Jump to content

Էնիո Մորիկոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնիո Մորիկոնե
Բնօրինակ անունիտալ.՝ Ennio Morricone
Նաև հայտնի է որպեսDan Savio և Leo Nichols
Ծնվել էնոյեմբերի 10, 1928(1928-11-10)[1][2][3][…]
Հռոմ, Իտալիայի թագավորություն[4]
Երկիր Իտալիա
Մահացել էհուլիսի 6, 2020(2020-07-06)[5][6][7][…] (91 տարեկան)
Հռոմ, Իտալիա[8]
ԳերեզմանCimitero Laurentino
ԺանրերՖիլմի երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտական գործիքավորող, կոմպոզիտոր, փողհար, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ, orchestra leader և նվագախմբային գործիքավորող
Գործիքներդաշնամուր և Շեփոր[9]
ԱշխատավայրՍանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
ԼեյբլVirgin Records
ԿրթությունՍանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
ԱնդամակցությունThe Ennio Morricone Orchestra?
ԱմուսինMaria Travia?
Պարգևներ
ոսկե մեդալ մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար[10] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ծագող արև շքանշան,4-րդ աստիճան Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

«Արծաթե ժապավեն» լավագույն գնահատականի համար

[11]

Գրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև

Օսկար լավագույն երաժշտության համար[12]

Չեխական արվեստի ընկերներ

Պատվավոր ընձառյուծ

Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ

[13]

European Film Award for Best Composer?

[14]
Գրեմմի

Արվեստում Ավստրիայի արքայազնի մրցանակ

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Premio Cinearti La chioma di Berenice?

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

[15]

Camille Awards?

David di Donatello for Best Score?

և

«Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար

Կայքenniomorricone.org
Ստորագրություն
Ստորագրություն
 Ennio Morricone Վիքիպահեստում

Էնիո Մորիկոնե (իտալ.՝ Ennio Morricone, նոյեմբերի 10, 1928(1928-11-10)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] - հուլիսի 6, 2020(2020-07-06)[5][6][7][…], Հռոմ, Իտալիա[8]), իտալացի կոմպոզիտոր, վերադաշնակող և դիրիժոր։ Հիմնականում երաժշտություն է գրել կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության համար։ «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ։ «Օսկարի» կրկնակի դափնեկիր՝ 2007 թվականին «Օսկար» կինեմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար և «Նողկալի ութնյակը» (2016) ֆիլմի երաժշտության համար։ Իտալիայի ազգային՝ Դավիդ դի Դոնաթելլո կինոմրցանակի իննակի դափնեկի. Դավիդ դի Դոնաթելլո՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար։ «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր, BAFTA մրցանակի վեցակի մրցանակակիր և այլ մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորիկոնեն 2009 թվականին

Էնիո Մորիկոնեն ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 10-ին Հռոմում՝ պրոֆեսիոնալ երաժիշտ, ջազային շեփորահար Մարիո Մորիկոնեի և տնային տնտեսուհի Լիբերա Ռիդոլֆի ընտանիքում։ Էնիոն տան հինգ զավակներից ամենամեծն էր։ Երբ լրացավ նրա տասներկուամյակը, ընդունվեց Հռոմի Սանտա Չեչիլյա կոնսերվատորիան, որտեղ նրան դասավանդել է Գոֆրեդո Պետրասին։ Կոնսերվատորիայում Մորիկոնեն ստացավ երեք դիպլոմ՝ շեփորի դասարանի (1946), գործիքավորման (1952) և կոմպոզիցիայի (1954)։

Երբ լրացավ նրա տասնվեցամյակը, Մորիկոնեն Ալբերտո Ֆլամինի անսամբլի երկորդ շեփորահարը դարձավ, որտեղ նախկինում նվագել էր հայրը։ Անսամբլի հետ Մորիկոնեն գումար էր վաստակում՝ նվագելով գիշերային ակումբներում և Հռոմի հյուրանոցներում։ Մեկ տարի անց աշխատանքի է անցնում թատրոնում, իսկ հետո երեք տարի դառնում է կոմպոզիտոր։ 1950 թվականին սկսել է հայտնի կոմպոզիտորների երաժշտությունների վերադաշնակումը ռադիոյով։ Դրանով զբաղվել է ընդհուպ մինչև 1960 թվականը, որից հետո նույն գործով զբաղվել է հեռուստաշոուի համար։

