Ծովահրեշ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ծովահրեշ
La Piovra
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Ժանրարկածային ֆիլմ, սև հումոր և քրեական
Թվական1984
Լեզուիտալերեն
ՌեժիսորԴամիանո Դամիանի և Florestano Vancini?
ԴերակատարներՄիքելե Պլաչիդո, Patricia Millardet?, Ռեմո Ջիրոնե, Vittorio Mezzogiorno?, Ռաուլ Բովա, Stefan Danailov?, Ֆրանսուա Պերիե և Ֆլորինդա Բոլկան
ԵրաժշտությունՌից Օրտոլանի և Էնիո Մորիկոնե

Ծովահրեշ (իտալ.՝ La Piovra), իտալական 10 մասանոց (48 սերիա) հեռուստատեսային գեղարվեստական կինոնկար, որը պատմում է իտալական իրավապահ և դատական մարմինների՝ սիցիլիական մաֆիայի, ինչպես նաև իշխանության վերին օղակներում կաշառակերության դեմ պայքարի մասին: Ֆիլմի առաջին մասը, որի ռեժիսորն էր Դամիանո Դամիանին, նկարահանվել է 1984 թվականին և կազմված էր 6 սերիաներից: Ֆիլմի առաջին չորս մասերը 1986-1991 թվականներին ցուցադրվել են նաև ԽՍՀՄ-ում և ձեռք էին բերել մեծ ճանաչում:

Առաջին մասի սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիցիլիական քաղաքներից մեկում սպանված ոստիկանության կոմիսարի փոխարեն նշանակվում է փորձառու կոմիսար Կորադո Կատանին: Վերջինս ժամանում է կնոջ՝ Էլզայի և 12-ամյա դստեր՝ Պաոլայի հետ միասին: Սպանված կոմիսարի հոգեհանգստի ժամանակ իր ենթականերից մեկի հետ զրույցից կոմիսար Կատանին տեղեկանում է, որ այդ նույն օրը, երբ սպանվել էր կոմիսարը, ինքնասպան էր եղել կոմսուհի Էլեոնորա Պեչչի-Շալոյան, ով կոմիսարի սիրուհին էր: Կատանին ծանոթանում է վերջինիս դստեր՝ Ռաֆայելայի հետ, ում մականունը Տիտի էր: Կատանին պարզում է, որ Տիտին թմրամոլ է և նրան հերոին է մատակարարում տեղական մաֆիայի անդամ Սանտե Չիրինան: Չիրինան նույնպես սիրային կապի մեջ էր Տիտիի հետ և մահափորձ է կազմակերպում Կատանիի դեմ, սակայն հայտնվում է բանտում: Կատանին կապի մեջ է մտնում Տիտիի հետ և իմանում, որ Էլզան իրեն դավաճանել է: Քաղաքում տեղի է ունենում երկրորդ սպանությունը, մարդասպանի գնդակից զոհվում է Կատանիի ենթականերից մեկը՝ Լեո Դե Մարիան:

Հետաքննելով սպանությունը, Կատանին պարզում է, որ քաղաքում նշանակալի դիրք զբաղեցնող անձինք կապված են թմրաբիզնեսի հետ: Փաստաբան Տերազինին բացահայտ կերպով պաշտպանում է հանցագործներին, բազմաթիվ կազմակերպությունների հաշիվներ Ռավանուզիին պատկանող բանկի միջոցով՝ օգտագործվում են թմրավաճառքից առաջացած շահույթը «լվանալու» համար: Կատանին իմանում է նաև, որ նախկին կոմիսար Մարինեոն և կոմսուհին սպանվել էին Չիրինայի կողմից: Կատանին ապավինելով Հռոմի իր հովանավոր Սեբաստիանո Կաննիտոյի օգնությանը, սկսում է մաֆիայի անդամների ձերբակալություններ իրականացնել: Տեղական հեռուստատեսությունը եթերով քննադատական ակցիա է իրականացնում ոստիկանության գործողությունների դեմ: Մաֆիան առևանգում է Կատանիի դստերը և պահանջում, որ կոմիսարը դադարեցնի իր գործողությունները: Կատանին ստիպված կատարում է առաջադրված պայմանները՝ կասեցնելով թմրաբեռների առգրավման վերաբերյալ որոշումը:

Միաժամանակ, մի քանի կեղծ վկաներ հայտարարում են, որ Չիրինան բոլորովին էլ չի ցանկացել սպանել Կատանիին, այլ միայն անհիմն մեղադրվել է վերջինիս կողմից: Մաֆիան վերադարձնում է Կատանիի դստերը, ում առևանգման ժամանակ բռնաբարել էին: Կատանին Տերազինիի միջոցով պահանջում է, որ իրեն հանձնեն բռնաբարողին: Ազատության մեջ հայտնվելով, Չիրինան Տիտիի համար հերոին է բերում, սակայն Տիտին դրանք պատուհանից նետում է դուրս: Այնուհետև Չիրինան ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ՝ Կատանիի մոտ է բերում նրա դստերը բռնաբարողի դին: Չիրինան փորձում է սպանել նաև Կատանիին, սակայն վերջինս կրկին ձերբակալում է նրան: Տերազինիի հրամանով Չիրինային բանտում սպանում են:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Միքելե Պլաչիդո Կորադո Կատանի
Նիկոլ Ժամե Էլզա Կատանի
Կարիդի Նարդուլի Պաոլա Կատանի
Ռենատո Մորի կոմիսարի տեղակալ Ալտերո
Բարբարա Դե Ռոսսի Ռաֆայելա (Տիտի)
Անժելո Ինֆանտի Սանտե Չիրինա
Ֆլորինդա Բոլկան կոմսուհի Օլգա Կամաստրա
Ֆրանսուա Պերյե փաստաբան Տերազինի
Ժակ Դակմին Սեբաստիանո Կաննիտո

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Դամիանո Դամիանի ռեժիսոր
Սերխիո Սիլվա հեղինակ
Նինո Չելեստե, Մարչելլո Գատի օպերատոր
Ռից Օրտոլանի, Էնիո Մորիկոնե, Պաոլո Բուոնվինո կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի հետագա մասերը նկարահանել են ռեժիսորներ Ֆլորեստանո Վանչինին, Լուիջի Պերելլին և Ջակոմո Բատտիատոն:
  • 2009 թվականի նոյեմբերի 28-ին, Օլբիա քաղաքում, երիտասարդ կուսակիցների համագումարում, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին քննադատական ելույթ էր ունեցել ֆիլմի հեղինակների վերաբերյալ, նրանց մեղադրելով, որ նմանատիպ աշխատանքներով նրանք գցում են Իտալիայի վարկանիշն աշխարհում. «Եթե ես իմանամ, թե ով է «Ծովահրեշի» հեղինակը, ապա երդվում եմ, ես կխեղդեմ նրան»,- հայտարարել է նա[1][2]: Միաժամանակ Բերլուսկոնին իր վրդովմունքն է հայտնել մաֆիայի հետ իր սեփական կապն ունենալու կասկածների վերաբերյալ[1]: Իտալիայի իրավապահ մարմինները բազմիցս փորձել են նրան քրեական պատասխանատվության ենթարկել և 2013 թվականի հունիսի 24-ին նա դատապարտվեց յոթ տարի ազատազրկման և ցմահ զրկվեց պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Նա հիմնականում մեղադրվում էր անչափահասի հետ ինտիմ ծառայությունից օգտվելու և ծառայողական դիրքը չարաշահելու մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]