Ժակ Վեբեր
Ժակ Վեբեր ֆր.՝ Jacques Weber | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1949[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա, Կարնոյի լիցեյ և Ֆլորան դասընթացներ[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Երեխա(ներ) | Սթենլի Վեբեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ժակ Վեբեր (ֆր.՝ Jacques Weber, օգոստոսի 23, 1949[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակ Վեբերը ծնվել է շվեյցարական ծագում ունեցող Կոմեդի Ֆրանսեզ թատրոնի դերասանների ընտանիքում։ Մանկուց սիրել է թատրոնը, հատկապես դասական բեմադրությունները։ Սովորել է Փարիզում, Դրամատիկական արվեստի ազգային կոնսերվատորիայում։ 16 տարեկան հասակում, 1966 թվականին ընդունվել է Ազգային կոնսերվատորիա՝ Ռոբեր Մանուելի դասարան, 3 տարի հետո ավարտել է գերազանցությամբ։ Ստանալով Կոմեդի Ֆրանսեզում աշխատելու առաջարկ՝ Ժակ Վեբերը միանում է Ռոբեր Օսեինի ղեկավարության տակ գտնվող դերասանական խմբին Ռեյմսում։ Հետո սկսվում է նրա ՝ դերասանի և ռեժիսորի կարիերան։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականից ամուսնացած է Քրիստինա Վեբերի հետ, ունեն երեք երեխա՝ աղջիկը՝ Կիմ, որդիները՝ Սթենլի և Թոմի։ Վերջինս սկսնակ ռեժիսոր է։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակ Վեբերը տարբեր թատրոններում խաղացել է պիեսների գլխավոր դերերը Ռասին, Ժան Բատիստ, Էդմոն Ռոստան, Լաբիշ Էժեն, Ուիլյամ Շեքսպիր, Ուիլյամ Գիբսոն, Ժան Պոլ Սարտր և այլ դրամատուրգեր։ Թատրոնի լավագույն դերերից մեկը եղել է Սիրանոյի դերը Էդմոն Ռոստանի պիեսում, որը խաղացել է ավելի քան 200 անգամ։
Կինո և հեռուստաընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակ Վեբերը ժամանակ առ ժամանակ նկարահանվում է գլխավոր դերերում 1970 թվականից սկսած, ինչպես նաև երկրորդ պլանում, դրվագներում։ Դերասանի առաջին աշխատանքը կինոյում եղել է 1972 թվականին, երբ խաղացել է սուր քաղաքական դրամայում Ուգո ուրուգվայցի ակտիվիստի դերը, և որի ռեժիսորը եղել է Կոստա Գավրասը։ Ընդունել է հայտնի ռեժիսորների ֆիլմերում նկարահանվելու առաջարկները,որոնց թվին է պատկանում 1973 թվականին Ֆրանսուա Տրյուֆի «Փակ ցուցադրություն» ֆիլմը։ 1984 թվականին խաղացել է նկարչի դեր՝ Ժոսլին Սաաբի «Կանգնած կյանք» և Ֆիլիպ Լաբրոյի «Աջ ափ, ձախ ափ» ֆիլմերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.premiere.fr/Star/Jacques-Weber-79717
- ↑ 2,0 2,1 http://www.myfrenchfilmfestival.com/en/person?person=18991
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1019478500 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.coursflorent.fr/ecole/anciens/acteurs?page=2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժակ Վեբերը ՝ IMDb
- www.worldcat.org
- Ժակ Վեբերը ՝ BiFi
- Ժակ Վեբերը ՝ CITWF Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
- Ժակ Վեբերը հետևյալ կայքում՝ cinema-francais.fr
- Ժակ Վեբերը հետևյալ կայքում՝ «Кино Франции» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Ժակ Վեբերը հետևյալ կայքում «Base de données de films français avec images»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Վեբեր» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Թատրոնի ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ֆրանսիացի թատերական ռեժիսորներ