Ֆիլմերի համար երաժշտություն սկսել է գրել 1961 թվականից, երբ նա 33 տարեկան էր։ Սկսել է սպագետտի-վեսթերն ժանրի ֆիլմերից։ Մեծ ճանաչում ստացավ նախկին համադասարանցու՝ ռեժիսոր Սերջիո Լեոնեի ֆիլմում աշխատելու ժամանակ։ Ավելի ուշ սկսում է աշխատել Իտալիայի հայտնի ռեժիսորներ՝ Բեռնարդո Բերտոլուչիի, Պիեռ Պաոլո Պազոլինիի, Դարիո Արջենտոյի, Սալվատորե Սամպերիի և այլոց հետ։

1964 թվականից Մորիկոնեն աշխատել է «RCA» ձայնագրման ստուդիայում, որտեղ վերադաշնակել է հարյուրավոր երգեր, այդ թվում և Ջաննի Մորանդիի, Մարիո Լանցայի, Միրանդա Մարտինոյի համար։

Հայտնի դառնալով Եվրոպայում՝ Էնիոյին հրավիրում են աշխատելու Հոլիվուդի կինեմատոգրաֆիայում։ ԱՄՆ-ում երաժշտություններ է գրում հայտնի ռեժիսորների ֆիլմերի համար՝ Ռոման Պոլանսկի, Օլիվեր Սթոուն, Բրայան դե Պալմա, Մայք Նիքոլս, Ջոն Կարպենտեր, Բարի Լևինսոն, Թերենս Մալիք և այլն։

Մահացել է 2020 թվականի հուլիսի 6-ին[16]։

Էնիո Մորիկոնեն ամուսնացած է եղել և ունի 4 երեխա.

  • Անդրեա՝ դիրիժոր, կոմպոզիտոր
  • Մարկո՝ աշխատում է հեղինակային իրավունքների ընկերությունում
  • Ալեսանդրա՝ վիրաբույժ
  • Ջովանի՝ աշխատում է Universal[17] ընկերությունում։

Մորիկոնեն տարված է եղել շախմատով, խաղացել է աշխարհի չեմպիոնների հետ[18]։

Ընտրյալ ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119011328 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 https://www.lefigaro.fr/musique/le-compositeur-ennio-morricone-fidele-collaborateur-de-sergio-leone-est-mort-20200706
  6. 6,0 6,1 6,2 https://www.lavanguardia.com/cultura/20200706/482146286629/ennio-morricone-muere-compositor-roma-91-anos.html
  7. 7,0 7,1 7,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  8. 8,0 8,1 8,2 https://www.reuters.com/article/people-morricone/italian-composer-ennio-morricone-dies-report-idUSR1N2CT01N
  9. Vale Ennio Morricone: a master composer with breathtaking musical range — 2020. — ISSN 2431-2134
  10. Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  11. Nastri d'Argento (իտալ.)Sindacato Nazionale Giornalisti Cinematografici Italiani.
  12. https://www.oscars.org/oscars/ceremonies/2016
  13. https://web.archive.org/web/20190330120507/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1999.74.0.html
  14. https://web.archive.org/web/20190718183450/https://www.europeanfilmacademy.org/2013.393.0.html
  15. https://www.oscars.org/oscars/ceremonies/2007
  16. Ася КУЗНЕЦОВА | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ հուլիսի 6). «Умер Эннио Морриконе». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  17. Шаблинская О. Композитор Эннио Морриконе: «Я дважды отказал Тарантино» // Аргументы и Факты. — 2012, 28 ноября. — № 48.
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնիո Մորիկոնե» հոդվածին։