Վենսան Պերես
Վենսան Պերես ֆր.՝ Vincent Pérez | |
---|---|
Վենսան Պերեսը Կաննի կինոփառատոնում, 2013 թվական | |
Ծնվել է | 1964 թվական հունիսի 10 |
Ծննդավայր | Լոզաննա, Շվեյցարիա |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1986-այժմ |
Ընտրանի | «Մարգո թագուհին», «Սիրանո դե Բերժերակ» |
Ամուսին(ներ) | Կարին Սիլլա |
Համատեղ ապրող(ներ) | Կառլա Բրունի |
Երեխա(ներ) | Իման (1999 թվական), Պաբլո (2004 թվական), Տեսս (2004 թվական), Ռոքսանա (Կարին Սիլլայի դուստրը) |
vincentperez.com | |
Վենսան Պերես (ֆր.՝ Vincent Pérez, հունիսի 10, 1964, Լոզան, Շվեյցարիա[1]), շվեյցարիացի դերասան, ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենսան Պերեսը ծնվել է 1964 թվականի հունիսի 10-ին Լոզաննայում, իսպանացու և գերմանուհու ընտանիքում։ Երիտասարդ ժամանակ երազում էր դառնալ քանդակագործ, նկարիչ կամ լուսանկարիչ, սակայն արդյունքում, 18 տարեկան հասակում, ուղևորվում է Ֆրանսիա, որտեղ սովորում է Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիայի դերասանական բաժնում, իսկ այնուհետև, ընդունվում է Նանտերի Ամանդյե թատրոնի թատերախումբ։ Ուսանող ժամանակ Պերեսը նորամուտն է նշում կինոյում, նկարահանվելով «Գիշերվա պահապանը» («Gardien de la nuit», 1986 թվական) կինոնկարում։ Այնուհետև, 1988 թվականին, հետևում է Ժակլին Բիսետի հետ դուետը «Նեֆրիտե տուն» («La Maison de jade») դրամայում։
Պերեսը արագ ճանաչման է արժանանում Ֆրանսիայում։ 1990-1993 թվականներին նա թողարկում է մի շարք ֆիլմեր, որտեղ խաղում է ռոմանտիկ սիրահարի ամպլուայում, ֆրանսուհի առաջատար դերասանուհիների հետ զույգում։ Այսպես, նրա խաղընկերներն են հանդիսացել Էմմանուել Բեարը՝ «Նավապետ Ֆրակասի ճանապարհորդությունը» («Il Viaggio di Capitan Fracassa»), Կատրին Դենյովը՝ «Հնդկաչին» («Indochine»), Սոֆի Մարսոն՝ «Ֆանֆանի սիրո բուրմունքը» («Fanfan») կատակերգությունում, Իզաբել Աջանին՝ «Մարգո թագուհին» («La Reine Margot») դրամայում։ Նրան անուշադրության չեն մատնել նաև կինոքննադատները՝ 1991 թվականին Պերեսը անվանակարգվում է «Սեզար» մրցանակի, «Սիրանո դե Բերժերակ» («Cyrano de Bergerac») ֆիլմում դերի համար, իսկ 1992 թվականին արժանանում է Ժան Գաբենի մրցանակին։
Համաշխարհային ճանաչում նրան բերում է Վիմ Վենդերսի հետ համատեղ 1995 թվականին Միքելանջելո Անտոնիոնիի նկարահանած «Ամպերի ետևում» («Al di là delle nuvole») ֆիլմում դերասանի մասնակցությունը, իսկ այնուհետև նա հայտնվում է «Ագռավ 2. Հրեշտակների քաղաք» («The Crow: City of Angels») միստիկ թրիլերում։ 1996 թվականին դերասանը ժամանում է Ռուսաստան, որտեղ նա գլխավոր դերն է խաղում Պավել Լունգինի «Կյանքի ուղի» («Ligne de vie») մաֆիոզ ֆիլմում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի դեկտեմբերի 18-ին Վենսան Պերեսը պաշտոնապես օրինականացնում է իր հարաբերությունները սենեգալցի նախկին մոդել Կարին Սիլլաի։ 1999 թվականի մայիսի 2-ին նրանք ունենում են առաջին ընդհանուր երեխան՝ դուստր Իմանը։ 2004 թվականին ծնվում են Պաբլո և Տեսս երկվորյակները։ Այժմ ամուսինները դաստիարակում են չորս երեխա՝ Իման, Պաբլո, Տեսս և Ռոքսանա (Կարին Սիլլայի դուստրը դերասան Ժերար Դեպարդիեից)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1986 | Գիշերվա պահապանը | Gardien de la nuit | Արման |
