Jump to content

Դամիանո Դամիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամիանո Դամիանի
իտալ.՝ Damiano Damiani
Ծնվել էհուլիսի 23, 1922(1922-07-23)[1][2][3][…]
ԾննդավայրՊազիանո դի Պորդենոնե, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Մահացել էմարտի 7, 2013(2013-03-07)[4][1][2][…] (90 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[5]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, գրող և ռեժիսոր
Ոճ(եր)սպագետտի վեսթեռն
Պարգևներ
IMDbID ID 0198765

Դամիանո Դամիանի (իտալ.՝ Damiano Damiani, հուլիսի 23, 1922(1922-07-23)[1][2][3][…], Պազիանո դի Պորդենոնե, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա - մարտի 7, 2013(2013-03-07)[4][1][2][…], Հռոմ, Իտալիա[5]), իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և գրող։ Քննադատները նրան անվանել են «իտալացի ռեժիսորներից ամենաամերիկյան ռեժիսոր»[6]։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամիանո Դամիանին ծնվել է Իտալիայի Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի Պազիանո դի Պորդենոնե կոմունայում։ Սովորել է Միլանի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ 1946 թվականից աշխատում է կինոնկարահանման հրապարակում` սկզբում որպես նկարիչ, հետո նաև ռեժիսորի օգնական և սցենարների համահեղինակ։ Նկարահանել է կարճամետրաժ վավերագրական կինոնկարներ։ 1960 թվականից սկսել է նկարահանել լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։ 1962 թվականին նկարահանած «Արթուրոյի կղզին» կինոնկարը Սան Սեբաստիանի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե խեցի» մրցանակին[7]։ 1960-ական թվականները Դամիանիի համար «ոսկե տասնամյակի» տարիներ էին։ Նրա ֆիլմերը բարձր էին գնահատվում քննադատների կողմից[8]։

1966 թվականին նկարահանել է «Էլ Չունչո, ո՞վ գիտի նրան» («Ոսկե գնդակը» կամ «Գնդակ գեներալի համար») կինոնկարը, որը «սպագետտի-վեսթերն» ժանրի` ամենահայտնի քաղաքական մոտիվներով նկարահանված կինոնկարն էր[9]։ 1968 թվականին նկարահանված «Բուի օրը» («Բուն հայտնվում է ցերեկով») կինոնկարով, նա սկսեց մի ամբողջ ֆիլմերի շարք, որոնցում արտացոլվում էր քաղաքականության և հանցավորության սերտ կապը[10]։ 1971 թվականին նկարահանված «Ոստիկանության կոմիսարի խոստովանությունը հանրապետության դատախազին» կինոնկարը Մոսկվայի միջազգային կինոփառատոնում շահել է ոսկե մրցանակը[11]։

1973 թվականին Դամիանո Դամիանին նկարահանվել է Ֆլորեստանո Վանչինիի «Մատտեոտիի սպանությունը» ֆիլմում` կատարելով քաղաքական գործիչ Ջովաննի Ամենդոլայի դերը։ 1984 թվականին Դամիանին սկիզբ դրեց իտալական հայտնի «Ծովահրեշ» հեռուստասերիալին, որը պատմում էր ժամանակակից իտալական մաֆիայի և քաղաքականության մեջ նրա դերի մասին։ Այդ հեռուստասերիալում գլխավոր դերով հանդես է եկել Միքելե Պլաչիդոն։

Դամիանո Դամիանին մահացել է 2013 թվականի մարտի 7-ին, Հռոմում գտնվող իր տանը, 90 տարեկանում` շնչառական անբավարարությունից։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1960 ՇրթներկIl rossetto
1961 Վարձու մարդասպանըIl sicario
1962 Արթուրոյի կղզինL'isola di Arturo
1963 ՎերամիավորումLa rimpatriata
1963 ՁանձրույթLa noia
1966 Կախարդը սիրո մեջLa strega in amore
1966 Էլ Չունչո, ո՞վ գիտի նրան (Ոսկե գնդակը)El Chuncho, quien sabe?
1967 Բուի օրը (Բուն հայտնվում է ցերեկով)Il giorno della civetta
1969 Բավականին բարդ աղջիկըUna ragazza piuttosto complicata
1970 Ամենագեղեցիկ կինըLa moglie più bella
1971 Ոստիկանության կոմիսարի խոստովանությունը հանրապետության դատախազինConfessione di un commissario di polizia al procuratore della repubblica
1971 Հետաքննությունն ավարտված է, մոռացեքL'istruttoria è chiusa։ dimentichi
1972 Ջիրոլիմոնին, Հռոմի հրեշըGirolimoni, il mostro di Roma
1973 Մեծն գայթակղողի ժպիտըIl sorriso del grande tentatore
1974 Ինչու՞ են սպանում դատավորներինPerché si uccide un magistrato
1975 Հանճար, երկու համերկրացի և թռչնակUn genio, due compari, un pollo
1977 Ես վախենում եմIo ho paura
1978 Գուդբայ և ամենGoodbye & Amen
1979 Ծնկի եկած մարդըUn uomo in ginocchio
1980 Հետաքննություն` կյանքը վտանգելով (Ծանուցում)L'avvertimento
1982 Խոսքեր և արյունParole e sangue
1982 Ամիտիվիլ 2. ՄոլեգնությունAmityville II։ The Possession
1984 ԾովահրեշLa piovra
1985 Կապ պիցերիայի միջոցովPizza Connection
1986 Նազարեթցու գործըL'inchiesta
1988 Լենին. Գնացք (Լենինի գնացքը)Il treno di Lenin
1989 Սպանության խաղGioco al massacro
1990 Արևը խավարում (Մութ արև)Il sole buio
1992 Հրեշտակը զենքովL'angelo con la pistola
1992 Հարգված մարդըUomo di rispetto
1999 Սիրիր քո թշնամունAma il tuo nemico
2000 Համառ ԱլեքսըAlex l'ariete
2001 Սիրիր քո թշնամուն 2Ama il tuo nemico 2
2002 Սպանություն տոն օրովAssassini dei giorni di festa

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 filmportal.de — 2005.
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Addio a Damiano Damiani
  5. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #129846929 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Paolo Mereghetti (2013 թ․ մարտի 8). «Addio a Damiano Damiani». Corriere della Sera. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  7. Lino Micciché, Storia del cinema italiano. Edizioni di Bianco & nero, 2001
  8. «Morto il regista Damiano Damiani». La Stampa. 2013 թ․ մարտի 8. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  9. Marco Giusti. Dizionario del western all'italiana. Mondadori, 2007. ISBN 88-04-57277-9.
  10. «Addio a Damiano Damiani, regista della Piovra». La Repubblica. 2013 թ․ մարտի 8. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  11. «7th Moscow International Film Festival (1971)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամիանո Դամիանի» հոդվածին։