Բրունո Գանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Գանց
գերմ.՝ Bruno Ganz
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1941(1941-03-22)[1][2][3][…]
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա[4]
Մահացել էփետրվարի 16, 2019(2019-02-16)[5][3][6] (77 տարեկան)
Մահվան վայրAu, Wädenswil, Հորգեն, Ցյուրիխ, Շվեյցարիա
ԳերեզմանRehalp Cemetery[7]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մայրենի լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
ԿրթությունՑյուրիխի գեղարվեստի համալսարան
ԵրկերDownfall? և Wings of Desire?
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան և դերասան
Պարգևներ և
մրցանակներ
 Bruno Ganz Վիքիպահեստում

Բրունո Գանց (գերմ.՝ Bruno Ganz, մարտի 22, 1941(1941-03-22)[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - փետրվարի 16, 2019(2019-02-16)[5][3][6], Au, Wädenswil, Հորգեն, Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունո Գանցը ծնվել է 1941 թվականի մարտի 22-ին Ցյուրիխում՝ շվեյցարացի բանվորի և իտալուհու ընտանիքում։ Սովորել է Ցյուրիխի երաժշտաթատերական ուսումնարանում։

1996-2019 թվականներին արժանացել է «Իֆլանդի մատանի» մրցանակի։

Կինը՝ Սաբինա Գանց։ Որդին՝ Դանիելը, ծնվել է 1972 թվականին։

Մահացել է Ցյուրիխի մերձակա Աու քաղաքում[9][10]։

Թատրոնի դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Գանցը տեղափոոխվել է Գերմանիա, որտեղ խաղացել է բազմաթիվ ֆիլմերում և ներկայացումներում։ 1970 թվականին տեղափոխվել է Բեռլին և աշխատել Պետեր Շտայնի կողմից հիմնադրված Շաուբյունե թատրոնում։ Խաղացել է «Մայրը» (Մաքսիմ Գորկի), «Համբուրգի արքայազն Ֆրիդրիխը» (ըստ Հայնրիխ ֆոն Քլայսթի), «Էմպեդոկլի մահը» (ըստ Ֆրիդրիխ Հյոլդերլինի) և այլն։ Գանց Բրունոյի թատրոնի լավագույն դերերից է 1982 թվականին Համլետը Պետեր Շտայնի բեմադրած շեքսպիրյան պիեսում։

Գանց Բրունոյի նկարահանված ֆիլմերի բեմադրիչների թվում են այնպիսի բեմադրիչներ, ինչպիսիք են եվրոպական կինոյի վարպետներ Վիմ Վենդերսը, Էրիկ Ռոմերը, Հերցոգ Վերները, Շլյոնդորֆ Ֆոլկերը, Թեոդորոս Անգելոպուլոսը, Ալեն Թանները, Մաուրո Բոլոնինին։

