Միքելե Պլաչիդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքելե Պլաչիդո
իտալ.՝ Michele Placido
Michele Placido.jpg
Ծնվել էմայիսի 19, 1946(1946-05-19)[1][2] (73 տարեկան)
ԾննդավայրԱսկոլի Սատրիանո, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկ արվեստների ազգային ակադեմիա և Կինեմատոգրաֆիայի փորձարարական կենտրոն
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոդերասան և ռեժիսոր
Ամուսին(ներ)Federica Vincenti?
Երեխա(ներ)Վիոլանտե Պլաչիդո և Brenno Placido?
Պարգևներ և մրցանակներ«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա, «Արծաթե արջ» մրցանակ լավագույն տղամարդու դերակատարման համար, David di Donatello for Best Script?, Targa d'Oro, Q16591983?, Ջիֆոնի կինոփառատոն, Ոսկե գլոբուս, Ոսկե գլոբուս, «Արծաթե ժապավեն» մրցանակ տղամարդու լավագույն դերի համար, «Արծաթե ժապավեն» մրցանակ տղամարդու լավագույն դերի համար, «Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար և Մոսկվայի կինոփառատոն

Միքելե Պլաչիդո (իտալ.՝ Michele Placido, մայիսի 19, 1946(1946-05-19)[1][2], Ասկոլի Սատրիանո, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա), իտալացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով (1992 թ., 2005 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքելե Պլաչիդոն ծնվել է Ասկոլի Սատրիանո քաղաքի աղքատ ընտանիքներից մեկում։ Նա հայտնի ավազակապետ Կարմինե Կրոկկոյի սերունդներից է։ Բանակում ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հռոմի ոստիկանությունում, որի շարքերում էլ մասնակցել է 1968 թվականին տեղի ունեցած Հռոմի Վալլե Ջուլիայի փողոցային մարտերին։ Այնուհետև հրապուրվել է թատրոնով և հեռանալով ոստիկանությունից, ընդունվել է դրամատիկական արվեստների ակադեմիա։

Առաջին անգամ բեմում հանդես է եկել 1969 թվականին։ Կինոդեբյուտը կայացել է 1972 թվականին նկարահանված «Պիշոտիի գործը» կինոնկարում: Հետագայում նկարահանվել է մի շարք հայտնի ռեժիսորների ֆիլմերում։ 1970-ական թվականներին նկարահանվել է «Ժողովրդական սիրավեպ» (1974 թ.), «Աստված իմ, որքան եմ ես ցածրացել» (1974 թ.), «Ընտանեկան մեղքեր» (1975 թ.), «Աստվածային արարած» (1975 թ.), «Հաղթական քայլերգ» (1976 թ.), «Էռնեստո» (1978 թ.), «Կոռլեոնե» (1978 թ.), «Ծնկի եկած մարդը» (1979 թ.), «Թռիչք դեպի դատարկություն» (1980 թ.), «Երեք եղբայր» (1981 թ.) և այլ կինոնկարներում։

Միքելե Պլաչիդոյին մեծ ճանաչում բերեց կոմիսար Կորադո Կատանիի դերը «Ծովահրեշ» (1984-1989 թթ.) հեռուստասերիալում, որի չորս եթերաշրջաններում գլխավոր դերով հանդես է եկել նա։ Հեռուստասերիալը մեծ մասսայականություն էր վայելում նաև ԽՍՀՄ-ում։ Հետաքրքիր է այն, որ «Ծովահրեշ»-ին զուգահեռ, նա նկարահանվել է նաև «Կապ պիցերիայի միջոցով» (1985 թ.) կինոնկարում, որտեղ նրա կերտած կերպարը կոմիսար Կատանիի հակապատկերն էր՝ մաֆիայի վարձու մարդասպան։

