Ժան-Լյուկ Բիդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան-Լյուկ Բիդո
Jean-Luc Bideau Cannes 2009.jpg
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 1, 1940(1940-10-01)[1] (80 տարեկան)
Ծննդավայր՝Ժնև, Շվեյցարիա[2]
Քաղաքացիություն՝Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտություն՝դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
IMDb։ID 0081175

Ժան-Լյուկ Բիդո (ֆր.՝ Jean-Luc Bideau, հոկտեմբերի 1, 1940(1940-10-01)[1], Ժնև, Շվեյցարիա[2]), թատրոնի և կինոյի շվեյցարացի դերասան։ 1991 թվականին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն՝ Կոմեդի ֆրանսեզին անդամակցելու պայմանով[3]։

Նա իր ամենահայտնի դերերը կատարել է «Սալամանդր» և «Կարմիր ջութակ» ֆիլմերում և «Ծովահրեշ» հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը անցկացնելով Ժնևում, Ժան-Լյուկ Բիդոն 1959 թվականին մեկնում է Փարիզ և ընդունվում տեղի դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիա[3]։ Այն ավարտում է 1963 թվականին[4], միևնույն ժամանակ ստանալով երկրորդ մասնագիտացումը, որպես դասական կատակերգու[5]։ 1968 թվականին նա վերադառնում է Շվեյցարիա և դառնում «Խումբ 5»-ի անդամ, որում ընդգրկված են այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Միշել Սուտերը, Ալեն Թանները և Կլոդ Գորետան[5]։ Ֆրանսիայում նա աշխատում է Կոսա-Գավրասոմի, Մոկիի, Կլոդ Շաբրոլի և Բերտրան Տավեռնիեի հետ։ Միևնուն ժամանակ նա ակտիվորեն ելույթ է ունենում թատրոնում, 1988 թվականից Կոմեդի ֆրանսեզի բնակիչ, իսկ 1991 թվականից 1998 թվականը նրա հասարակության անդամ[5]։ 1998-2002 թվականների ընթացքում նրա կարիերան վերելք է ապրում «H» հեռուստասերրիալի շնորհիվ։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ այլևս չի ցանկանում լսել իի մասին որևէ բան և որ հոգնել է նկարահանումներից Ջամել Դեբբուզի, Էրիկ Ժյուդորի և Ռամզի Բեդիայի պատճառով[6]։ Ժան-Լյուկ Բիդոն ամուսնացած է բնիկ Չեխոսլովակիայից Մարսելա Սալիվարովայի հետ։ Նրանք ունեն երկու երեխա, Նիկոլասը՝ «Շվեյցարիայի Ներկայության» ղեկավար, և Մարտինը՝ բժիշկ[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #140755667 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 «Entre grande et petites histoires - Coopération - Le magazine hebdomadaire de Coop»։ 28 octobre 2013։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-14-ին։ Վերցված է 7 марта 2016 
  4. «Annuaire des anciens élèves du CNSAD» (ֆրանսերեն)։ Վերցված է 8 марта 2016 
  5. 5,0 5,1 5,2 Françoise Dubor։ «Jean-Luc Bideau» (ֆրանսերեն)։ Dictionnaire du théâtre en Suisse։ Վերցված է 2018-02-13 
  6. «Entretien sur un brancard avec le professeur Strauss» (ֆրանսերեն)։ 5 novembre 2013։ Վերցված է 8 марта 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]