Ուոլթոն Գոգինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթոն Գոգինս
անգլ.՝ Walton Goggins
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1971(1971-11-10)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԲիրմինգհեմ, Ալաբամա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունGeorgia Southern University?[2] և Lithia Springs High School?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, լուսանկարիչ և ճանապարհորդ հետազոտող
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Walton Goggins Վիքիպահեստում

Ուոլթոն Գոգինս, ամբողջական անունը Ուոլթոն Սենդերս Գոգինս-փոքր (անգլ.՝ Walton Sanders Goggins, Jr., նոյեմբերի 10, 1971(1971-11-10)[1], Բիրմինգհեմ, Ալաբամա), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 10-ին Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում[3]։ Գոգինսը շոուբիզնեսում իր կարիերան սկսել է դեռ փոքր տարիքից, նրա հորաքույրն ու հորեղբայրը թատրոնի դերասան էին, իսկ մորաքույրը Բի Բի Քինգ-ի և Ֆիլիս Դիլերի հրապարակախոսն էր։ Երբ 12-13 տարեկան էր, հետաքրքրվել է դերասանական արվեստով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան սկսել է փոքր դերերով ֆիլմերում և հեռուստատեսային նախագծերում՝ այդ թվում հեռուստատեսության համար նկարահանված «Սպանություն Միսիսիպիում» ֆիլմում, դրամա, որը հիմնված է 1964 թվականին երեք քաղաքացիական աշխատավորների իսկական սպանության հիման վրա։ Հենց այս ֆիլմի շրջանակներում էլ Գոգինսը հանդիպել է Ռեյ Մաքկինոնի հետ, ում հետ նա ընկերացել է, իսկ հետո պրոֆեսիոնալ համագործակցել։ Փոքր էկրանին Գոգինսը մի քանի անգամ հայտնվել է «Գիշերվա մեջ» դրամայում տարբեր դերերի հիման վրա։ Երբ 19 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես՝ դերասանական կարիերան շարունակելու համար։ Նրա տեղափոխումը Լոս Անջելես արդյունավետ էր։ Այնտեղ նկարահանվել է «The Watcher» դրամայում։ «Cherokee Kid» կատակերգական ֆիլմում Ջիմ Բոբի դերը խաղալուց հետո, վերադառնում է որպես հրավիրված աստղ «Պահակ» և «NYPD Blue» նախագծերում ։

2001 թվականին իր վաղեմի ընկերոջ՝ Ռեյեմ Մաքկինոնի և նրա կնոջ՝ ԼԻզա Բլաունթի հետ ստեղծում է պրոդյուսերական ընկերություն։ «Հաշվապահ» ֆիլմը 38 րոպեանոց կատակերգություն է երկու հուսահատ եղբայրների մասին, որոնք մի անհայտ մարդու են վարձում՝ իրենց բոլոր խնդիրները լուծելու համար։ 2001 թվականին ֆիլմն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի Լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին։ Համարվում է «Վահան» ֆիլմի ամենահայտնի դերասանը՝ իր դետեկտիվ Շեյն դերի համար[4]։ 2010 թվականին «Գիշատիչները» ֆիլմում խաղացել է օժանդակ դեր՝ բանտարկյալ մահապարտներից մեկն էր[5]։ 2011 թվականի հուլիսի 14-ին Էմմիի մրցանակի է առաջադրվել որպես դրամատիկ սերիալում երկրորդ պլանի նշանավոր դերասան՝ «Արդարադատություն» սերիալում Բոյդ Քրաուդերի դերի համար[6]։ Խաղացել է Քրիս Մենիքսի դերը Քվենտինա Տարանտինոյի «Նողկալի ութնյակը» ֆիլմում[7][8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթոն Գոգինսը կրքոտ լուսանկարիչ է։ Նա բլոգում ցույց է տվել իր կատարած որոշ աշխատանքներ։ Աշխատանքի ընդմիջմանը նա ճամփորդել է ամբողջ Հնդկաստանով։ Նա նաև կրքոտ ճանապարհորդ է, իր ազատ ժամանակի մեծ մասը անց է կացնում ճանապարհներին աշխարհով մեկ, Հնդկաստան, Վիետնամ, Կամբոջա, Թայլանդ, Կենտրոնական Ամերիկա և Մարոկկո։ Քաղաքականությունում ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականի նախագահական ընտրություններում, երբ նա հանդես էր գալիս սենատոր Բարաք Օբամայի օգտին։ Հայտնի է նաև որպես նախկին նախագահ Ջիմի Քարթերի աշխատանքների երկրպագու։ Ակտիվորեն ներգրավված է շահույթ չհետապնդող տարբեր կազմակերպություններում, որոնք տատանվում են բնապահպանականից մինչև մարդասիրական աշխատանք։