1991 թվականին Միքելե Պլաչիդոն նկարահանվել է խորհրդային «Աֆղանական բեկում» կինոնկարում ` կերտելով խորհրդային սպայի դերը: Նրա հետագա աշխատանքներից են «Ջովաննի Ֆալկոնե» (1993 թ.), «Լամերիկա» (1994 թ.), «Գայլուհին» (1996 թ.), «Անծանոթուհին» (2006 թ.) և այլ ֆիլմեր։ Որպես ռեժիսոր նկարահանել է «Սրտակից ընկերուհիներ» (1992 թ.), «Սովորական հերոս» (1995 թ.), «Կորած սեր» (1998 թ.), «Դու ամենուր ես» (2004 թ.), «Կրիմինալ սիրավեպ» (2005 թ.), «Վալլանցասկա - չարի հրեշտակները» (2010 թ.), «Ընտրություն» (2015 թ.) և այլ ֆիլմեր, որոնց մի մասի սցենարի հեղինակը նույնպես ինքն է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքելե Պլաչիդոն ամուսնացել է երեք անգամ։ Նա երկրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Սիմոնետա Ստեֆանելիի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երեք երեխա։ Դուստրը՝ Վիոլանտե Պլաչիդոն այժմ դերասանուհի է։ Ամուսնալուծվել են 1994 թվականին։

2012 թվականին Միքելե Պլաչիդոն ամուսնացել է դերասանուհի Ֆեդերիկա Վինչենտիի հետ։ Նրանց որդին ծնվել էր 2006 թվականին։ Միքելե Պլաչիդոն ունի նաև մեկ ապօրինի որդի՝ դերասանուհի Վիրջինիա Ալեքսանդրեից:

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1972 Պիշոտիի գործը Il caso Pisciotta Ամերիգո Լո Ջակոնո
1973 Իմ կինը սիրո մարմնացումն է Mia moglie, un corpo per l'amore -
1973 Սև ձեռքը La mano nera Անտոնիո Տուրիս
1973 Պատանին Il picciotto Ռոզարիո Մանդալա
1973 Գող Թերեզան Teresa la ladra Տոնինո Սանտիտա
1974 Աստված իմ, որքան եմ ես ցածրացել Mio Dio, come sono caduta in basso! Սիլվանո Պենաչինի
1974 Ժողովրդական սիրավեպ Romanzo popolare Ջովաննի Պիզուլլո
1974 Մովսես Moses the Lawgiver Կալեբ
1974 Կատաղի Ռոլանդը Orlando furioso -
1974 Դատավարություն առանց նախաքննության Processo per direttissima Ստեֆանո Բալդինի
1975 Աստվածային արարած Divina creatura Մարտինո Ջիոնդելլի
1975 Ընտանեկան մեղքեր Peccati in famiglia Միլո
1976 Հաղթական քայլերգ Marcia trionfale Պաոլո Պասերի
1976 Ագնեսան գնում է դեպի մահ L'Agnese va a morire Թոմ
1976 Գերուհին La orca Միքելե Տուրիսի
1976 Անմիտ վախ E tanta paura տեսուչ Գասպար Լոմենզո
1977 Հրեշը Oedipus orca Միքելե Տուրիսի
1977 «Կլյայնհոֆ» հոթելը Kleinhoff Hotel Պեդրո
1977 Լողափի տնակը Casotto Վինչենցինո
1977 Դեղին գիշերազգեստով աղջիկը La ragazza dal pigiama giallo Անտոնիո Ատոլինի
1978 Ես պատկանում եմ ինձ Io sono mia Ջիաչինտո
1978 Կոռլեոնե Corleone Միքելե Լաբրուզո
1978 Էռնեստո Ernesto -
1978 Յերմա Yerma Վիկտոր
1979 Վագրեր շրթներկում (Վայրի անկողիններ) Letti selvaggi Անջելո
1979 Ծնկի եկած մարդը Un uomo in ginocchio Անտոնիո Պլատամոնտե
1979 Բացատ Il prato Էնցո
1979 Շաբաթ, կիրակի և ուրբաթ Sabato, domenica e venerdì Մարիո
1980 Թռիչք դեպի դատարկություն Salto nel vuoto Ջովաննի Շաբոլա
1980 Լուլու Lulu Շվարց
1980 Ֆոնտամարա Fontamara Բերարդո Վիոլա
1980 Երեք եղբայր Tre fratelli Նիկոլա Ջուրաննա
1981 Աղավնյակի թևերը Les ailes de la colombe Սանդրո
1981 Բեռնատար նավը Cargo Ջովաննի
1982 Շոպեն Sciopèn Ֆրանչեսկո Մարիա Վիտալե
1983 Արս-Ամանդի, կամ Սիրո արվեստ Ars amandi Մակարիուս
1984 Ծովահրեշ La piovra կոմիսար Կորադո Կատանի
1984 Սարսափելի սիրեկանները Les amants terribles Սերջիո
1985 Կապ պիցերիայի միջոցով Pizza Connection Մարիո Ալոյա
1985 Ծովահրեշ 2 La piovra 2 կոմիսար Կորադո Կատանի
1986 Հանրախանութ Grandi magazzini մենեջեր
1986 Ամառային գիշեր` հունական կիսադեմով, նշաձև աչքերով և ռեհանի բույրով Notte d'estate con profilo greco, occhi a mandorla e odore di basilico Ջուզեպե Կատանիա
1987 Ծովահրեշ 3 La piovra 3 կոմիսար Կորադո Կատանի
1987 Ծանոթացիր մտերմուհուս հետ Ti presento un'amica Լեոնելո
1988 Ախ, որքան հիասքանչ են այս սպիտակները Come sono buoni i bianchi (Ya bon les blancs) Միշել
1988 Մեծ գործ Big Business Ֆաբիո Ալբերիչի
1988 Ընդմիշտ Մերի Mery per sempre Մարկո Տերզի
1988 Պարադիզո փողոցը Via Paradiso Ֆրանչեսկո
1989 Ծովահրեշ 4 La piovra 4 կոմիսար Կորադո Կատանի
1991 Թմրապատերազմներ. Կոկաինային պայմանագիր Drug Wars: The Cocaine Cartel Ռոբերտո Չավես
1991 Աֆղանական բեկում Афганский излом (Afghan breakdown) մայոր Միխայիլ Բանդուրա
1992 Սենսացիա Scoop Մարկո Բոնիլլի
1992 Սրտակից ընկերուհիներ Le Amiche del cuore Պադրե դի Սիմոնա
1992 Հարգարժան մարդ Uomo di rispetto Նինո
1993 Չորս խիզախներ Quattro bravi ragazzi Մարկիոնի
1993 Ջովաննի Ֆալկոնե Giovanni Falcone Ջովաննի Ֆալկոնե
1994 Լամերիկա Lamerica Ֆիորե
1994 Հայր և որդի Padre e figlio Կորադո
1995 Ոստիկանը Poliziotti Կարելլա