Գանցը լայն հասարակությանը հայտնի է դարձել 1970-1980-ական թվականներին՝ Վ․ Վենդերսի հետ «Բեռլինի երկինքը» և «Այդքան հեռու, այդքան մոտիկ» երկխոսությունների շնորհիվ, որտեղ մարմնավորել է երկնքից իջնող հրեշտակի։ Ավելի ուշ մեծ հաջողություն են ունեցել Գանցի գլխավոր դերերը «Հաց և կակաչներ», «Բունկեր» (որտեղ Գանցը խաղացել է Ադոլֆ Հիտլերին)[11][12] և «Տունը, որ կառուցել է Ջեքը» (որտեղ խաղացել է Վերգիլիոսի դերը)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960՝ «Սև գլխարկով պարոնը», պաժ
  • 1976՝ «Լյումիեր»/ Lumière, Հենրիխ Գրյուն
  • 1976՝ «Մարքիզուհի»/ Die Marquise von O… , կոմս
  • 1977՝ «Ամերիկացի ընկերը» / Der Amerikanische Freund, Ջոնաթան Ցիմերման
  • 1978՝ «Տղաները Բրազիլիայից» / The Boys from Brazil, պրոֆեսոր Բրյուկներ
  • 1978՝ «Ձախլիկ կինը» / Die linkshändige Frau, Բրունո
  • 1978՝ «Դանակը գլխում»/ Messer im Kopf (Knife in the Head), բժիշկ Բերտոլդ Հոֆման
  • 1979՝ «Նոսֆերատու․գիշերվա ուրվականը»/ Nosferatu — Phantom der Nacht’Die, linkshändige Frau' , Ջոնաթան Հարկեր
  • 1879՝ «Կորած իրերը»/ Oggetti smarriti, Վերներ
  • 1980՝ «Քամելիազարդ տիկինը» / Vera Storia Della Signora Delle Camelie, կոմս Պերեգո
  • 1981՝ «Գավառական կինը»/ La provinciale, Ռեմի
  • 1981՝ «Կեղծիք»/ Die Fälschung, Գեորգ Լաշեն
  • 1983՝ «Սպիտակ քաղաքում» / Dans la ville blanche, Պաուլ
  • 1987՝ «Բեռլինի երկինքը» / Himmel über Berlin, Դամիել
  • 1991՝ «Բնության երեխաները» / Börn náttúrunnar , Էնգիլ
  • 1992՝ «Մեր վերջին օրերը» / The Last Days Of Chez Nous, Ջեյ Պու
  • 1993՝ «Այդքան հեռու, այդքան մոտիկ» / In weiter Ferne, so nah!, Դամիել
  • 1996՝ «Սենտ Էքս»/ Saint-ExS, Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
  • 1998՝ «Հավերժություն և մեկ օր» / Μια αιωνιότητα και μια μέρα , Ալեքսանդրոս
  • 2000՝ «Հաց և կակաչներ» / Pane e tulipani, Ֆերնանդո Ջերասոոլ
  • 2003՝ «Լյութեր» / Luther, Իոհան ֆոն Շտաուպից
  • 2004՝ «Թեկնածուն Մանչժուրից», Դել
  • 2004՝ «Բունկեր» / Der Untergang, Ադոլֆ Հիտլեր
  • 2004՝ «Առանց վախի․Հռոմի պապ Իոհան Պավել 2-րդի կյանքը», Ստեֆանն Վիշինսկի կարդինալ
  • 2006՝ «Վիտուս» / Vitus, պապիկ
  • 2007՝ «Երիտասարդություն առանց երիտասարդության», պրոֆեսոր Ռոման Ստանկուլեսկու
  • 2008՝ «Բադեր Մայնհաֆի կոմպլեքսը», Հորստ Հերոլդ
  • 2008՝ «Ընթերցողը»/ The Reader , պրոֆեսոր Ռոլ
  • 2011՝ «Անծանոթը»/ Unknown, Էռնեստ Յուրգեն
  • 2013՝ «Գիշերային գնացք դեպի Լիսաբոն»/ Night Train to Lisbon, ծերուկ Յորգ Օկելլի
  • 2013՝ «Միխայել Կոլխաս», Քաղաքագլուխ
  • 2013՝ «Խորհրդատուն» / The Counselor, ադամանդների առևտրականը
  • 2014՝ «Հիմարի գործը դյուրին է» / Kraftidioten, «Հայրը» , սերբյան մաֆիայի գլուխը
  • 2015՝ «Հիշել»/ Remember, Ռուդի Կուրլանդեր
  • 2017՝ «Երբ սպանում են օրը» / In Zeiten des abnehmenden Lichts, Վիլհելմ Պովիլայտ
  • 2017՝ «Երեկույթ» / The Party , Գոտֆրիդ
  • 2018՝ «Տունը, որ կառուցել է Ջեքը» / The House That Jack Built , Վերգիլիես
  • 2019՝ «Գաղտնի կյանք» / A Hidden Life, դատավոր Լյուբեն

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնկի Բիլալի ֆրանսիական գրաֆիկական «Նիկոպոլ» եռագրության վեպերում հեղինակի կողմից գլխավոր կերպարներից մեկը գիտակցորեն նկարագրվել է Բրունո Գանցի դեմքով։ Եռագրության տեքստում հանդիպում են Բրունո Գանցի ֆիլմերի որոշ պաստառներ[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Շվեյցարական թատրոնի բառարան (գերմ.) / Hrsg.: A. Kotte
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Dureau C. Dictionnaire mondial des comédiens (ֆր.)
  5. 5,0 5,1 5,2 https://www.rts.ch/info/culture/cinema/10223869-l-acteur-suisse-bruno-ganz-est-decede-samedi-a-zurich.html
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. https://www.stadt-zuerich.ch/content/dam/stzh/prd/Deutsch/Bevoelkerungsamt/rund-um-den-tod/wissen---faq/prominente-friedh%c3%b6fe/Promi_Alpha.pdf
  8. 2010European Film Academy.
  9. «Im Alter von 77 Jahren: Schauspieler Bruno Ganz ist tot — n-tv.de». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 56 (օգնություն)
  10. Urs Bühler: Ob Engel oder Diktator: Bruno Ganz legte den allzu menschlichen Kern seiner Figuren frei. Nachruf in: Neue Zürcher Zeitung 16 February 2019, retrieved 10 March 2019.
  11. «Downfall star Bruno Ganz dies following battle with colon cancer». ABC News. 2019 թ․ փետրվարի 16. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  12. Anita Gates (2019 թ․ փետրվարի 16). «Bruno Ganz, Who Played an Angel and Hitler, Is Dead at 77». The New York Times. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  13. «Décès de Bruno Ganz, l'acteur inoubliable des Ailes du Désir». France Info. 2019 թ․ փետրվարի 16.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Գանց» հոդվածին։