջորդ տարի նա ձայնագրում է երաժշտական ալբոմ, որի համար երաժշտությունը գրել էր Սերժ Գենսբուրը, իսկ սկսնակ ռեժիսոր Լյուկ Բեսոնը երգերից մեկի հիման վրա նկարահանում է տեսահոլովակ։ Բեսոնը Աջանիին առաջարկում է նկարահանվել նրա «Մետրո» («Subway», 1985 թվական) ֆիլմում։
1988 թվականին թողարկվում է «Կամիդա Կլոդել» («Camille Claudel») ֆիլմը (Ժերար Դեպարդիեի հետ), որտեղ Աջանին նաև պրոդյուսեր էր։ Ֆիլմն արժանանում է չորս «Սեզար» մրցանակի, այդ թվում նաև լավագույն կանացի դերի համար։ Չորրորդ «Սեզար»-ը Աջանին ստանում է Ալեքսանդր Դյումայի «Մարգո թագուհին» («La reine Margot») վեպի Պատրիս Շերոյի էկրանավորմանը մասնակցություն ունենալու համար։ 1997 թվականին Աջանին ղեկավարում է 50-րդ Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմը։
2008 թվականին կատարում է Մարգարիտայի կինո-ֆոտո դերը լուսանկարիչ Ժան Դանիել Լոյեի «Վարպետը և Մարգարիտան» ֆոտո-նախագծում (Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի նկարազարդումների ցուցահանդես)։ Ցուցահանդեսն անց էր կացվում Փարիզում և Մոսկվայում[11][12]։
2010 թվականի փետրվարի վերջին Աջանին ստանում է իր հինգերորդ «Սեզար»-ը, Ժան Պոլ Լիլիենֆելդի «Վերջին դասը» («La journée de la jupe») ֆիլմում կանացի դերի լավագույն կատարման համար։ 2010 թվականի փետրվարի 19-ին, Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, ներկայացվում է Աջանիի մասնակցությամբ «Մամոնտ» ֆիլմը (ռեժիսոր՝ Գյուստավ դե Կերվերն և Բենուա Դելեպին)։ Բացի Աջանիից, գլխավոր դերերից մեկը խաղում է նաև Ժերար Դեպարդիեն։ Դա նրանց չորրորդ համատեղ աշխատանք էր կինոյում՝ «Բարոկկո», «Կամիլի Կլոդել», «Բոն Վոյաժ» ֆիլմերի հետ միասին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին դերասանուհին որդի է ունենում՝ Բարնաբե, ռեժիսոր և կինոօպերատոր Բրյունո Նյուիտենից[13]։
1995 թվականին Աջանին որդի է ունենում բրիտանացի դերասան Դանիել Դեյ-Լյուիսից, ում հետ նա հինգ տարիների ընթացքում ապրում էր Լոնդոնում։
2002 թվականին Աջանին պատրաստվում էր ամուսնանալ երգահան Ժան Միշել Ժարի հետ, սակայն ամուսնությունն այդպես էլ չի կայանում, ըստ դերասանուհու խոսքերի, Ժարի դավաճանության պատճառով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1988 | Կամիլ Կլոդել | Camille Claudel |
Պարգևներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պատվավոր Լեգիոնի Շքանշան»-ի ասպետ (2010 թվական)[14] «Մշակույթի և գրականության Շքանշան»-ի Կոմանդոր (2014 թվական)[15]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեռլինի կինոփառատոն, 1989 թվական
- «Արծաթե արջ» լավագույն կանացի դերի համար («Կամիլա Կլոդել»)
- Կաննի կինոփառատոն, 1981 թվական
- Արծաթե մրցանակ լավագույն կանացի դերի համար («Կվարտետ»)
- Արծաթե մրցանակ լավագույն կանացի դերի համար («Հմայվածը»)
Անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար, 1976 թվական
- Լավագույն կանացի դեր («Ադել Հյուգոյի պատմությունը»)
- Օսկար, 1990 թվական
- Լավագույն կանացի դեր («Կամիլա Կլոդել»)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իզաբել Աջանի. պաշտոնական բլոգ Արխիվացված 2013-05-09 Wayback Machine(ֆր.)
- Իզաբել Աջանի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Իզաբել Աջանի(չաշխատող հղում)(անգլ.) allrovi կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
- ↑ http://www.coursflorent.fr/ecole/anciens/acteurs
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2014
- ↑ https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000022496905
- ↑ http://www.laicite-republique.org/les-laureats-du-prix-de-la-laicite-et-les-presidents-du-jury-depuis-2003.html
- ↑ http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=95
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 9,0 9,1 http://www.filmous.com/person46211/
- ↑ 10,0 10,1 «Stars of French Film: Biographies: Isabelle Adjani» (անգլերեն). Department of French, University of Sheffield. 2001. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Французский взгляд на «Мастера и Маргариту»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «ФотоМастер и Маргарита». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Isabelle Adjani» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Légion d'honneur : Aubrac, Bouygues, Pérol, Adjani, Bolling parmi les promus En savoir plus sur» (ֆրանսերեն). Le Monde. 14.07.2010. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Nomination dans l'ordre des Arts et des Lettres janvier 2014» (ֆրանսերեն). www.culturecommunication.gouv.fr. 18.03.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբել Աջանի» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1955 ծնունդներ
- Հունիսի 27 ծնունդներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիայում ծնվածներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի երգչուհիներ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ
- Ֆրանսիացի պրոդյուսերներ
- Թատրոնի ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