Ուիլյամ Գիբսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Գիբսոն
անգլ.՝ William Gibson
William Gibson (playwright).jpg
Ծնվել է նոյեմբերի 13, 1914(1914-11-13)[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել է նոյեմբերի 25, 2008(2008-11-25)[8][1][2][3][4][5][6][7] (94 տարեկանում)
Վախճանի վայր Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մասնագիտություն սցենարիստ, գրող, դրամատուրգ և բանաստեղծ
Լեզու անգլերեն[2]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ[9]
Կրթություն Նյու Յորք քաղաքի քոլեջ
Ժանրեր դրամա
Պարգևներ Թոնի

Ուիլյամ Գիբսոն (անգլ.՝ William Gibson, նոյեմբերի 13, 1914(1914-11-13)[1][2][3][4][5][6][7], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 25, 2008(2008-11-25)[8][1][2][3][4][5][6][7], Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դրամատուրգ, «Թոնի» մրցանակաբաշխության դափնեկիր՝ «Լավագույն պիես» անվանակարգում «Հրաշագործ կինը» դրամայի համար։ 1962 թվականին Գիբսոնը այդ պիեսը ձևափոխել է համանուն ֆիլմի նկարահանման համար, ինչի համար էլ ներկայացվել է Օսկարի[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒիլյամ Գիբսոնը ծնվել է իռլանդական, ֆրանսիական, գերմանական և ռուսական արմատներ ունեցող ընտանիքում[11]: Նրա հայրը՝ Իրվը, բողոքական էր, մայրը՝ Ֆլորենսը՝ կաթոլիկ[11]: 1938 թվականին Գիբսոնը ավարտել է տեղի քաղաքային քոլեջը: 1940 թվականին ամուսնացել է հոգեբույժ Մարգրեթ Բրեմնանի հետ (մահացած՝ 2004թվականին): Այդ ամուսնությունից ունեցել է 2 որդի՝ Թոմասը և Դանիելը[12]:

1940–ականներին Գիբսոնը սկսել է զբաղվել գրականությամբ, գրել է բանաստեղծություններ և պիեսներ: 1954 թվականին նա հրապարկել է «Սարդոստայն» վեպը: Այնուամենայնիվ, գրականության մեջ առաջին լուրջ հաջողությունն ունեցել է 1958 թվականին՝ «Երկու հոգով՝ կարուսելին» պիեսի բեմադրությունից հետո: Վերջինս առաջադրվել է «Թոնի» մրցանակաբաշխությանը[11]:

Գիբսոնի «Հրաշագործ կինը» պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1959 թվականին, որը Գիբսոնը գրել է Հելեն Քելլերի «Իմ կյանքի պատմությունը» ինքնակենսագրականի հիման վրա: Պիեսը դրականորեն է ընդունվել քննադատների կողմից և ստացել է «Թոնի» մրցանակ: 1962 թվականին Գիբսոնը այդ պիեսի սցենարը ձևափոխել է էկրանավորման համար, որի համար էլ առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության[11]:

Հետագայում Գիբսոնը գրել է ևս մի քանի պիես,բայց նրանցից ոչ մեկը չի ունեցել «Հրաշագործ կինը» պիեսի հաջողությունը [11][12]: Նա գրել է դրամատուրգ Շեքսպիրի և նրա կնոջ՝ Էնն Հեթուենի մասին,ինչպես նաև՝ պուրիտանուհի Էնն Հաթչինսոնի մասին պոեմ: 2003 թվականին բեմադրվել է Գոլդա Մեիրի մասին Golda's Balcony ներկայացումը,որը հետագայում դարձել է ամենաերկարակյացը այն ներկայացումների մեջ, որտեղ խաղում էին միայն կանայք [13]:

Գիբսոնը մահացել է 2008 թվականի նոյեմբերի 25–ին՝ իր տանը[14]:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպեր
    • 1954: The Cobweb («Սարդոստայնը»)
  • Պիեսներ
    • 1948: Dinny and the Witches «Դեննին և Վիչին»
    • 1958: Two for the Seesaw («Երկու հոգով՝ կարուսելին»)
    • 1959: The Miracle Worker ( «Հրաշագործ կինը»)
    • 1964: Golden Boy («Ոսկե տղան»)
    • 1968: A Cry of Players(«Խաղացողների ձայնը»)
    • 1969: American Primitive («Ամերիկյան պարզունակություն»)
    • 1977: Golda(«Գոլդա»)
    • 1980: Goodly Creatures («Գեղեցիկ ստեղծագործություններ»)
    • 1982: Monday After the Miracle («Երկուշաբթին հրաշքից հետո»)
    • 1984: Handy Dandy («Սպիտակ վարդեր, վարդագույն փղեր...»)
    • 2003: Golda's Balcony («Գոլդայի պատշգամբը»)
  • Այլ գրականություն
    • 1962: The Seesaw Log
    • 1968:A Mass for the Dead
    • 1973: A Season in Heaven

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Տարի Կատեգորիա Արդյունք
Օսկար 1963 Լավագույն հարմարեցված սցենար՝ «Հրաշագործ կինը» ֆիլմի համար Առաջադրված
Թոնի 1958 Լավագույն պիես

«Երկու հոգով՝ կարուսելին» ֆիլմի համար

Առաջադրված
1960 Լավագույն պիես

«Հրաշագործ կինը» ֆիլմի համար

հաղթնակ
Պրայմ-թայմ «Էմմի» 1958 Լավագույն սցենար՝ մեկ ժամից ավել տևողությամբ բեմադրության համար(«Հրաշագործ կինը») Առաջադրված
Ամերիկյան սցենարիստների Գիլդա մրցանակաբաշխություն 1963 Ամերիկյան դրամայի լավագույն սցենար՝

«Հրաշագործ կինը» ֆիլմի համար

Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122161262 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 http://artsbeat.blogs.nytimes.com/2008/11/27/miracle-worker-playwright-dies/?hp
  9. LIBRIS — 2018.
  10. 10,0 10,1 10,2 Carr D. William Gibson, Playwright, Dies at 94(անգլ.) // The New York Times : газета. —N. Y., 2008.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Hawtree C. (2009-02-11)։ «William Gibson» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-19 
  12. 12,0 12,1 Simonson R. (2008-11-27)։ «William Gibson, Author of The Miracle Worker and Two for the Seesaw, Dies at 94» (անգլերեն)։ Playbill։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-23 
  13. Kuchwara M. (2003-10-15)։ «Golda Meir, Public and Private, On Stage» (անգլերեն)։ Associated Press։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-23 
  14. Bernstein A. (2008-11-28)։ «Broadway Playwright William Gibson; Won Tony for 'The Miracle Worker'» (անգլերեն)։ Washington Post։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-23 
  15. Erickson H.։ «Two For the Seesaw» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2013-06-23 
  16. Berg S., Archibald G., McKay L., Stirling D. Character Education Connections: For School, Home and Community. — 3rd Rev edition. — Natl Professional Resources, 2000. — P. 40. — 312 p. — ISBN 978-1887943284
  17. "Белые розы, розовые слоны...": Информация о фильме-спектакле // kino-teatr.ru/teatr/movie/15843/annot/
  18. Ehren C. (13 .11.1998)։ «TV Adaptation of Gibson's "Monday After The Miracle" to Air on CBS Nov. 15» (անգլերեն)։ Playbill։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-23 
  19. Robertson J. Encyclopedia of Television Film Directors. — Scarecrow Press, 2009. — P. 584. — 862 p. — ISBN 0810861380

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]