Ալեն Թաններ
![]() ֆր.՝ Alain Tanner | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1929[1][2][3] |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա[1] |
Մահացել է | սեպտեմբերի 11, 2022[4] (92 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա[5] |
Կրթություն | Ժնևի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0849609 |
alaintanner.ch |
Ալեն Թաններ (ֆր.՝ Alain Tanner, դեկտեմբերի 6, 1929[1][2][3], Ժնև, Շվեյցարիա[1] - սեպտեմբերի 11, 2022[4], Ժնև, Շվեյցարիա[5]), շվեյցարացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Լոզանի համալսարանի պատվավոր դոկտոր (2008)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեն Թանները ծնվել է Ժնևում։ Ժնևի համալսարանում սովորել է տնտեսագիտություն[7], դիպլոմ ստանալուց հետո որոշ ժամանակ աշխատել է առևտրական նավատորմում։ 1950-ականների կեսերին մեկնել է Անգլիա և միացել Կինոյի բրիտանական ինստիտուտի տեղեկատվական բաժնին, որտեղ աշխատել է արխիվում՝ թարգմանել և պատրաստել ենթագրեր արտասահմանյան ֆիլմերի համար[8]։ 1956 թվականին Թանները իր հայրենակից Կլոդ Գորետտայի հետ նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Գեղեցիկ ժամանակ» փորձարարական վավերագրական ֆիլմ Պիկադիլի հրապարակի մասին[9], որը 1957 թվականին արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի և բրիտանական կինոքննադատների մրցանակին։ 1960 թվականին Ֆրանսիայում գտնվելու ընթացքում մասնակցել է մի քանի գովազդային ժապավենների ստեղծմանը։ Շվեյցարիա վերադառնալուց հետո աշխատել է հեռուստատեսությունում, նկարահանել վավերագրական ֆիլմեր։ 1964 թվականին ստեղծել է «Աշակերտները» լիամետրաժ հարցում-ֆիլմը, 1966 թվականին՝ «Քաղաքը Շանդիգարում» վավերագրական ֆիլմը (ֆրանսիացի ճարտարապետ Շառլ Էդուար լը Կորբյուզիեի գործունեության մասին Հնդկաստանում)։
1969 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Շարլը, մեռած կամ կենդանի», որը պատմում է 50-ամյա փոքր ձեռնարկության սեփականատիրոջ մասին, որն ապրում է էկզիստենցիալ ճգնաժամ։ Նա փորձում է փոխել իր ապրելակերպը՝ հեռանալով տնից և ծանոթանալով բոհեմական կենսակերպ վարող նկարիչ Պոլին և նրա ընկերուհուն՝ Ադելինային։ Սակայն նրա որդին, ձգտելով տիրանալ ձեռնարկությանը, հետախույզ է վարձում և հորը փակում հոգեբուժարանում։
1970-ականներին նկարահանվել են «Սալամանդրա», «Վերադարձ Աֆրիկայից», «Աշխարհի կենտրոնը» («Աշխարհի մեջտեղը») ֆիլմերը, իսկ 1976 թվականին էկրան է բարձրացել Թանների ամենահայտնի ֆիլմը՝ «Յոնասը, ով կդառնա 25 տարեկան 2000 թվականին»։ 1995 թվականին Թանները նկարահանել է գրեթե ինքնակենսագրական «Նավահանգստի մարդիկ» ֆիլմը, որտեղ նա օգտագործել է իր երիտասարդ տարիների հիշողությունները՝ առևտրային նավատորմում աշխատելու մասին։
1999 թվականին ռեժիսորը, ով ինքն է գրել իր ֆիլմերի սցենարները, վերադարձել է Յոնասի պատմությանը և հերոսի ծննդյան 25-ամյակից մեկ տարի առաջ նկարահանել դրա շարունակությունը՝ «Յոնաս և Լիլա, մինչև վաղը», որտեղ ցույց է տալիս բնակարանից ու աշխատանքից զրկված սերնդի տաղտկալի կյանքը, որտեղ նա շարունակում է իր փորձերը էկրանի տարածության և պատկերների, իրական և երևակայական աշխարհի փոխազդեցության հետ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վավերագրական[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1957 - «Գեղեցիկ ժամանակ» / Nice Time