1987 | Դե Ֆրանս հյուրանոցը | Hôtel de France | Սերժ |
1988 | Նեֆրիտե տուն | La Maison de jade | Բեռնար Գրեց |
1990 | Նավապետ Ֆրակասի ճանապարհորդությունը | Il Viaggio di Capitan Fracassa | Բարոն դե Սիգոնյակ |
Սիրանո դե Բերժերակ | Cyrano de Bergerac | Քրիստիան դե Նովիլեթ | |
1991 | Ձյուն և կրակ | La Neige et le feu | Ժակ Սենեշալ |
1993 | Ֆանֆանի սիրո բուրմունքը | Fanfan | Ալեքսանդր |
1992 | Հնդկաչին | Indochine | Ժան Բատիստ |
1994 | Մարգո թագուհին | La Reine Margot | Լա Մոլ |
1995 | Ամպերի ետևում | Al di là delle nuvole | Նիկոլո |
1996 | Ագռավ 2. Հրեշտակների քաղաք | The Crow: City of Angels | Էշ Կոռվեն |
Կյանքի ուղին | Ligne de vie | Ֆիլիպպ | |
1997 | Մարտի | Le Bossu | Հերցոգ Նևերացի |
Ծովից քշվածները | Swept from the Sea | Յանկո Գուրալ | |
1998 | Հրեշտակների զրույցը | Talk of Angels | Ֆրանցիսկո Արևագա |
Բավականություն | The Treat | Պիեռ | |
Նրան, ովքեր ինձ սիրում են, կգնան գնացքով | Ceux qui m’aiment prendront le train | Վիվյեն | |
Նշանառուները | Shot Through the Heart | սերբացի նշանառու Սլավկո Ստանիչ | |
1999 | Ձեռք բերած ժամանակ | Le Temps retrouvé | Մորել |
2000 | Ես երազում էի Աֆրիկայի մասին | I Dreamed of Africa | Պաոլո Գալման |
Անառակը | Le Libertin | Դենի Դիդրո | |
Ամուսնացիր ինձ հետ | Épouse-moi | Էդրիեն Ռոշ | |
2001 | Քամու հարսնացում | Bride of the Wind | Օսկար Կոկոշկա |
Լուսաբացի խայթոցները | Les Morsures de l’aube | երիտասարդ դերասան | |
2002 | Անիծյալների թագուհին | Queen of the Damned | Մարիուս դե Ռոմանուս |
003 | Ես մնում եմ | Je reste! | Բերտրան |
Ֆանֆան Կակաչը | Fanfan la tulipe | Ֆանֆան Կակաչը | |
Երջանկությունը ոչինչ չարժե | La Felicità non costa niente | Ֆրանչեսկո | |
Հերթապահ դեղագործ | Le Pharmacien de garde | Յան Լազարեկ | |
Մեքենայի բանալիները | Les Clefs de bagnole | ||
2004 | Բարի գալուստ Շվեյցարիա | Welcome to Switzerland | |
2007 | Առն. Ասպետ-թամպլիեր | Arn — Tempelriddaren | եղբայր Գիլբերտ |
Ապոկալիպսիսի գաղտնաբառը | Код Апокалипсиса | Լուի Դևյե | |
Գաղտնիք | Si j'étais toi | ռեժիսոր, պրոդյուսեր | |
2009 | Վաղը լուսաբացին | Demain dès l’aube | Մաթյո Գիբեր |
2010 | Մինչև վերջին շունչ | Inhale | բժիշկ Մարտինես |
2011 | Անլսելի հպում | Un baiser papillon | իրավաբան Լուի |
2012 | Իմ առաջին անգամ | Ma premiere fois | Սառայի որդեգիր հայրը |
2013 | (Ան)սպասելի արքայազն | Un prince (presque) charmant | ամուրի Ժան Մարկ |
Խոհանոցը Փարիզում | Кухня в Париже | Նիկոլյա Դյուպոն, Վիկայի սիրահետողը, Ֆրանսիայի նախագահի արձանագրային ծառայության պետ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #139219935 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт (անգլ.)
- Венсан Перес (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենսան Պերես» հոդվածին։ |
|