Իֆլանդի մատանի
Իֆլանդի մատանի (գերմ.՝ Iffland-Ring), 18-րդ դարի վերջի և 19-րդ դարասկզբի գերմանացի նշանավոր դերասան, թատերագիր, թատերական գործի կազմակերպիչ Ավգուստ Վիլհելմ Իֆլանդի դիմապատկերով ադամանդակուռ մատանի-մրցանակ[1]։ Նախատեսված է, որ այն շնորհվի գերմանախոս թատրոնի ամենանշանակալից և ամենաարժանավոր դերասանին։ Ընդ որում՝ արդեն պարգևատրվածն ու արդեն իսկ մատանին կրողը ինքն է անձամբ որոշելու, թե իրենից հետո ով է արժանի այդ մրցանակը կրելու։
Սահմանված այս կարգը միայն մեկ անգամ է խախտվել. դա տեղի է ունեցել 1954 թվականին, երբ հերթական մրցանակակրին՝ Վերներ Կրաուսին որոշել է ոչ թե նախորդ մրցանակակիրը՝ ողբերգակ դերասան Ալբերտ Բասերմանը, այլ գերմանախոս դերասանների կոմիտեն։ Բանն այն է, որ Բասերմանն ում ընտրել է, կարճ ժամանակ անց մահացել է։ Այդ կրկնվել է երեք անգամ, և Բասերմանը համարել է, որ մատանին անիծված է, ու հրաժարվել է ընտրել հաջորդ մրցանակակրին։ Բասերմանի մահից հետո հայտարարվել է, որ Իֆլանդի մատանին այլևս ավստրիական պետության սեփականությունն է, թեև այդ մրցանակին արժանացող դերասանն այն կրում է ցմահ, իհարկե, մահից առաջ տեղեկացնելով, թե ում է արժանի համարում, որ իրենից հետո կրի մրցանակ-մատանին։
Դրա ներկայիս կրողը Ենս Հարցերն է, ով այդ բարձր պատվին արժանացել է նախորդ մրցանակակրի՝ Բրունո Գանցի կամքով։ Գանցի մահից հետո՝ 2019 թվականի մարտի 22-ին, այդ մասին հայտարարել է Ավստրիայի մշակույթի նախարար Գեռնոթ Բլյումելը[2]։
1977 թվականին Ավստրիայի կառավարությունը գերմանախոս թատրոնների լավագույն դերասանուհիներին խրախուսելու նպատակով սահմանել է համանման և հավասարազոր մատանի-մրցանակ, որը կրում է ավստրիացի նշանավոր դերասանուհի Ալմա Զայդլերի անունը[3]։
Իֆլանդի մատանու մրցանակակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանը | Ծնվել է | Մահացել է | Մատանին կրելու ժամանակամիջոցը | Դերասանի ազգությունը |
Ավգուստ Վիլհելմ Իֆլանդ | 1759 թ. ապրիլի 19 | 1818 թ. սեպտեմբերի 22 | - 1814 | պրուսացի |
Լյուդվիգ Դևրիենտ | 1784 թ. դեկտեմբերի 15 | 1832 թ. դեկտեմբերի 30 | 1814 - 1832 | պրուսացի |
Էմիլ Դևրիենտ | 1803 թ. սեպտեմբերի 4 | 1872 թ. օգոստոսի 7 | 1832 - 1872 | գերմանացի Սաքսոնիայից |
Թեոդոր Դյորինգ | 1803 թ. հունվարի 9 | 1878 թ. օգոստոսի 17 | 1872 - 1878 | գերմանացի Պրուսիայից |
Ֆրիդրիխ Հաազե | 1827 թ. նոյեմբերի 1 | 1911 թ. մարտի 17 | 1878 - 1911 | գերմանացի Պրուսիայից |
Ալբերտ Բասերման 1 | 1867 թ. սեպտեմբերի 7 | 1952 թ. մայիսի 15 | 1911 - 1935 | գերմանացի |
Մրցանակակիր չի եղել: | 1935 - 1954 | — | ||
Վերներ Կրաուս | 1884 թ. հունիսի 23 | 1959 թ. հոկտեմբերի 20 | 1954 - 1959 | գերմանացի Ավստրիայից |
Յոզեֆ Մայնռադ | 1913 թ. ապրիլի 21 | 1996 թ. փետրվարի 18 | 1959 - 1996 | ավստրիացի |
Բրունո Գանց | 1941 թ. մարտի 22 | 2019 թ. փետրվարի 16 | 1996 - 2019 | շվեյցարացի |
Ենս Հարցեն | 1972 թ. մարտի 14 | N/A | 2019 - | գերմանացի |
- 1 Ալբերտ Բասերմանը համարվում է մատանու մրցանակակիրը 1935-1952 թվականներին, սակայն այդ ժամանակահատվածում մատանին իրականում նրա մոտ չի եղել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ |lingua=en|url=https://www.nytimes.com/2019/06/12/theater/iffland-ring-jens-harzer.html%7Ctitolo=Is This Ring an Honor, or a Curse?|sito=The New York Times|autore=Thomas Rogers|data=12 giugno 2019}}
- ↑ «Kulturminister Blümel: Jens Harzer erhält den Iffland-Ring» (գերմաներեն). Վերցված է 2019-03-22-ին.