- 1961 - «Ռամյու, բանաստեղծի ուղին» / Ramuz, passage d'un poète
- 1962 - «Դպրոց» / L'École
- 1964 - «Աշակերտներ» / Les Apprentis
- 1966 - «Քաղաք Շանդիգարում» / Une ville à Chandigarh
- 1968 - «Բժիշկ Բ., գյուղական բժիշկ» / Docteur B., médecin de campagne
Խաղարկային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 - «Շարլ, մեռած կամ կենդանի» / Charles mort ou vif (Լոկառնոյի կինոփառատոնի ոսկե հովազ)
- 1971 - «Սալամանդրա» / La Salamandre
- 1973 - «Վերադարձ Աֆրիկայից» / Le Retourd'Afrique (երկու մրցանակ Բեռլինի ՄԿՖ-ի Նոր կինոֆորումից)
- 1974 - «Աշխարհի կենտրոնը» / Le Milieu Du Monde
- 1976 - «Յոնասը, ով 2000 թվականին կդառնա 25 տարեկան» / Jonasquiaura 25 ansenl'an 2000 (Կինոքննադատների ազգային ասոցիացիայի մրցանակ լավագույն սցենարի համար)
- 1979 - «Մեսիդոր» / Messidor
- 1980 - «Լուսնային տարիների հեռավորության վրա» / Lesanneeslumière (Կաննի ՄԿՖ-ի ժյուրիի գլխավոր մրցանակ)
- 1983 - «Սպիտակ քաղաքում» / Danslavilleblanche (Սեզար մրցանակ ֆրանսերեն լավագույն ֆիլմի համար)
- 1984 - «Աշխարհի կենտրոնը» / Le Milieu de monde
- 1985 - «Ոչ մեկի երկիրը» / No man's land
- 1987 - «Բոցը իմ սրտում» / Une flamme dans mon coeur
- 1987 - «Ցնորական հովիտ» / La Vallée fantôme
- 1989 - «Կինը Վարդագույն լեռներից» / La femme de Rose Hil
- 1991 - «Մարդը, ով կորցրել է իր ստվերը» / L' Homme qui a perdu son ombre
- 1993 - «Լեդի Մ-ի օրագիրը» / Le Journal de lady M
- 1995 - «Նավահանգստի մարդիկ» / Les Hommes du port
- 1996 - «Ֆուրբի» / Fourbi
- 1998 - Ռեքվիեմ / Ռեքվիեմ, (հիմնված Անտոնիո Տաբուչիի վեպի վրա)
- 1999 - «Յոնաս և Լիլա, մինչև վաղը» / JonasetLila, à demain
- 2002 - «Ծաղիկներ արյան մեջ» / Fleurs de sang
- 2004 - «Պոլը թքել է ամեն ինչի վրա» / Pauls'enva
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաններն ու նրա կինը՝ Ջանինը, ունեցել են երկու երեխա։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեն Թանները մահացել է Ժնևի հիվանդանոցներից մեկում, 2022 թվականի սեպտեմբերի 11-ին՝ 92 տարեկան հասակում[10]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 È morto il regista svizzero Alain Tanner
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2022/09/19/movies/alain-tanner-dead.html
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Williams Alex (19 September 2022)։ «Alain Tanner, Leading Director in Swiss New Wave, Dies at 92»։ The New York Times։ Վերցված է 19 September 2022
- ↑ «Alain Tanner: marin et cinéaste, deux métiers si peu suisses» (ֆրանսերեն)։ Le Courrier։ 7 February 2004։ Վերցված է 27 October 2009
- ↑ «Alain Tanner ou filmer l'ailleurs» (ֆրանսերեն)։ L'Humanité։ 3 June 1998։ Արխիվացված է օրիգինալից 8 July 2008-ին։ Վերցված է 27 October 2009
- ↑ «È morto il regista svizzero Alain Tanner»։ Corriere del Ticino (Italian)։ 11 September 2022
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեն Թաններ կատեգորիայում։ |