1995 Սովորական հերոս Un eroe borghese Սիլվիո
1996 Գայլուհին La lupa Մալերբա
1997 Ռեկետ Racket Գվիդո Ջիրոզա
1998 Բավականություն Le Plaisir (et ses petits tracas) Կառլո
1998 Առաքելություն La missione Պադրե Ռամբոնի
1998 Կորսված սեր Del perduto amore Դոն Ժերարդո
1998 Կեղտոտ սպիտակեղեն Panni sporchi Ֆուրիո Կիմին
1999 Կերակրողը La balia -
1999 Լավ մարդը Un uomo perbene Էնցո Տորտորա
1999 Քամված հող Terra bruciata Սալվատորե
2000 Անվճար ձուկ Liberate i pesci! Միքելե Վերիո
2000 Հայր Պիո. Երկնքի և երկրի միջև Padre Pio: Tra cielo e terra Պիո դա Պիետրալչինի
2002 Առևանգվածը Il sequestro Soffiantini Ջուզեպե Սոֆիանտինի
2002 Դրախտը որոնելիս Searching for Paradise Ջորջիո Մատտեյ
2003 Այնտեղ, ուր գտնվում է հոգին Il posto dell'anima Սալվատորե
2003 Սորայա Soraya Էնրիկո Մատտեյ
2004 Կրկնվող սեր L'amore ritorna Բիանկո
2004 Արյան համը L'odore del sangue Կառլո
2005 Կրիմինալ սիրավեպ Romanzo criminale Պադրե Ֆրեդո
2006 Մնաս բարով, սիրելիս Arrivederci amore, ciao Անեդա
2006 Կայման Il caimano Սիլվիո Բերլուսկոնի
2006 Թագավոր 2. Մարդ մնացած Հռոմի պապը Karol, un Papa rimasto uomo դոկտոր Ռենատո Բուզոնետի
2006 Անծանոթուհին La sconosciuta Մուֆֆա
2006 Անապատի վարդերը Le rose del deserto Սիմոնե
2006 Սեքս կատակերգություն Commediasexi Սալվատորե Լիսասսի
2007 Միակ մետրը SoloMetro Էնրիկո Ալվարի
2007 Պիանո, սոլո Piano, solo Ջովաննի
2007 2061. Բացառիկ տարի 2061: Un anno eccezionale կարդինալ Բոնիֆացիո
2008 Վերջին հովանավորը L'ultimo padrino Բեռնարդո
2008 Պանի Շնայդրովայի վիշտը Smutek paní Snajdrové -
2008 Նախագահ Ալդո Մորո Aldo Moro - Il presidente Ալդո Մորո
2008 Պարտվածների արյունը Il sangue dei vinti Ֆրանկո Դոջլիանի
2008 Երազանք` իտալական ձևով Il grande sogno Անդրեա
2009 Բաարիա Baarìa կոմունիստ
2009 Նորապսակները Oggi sposi Սաբինո
2010 Ծնողներ և երեխաներ. Թափահարել օգտագործելուց առաջ Genitori & figli - Agitare bene prima dell'uso Ալբերտո
2011 Սեր. Կիրառման հրահանգներ Manuale d'amore 3 Ավգուստինո
2011 Իմ ընկերները. Ինչպես ամեն ինչ սկսվեց Amici miei - Come tutto ebbe inizio Դուչչիո Վիլլանի դի Մասի
2012 Տուլպա Tulpa - Perdizioni mortali -
2012 Նայողը Le guetteur Ջովաննի
2012 Կեցցե Իտալիան Viva l'Italia Միքելե
2012 Վիժվածքների ռասան Razza bastarda Սիլվեստրի
2012 Իտակեր - Իտալացիներին արգելված է Itaker - Vietato agli italiani -
2013 Թռիչք. Դոմենիկո Մոդունոյի մեծ պատմությունը Volare - La grande storia di Domenico Modugno Վիտտորիո դե Սիկա
2013 Տրիլուսա. Սիրո և պոեզիայի պատմություն Trilussa - Storia d'amore e di poesia Տրիլուսա
2014 Ապրիր լեգենդով Living Legends Քրիստիանո Նեգրի
2015 Ընտրություն La scelta Էմիլիո Նիկոտրի

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1992  Սրտակից ընկերուհիներ Le Amiche del cuore
1995  Սովորական հերոս Un eroe borghese
1998  Կորսված սեր Del perduto amore
2002  Սեր անունով ճանապարհորդությունը Un viaggio chiamato amore
2004  Դու ամենուր ես Ovunque sei
2005  Կրիմինալ սիրավեպ Romanzo criminale
2008  Երազանք` իտալական ձևով Il grande sogno
2011  Վալլանցասկա - Չարի հրեշտակները Vallanzasca - Gli angeli del male
2012  Նայողը Le guetteur
2013  Վենետիկ 70. Ապագայի վերաբեռնավորում Venice 70: Future Reloaded
2015  Ընտրություն La scelta

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.