- ↑ Laut einer Aussage der Witwe von Krauß hatte dieser den Ring Alma Seidler vermachen wollen, was jedoch wegen der Stiftungsbedingungen nicht möglich war. Bei der nächsten Weitergabe des Iffland-Rings (von Bruno Ganz) soll dies aber möglich sein, da die Stiftungsbedingungen in diesem Punkt inzwischen geändert wurden.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.ilpost.it/2019/06/18/anello-di-iffland-germania/%7Ctitolo=Il(չաշխատող հղում) misterioso anello dei grandi attori teatrali tedeschi|sito=Il Post|data=18 giugno 2019
- Rolf Krekeler: Der Iffland-Ring. Legende und Geschichte eines Künstleridols
- Rolf Krekeler: Der Iffland-Ring (sehr ausführlich)
- Jörg C. Steiner: Der Iffland-Ring (mit Schwarz-Weiß-Abbildung)
- Privat nettsted med mye informasjon om Der Iffland-Ring (tysk) Besøkt 21. august 2019
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kolumbus brachte nicht nur die Tomaten : Geschichten hinter der Geschichte|etternavn=Bankl|fornavn=Hans|utgiver=Kremayr Und Scheriau|år=2002|isbn=978-3218007092|utgivelsessted=|side=|sider=|kapittel=|sitat=|språk=tysk
- Krekeler, Rolf|tittel=Der Iffland-Ring : Legende und Geschichte eines Künstleridols|url=http://www.rolf-krekeler.com/Tigger3000/Iffland/Der%20Iffland-Ring%20-%20Buch.htm%7Cspråk=tysk%7Ckommentar=[hele Viktor Reimanns bok er gjengitt på nettstedet. I tillegg finnes her informasjon om tiden etter 1962]
- Theaterauszeichnungen in Österreich – Geschichte, Struktur und gesellschaftlicher Stellenwert|etternavn=Kremsner|fornavn=Ulrike|utgiver=Universität Wien|år=2012|isbn=|utgivelsessted=Wien|side=|sider=|kapittel=|sitat=|url=http://othes.univie.ac.at/20102/1/2012-04-30_0000648.pdf%7Ckommentar=Diplomarbeid(չաշխատող հղում) for den akademiske grad Magistra der Philosohie (Mag. Phil.)
- Der Iffland-Ring : Legende und Geschichte eines Künstleridols|etternavn=Reimann|fornavn=Viktor|url=http://www.rolf-krekeler.com/Tigger3000/Iffland/Der%20Iffland-Ring%20-%20Buch.htm%7Cutgiver=%7Cår=1962%7Cutgivelsessted=Wien%7Cspråk=tysk%7Ckommentar=innholdet ligger upaginert på Krekelers nettsted|isbn=|side=|sider=|kapittel=|sitat=}}
- Der Ehrenring : eie junge Auszeichnung|publikasjon=Herold-Jahrbuch|url=|dato=2011|forfattere=Stemmler, Gunter|via=|bind=Neue Serie 16|hefte=|språk=tysk|sider=231–258|sitat=