Նողկալի ութնյակը
«Նողկալի ութնյակը» (անգլ.՝ The Hateful Eight), ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյի ամերիկյան վեսթեռնը։ Դերասանական կազմը գլխավորում են Սեմյուել Լ. Ջեքսոնը և Կուրտ Ռասելը[7]։ «Նողկալի ութնյակը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո։ Ֆիլմի հերոսները գլուխների որսորդներ են և նրանց պատահական հարևաններ, որոնք ստիպված են ձմռան բքին միասին դիմանալ հյուրատանը։ Ֆիլմի մասին հայտարարվել է 2013 թվականի աշնանը, սկզբնապես մտածվել է որպես Տարանտինոյի նախորդ աշխատանքի՝ «Ջանգոն ազատված» վեսթեռնի շարունակություն։ 2014 թվականին Տարանտինոն չեղարկել է նախագիծը, քանի որ «Նողկալի ութնյակի» սցենարն առանց նրա թույլտվության հրապարակվել էր համացանցում, թեպետ որոշ ժամանակ անց վերսկսել է ֆիլմի վրա աշխատանքը։
Ֆիլմի՝ սահմանափակ թվով նախացուցադրությունը հյուսիսամերիկյան վարձույթում նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին, ֆիլմը ցուցադրվել է 70 մմ 100-ի հարթակներում ձևաչափով։ Լայն էկրաններին վարձույթով ֆիլմը հայտնվել է 2016 թվականի հունվարի 1-ին[8]։ Ֆիլմն արժանացել է «Օսկարի», «BAFTA»-ի և «Ոսկե գլոբուսի» Էնիո Մորիկոնեի երաժշտության համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 The Hateful Eight — 2015.
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://www.culturenow.gr/oi-mishtoi-oktw-toy-koyentin-tarantino/
- 1 2 3 4 5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Ramisetti, Kirthana (2014 թ․ նոյեմբերի 6). «'The Hateful Eight' cast announced: Samuel L. Jackson, Jennifer Jason Leigh and Channing Tatum among all-star cast in Quentin Tarantino's latest film». nydailynews.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «'The Hateful Eight' Wide Release Date Moved Up to New Year's Day» (անգլերեն). Variety. 2015 թ․ դեկտեմբերի 11.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նողկալի ութնյակը» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Կոլորադոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2015 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- The Weinstein Company ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան վեստերն ֆիլմեր
- Քվենտին Տարանտինոյի ֆիլմեր
- Օսկարակիրներ
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Էնիո Մորիկոնեի
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վայոմինգում