Լինը՝ կինը, որը տառապում էր դեպրեսիայով, 2004 թվականի նոյեմբերի 12-ին ինքնասպան է եղել՝ ցած նետվելով Լոս Անջելեսի բարձրահարկ շենքից։ Մինչ այդ նա ամուսնալուծության փաստաթղթեր էր ներկայացրել[9]։ 2011 թվականի օգոստոսին երկրորդ անգամ ամուսնացել է ռեժիսոր Նադե Քոներսի հետ։ Հարսանիքից մի քանի ամիս առաջ (2011 փետրվար) զույգը որդի էր ունեցել, ում անվանել էին Աուգուստ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ/Սերիալ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ֆիլմ Պարոն շաբաթ երեկո Mr. Saturday Night
1994 ֆիլմ Կարատեիստ տղա 4 The Next Karate Kid Չարլի
1995 սերիալ JAG JAG սպա
1997 ֆիլմ Ամերիկյան բլուրներ Switchback Բադ
2000 ֆիլմ Փրկություն The Crow: Salvation Սթեն Ռոբերտս
2000 ֆիլմ Shanghai Noon Ուոլես
2001 ֆիլմ Joy Ride ոստիկան
2002 ֆիլմ The Bourne Identity աշխատակից
2002

2008

սերիալ Վահան The Shield դետեկտիվ Շեյդ Վենդրել
2003 ֆիլմ 100 դիակների տուն House of 1000 Corpses Շերիֆ Սթիվ Նեշ
2005 ֆիլմ Ամենաարագ Հնդիկը The World's Fastest Indian Մարտի Դիկերսոն
2007 սերիալ Veronica Mars ՀԴԲ գործակալ
2007 սերիալ CSI: Crime Scene Investigation Մարլոն Ֆրոսթ
2008 ֆիլմ Miracle at St. Anna կապիտան Նոուքս
2009 սերիալ Criminal Minds Ջոն Կուլի
2009 սերիալ CSI: Miami Շոն Էկոլզ
2010 ֆիլմ Predators Սթենս
2010

2015

սերիալ Justified Բոյդ Քրոուդեր
2011 ֆիլմ Cowboys & Aliens Հանթ
2011 ֆիլմ Straw Dogs Դենիել Նիլս
2012 ֆիլմ Lincoln Ուելս Ա Հատչինս
2012

2014

սերիալ Sons of Anarchy Վենուս Վան Դամ
2012 ֆիլմ Django Unchained Բիլի Քրեշ
2013 ֆիլմ G.I.Joe: Retaliation Նայջել Ջեյմս
2013 ֆիլմ Machete Kills
2015 ֆիլմ Mojave
2015 ֆիլմ American Ultra Հոհմաչ
2015 ֆիլմ The Hateful Eight Քրիս Մենիքս
2016

2017

սերիալ Vice Principals Լի Րասել
2017

2018

սերիալ Վեց Six Ռիչարդ
2018 ֆիլմ Լաբիրինթոսում վազողը։ Մահվան դեղ The Maze Runner: The Death Cure Լոուրենս
2018 ֆիլմ Tomb Raider Մաթիաս Ֆոգել
2018 ֆիլմ Ant-Man and The Wasp Սյոննի Բյորչ
2018 սերիալ The Big Bang Theory Օլիվեր
2019 սերիալ Unicorn Ուեյդ
2020 ֆիլմ Բառեր լոգասենյակի պատերին Words on Bathroom Walls

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Walton Goggins on 25 Years of Playing 'That Guy'
  3. «Walton Goggins on Tarantino, Marilyn Manson and 'Sons of Anarchy'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  4. The Best of the Bad Cops Keeps Walking a Hard Line
  5. The Predator sequel has put Shane Black in the mood for another Monster Squad movie
  6. Birmingham native Walton Goggins of «Justified» appears in sci-fi western «Cowboys & Aliens»
  7. The Hateful Eight review — hard to hate but tough to love
  8. Alabama’s Walton Goggins talks joining Quentin Tarantino’s 'Hateful Eight,' getting the South right
  9. «WoltonGogginsFansite». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթոն Գոգինս» հոդվածին։