Jump to content

Դեմիան Բիչիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմիան Բիչիր
իսպ.՝ Demián Bichir
Ծնվել էօգոստոսի 1, 1963(1963-08-01)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՏորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ[2]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Ծնողներհայր՝ Alejandro Bichir?, մայր՝ Maricruz Nájera?
Ամուսին(ներ)Lisset? և Stefanie Sherk?
Պարգևներ և մրցանակներ

Դեմիան Բիչիր Նախերա (իսպ.՝ Demian Bichir Najera, [deˈmjan biˈtʃir ˈnaxeɾa], օգոստոսի 1, 1963(1963-08-01)[1], Տորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, ներկայացվել է «Օսկար» մրցանակի Քրիս Վայցի «Ավելի լավ կյանք» (2011) դրամայում հոգատար հայր Կառլոս Գալինդոյին մարմնավորելու համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմիան Բիչիրը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 1-ին Տորրենոնի Կոաուիլա նահանգում, դերասան Ալեքսանդրո Բիչիրի և նրա կնոջ՝ Մարիկրուս Նախերի ընտանիքում։ Բրունո և Օդեսեո եղբայրների հետ միասին, որոնք նույնպես դարձել են դերասաններ, Դեմիանը սովորել է Մեխիկոյում Ֆրանցիսկո Մեդինի անվան տարրական դպրոցում[3]։ Դերասանական առաջնելույթը Բիչիրը կատարել է «Ռինա» դրամատիկ հեռուստասելիալում, որտեղ 14-ամյա դերասանը մարմնավորել է Խուանիտոյի դերը։ Մինչև 1985 թվականը ներառյալ Բիչիրը խաղացել է միայն հեռուստասերիալներում։

Այն հարցին թե ինչու է նա դարձել դերասան, Բիչիրը պատասխանել է՝

Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Ջեք Նիկոլսոնը։ Ես 16 տարեկան էի, և ես ավտոբուսով հասնում է մինչև կինոթատրոն, որպեսզի տեսնեմ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը։ Իսկ ֆիլմի ավարտից հետո վերադարձի ամբողջ ճանապարհին ինձ պատկերացնում էի գլխավոր դերում։ Հիշում եմ՝ նստած էի ավտոբուսում և մտածում՝ հիմա նա շրջվելու է և տանի ինձ հոգեբուժարան։ Ջեք Նիկոլսոնը ուղղակի ցնցեց ինձ իր տաղանդով։
- Դեմիան Նիշիր

1985 թվականին Դեմիան Բիչիրը առաջին անգամ նկարահանվել է մեծ կինոյում՝ «Ճամփորդություն դրախտում» լիամետրաժ դրամայում մարմնավորելով Չայայի դերը։ Այնուհետև հետևում է ոչ մեծ դեր «Քոլոնիալ հոթել» և «Զղջացողը» ֆիլմերում։ Խորխեի վերամարմնավորումը «Կարմիր դագաղ» դետեկտիվ թրիլլերում դերասանին բերեց ճանաչում իր հայրենիքում, իսկ ֆիլմը դարձել է 11 «Արիել» մրցանակների դափնեկիր[4]։

Բիչիրի ամենահաջող դերերից մեկը Թոմասն է «Կիրք, ամոթ և արցունքներ» (1999) ֆիլմում, որի համար դերասանը կրկին առաջադրվել է «Արիել» մրցանակի։ 2003 թվականին Բիչիրը դարձել է MTV Movie Awards մրցանակի դափնեկիր, որը տրվում է մեքսիացի դերասաններին։ Դեմիանին արձանիկն ստացել է բռնցքամարտիկ Մեննի դերը «Աստծուց ոչ մի նորություն» կատակերգության մեջ կատարելու համար[5]։

2011 թվականը դարձել է Բիչիրի կարիերայի համար նշանակալից. դերասանը վերամարմնավորել է սիրող և հոգատար Կառլոս Գալինդո հոր դերը Քրիս Վայցի «Ավելի լավ կյանք» դրամայում։ 2012 թվականի հունվարի 24-ին Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայում հայտարարվել են «Օսկար» մրցանակի առաջադրվածների անունները, որոնց թվում էր նաև Դեմիան Բիչիրը, արձանիկի համար պայքարում էին Գարի Օլդմենը, Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը և Ժան Դյուժարդենը[6]։ Ըստ Բիչիրի՝ նա ցնցված էր իր առաջադրմամբ և կարծում էր, որ այն չէր լինի, եթե Քրիս Վայցը չլիներ ֆիլմի ռեժիսորը[7]։ Ուշագրավ է, որ Բիչիրը եղել է առաջին մեքսիկացի դերասանը, որն առաջադրվել է «Օսկար» համար։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1977 ս Ռինա RinaԽուանիտո
1982 ս Կյանքը սիրո մեջ Vivir enamoradaՆաչո
1983 ս Երբ երեխաները գնում են Cuando los hijos se vanՌիկարդո
1983 հֆ Սրտի ընտրություն Choices of the HeartԱրմանդո
1984 ս Երջանիկ տարիներ Los años felicesԹոմաս
1985 ֆ Ճամփորդություն դրախտում Viaje al paraísoՉուի
1987 ֆ Հոթել Քոլոնիալ Hotel Colonialհյուրանոցի երիտասարդ աշխատող
1988 ֆ Զղջացողը The PenitentՌոբերտո
1988 ս Հրաշքների շուրջը El rincón de los prodigiosՄոնչիտո
1990 ֆ Կարմիր լուսաբաց Rojo amanecerԽորխե
1993 ֆ Միրոսլավա MiroslavaՌիկարդո
1994 ֆ Մահ Hasta morirՄորիցիո
1995 ֆ Երբ մենք մահանանք, ոչ ոք չի խոսի մեր մասին Nadie hablará de nosotras cuando hayamos muertoՕմար
1995 ս Սիրո շղթաներ Lazos de amorՎալենտ Սեգուր
1996 ֆ Սալոն Մեխիկոյում Salón Méxicoտեսուչ Կաստելեոն
1996 ս Անձնական ոչինչ Nada personalհրամանատար Ալֆոնսո Կարբախալ
1996 ֆ Սոլո SoloՌիո
1997 ֆ Պերդիտա Դուրանգո Perdita DurangoԿատալին
1998 ս Չափազանց մեծ սիրտ Demasiado corazónհրամանատար Ալֆոնսո Կարբախա
1998 ֆ Գիշերային լույսեր Luces de la nocheԷդուարդո
1999 ֆ Կիրք, ամոթ և արցունքներ Sexo, pudor y lágrimasԹոմաս
1999 ֆ Ավե Մարիա Ave MariaԴանիել
2000 ֆ Ամբողջ ուժով Todo el poderԳաբրիել
2000 ֆ Գրավելով դեսպանատունը La toma de la embajadaՌոսեմբերգ Պաբոն
2001 հֆ Թիթեռների ժամանակ In the Time of the ButterfliesՄանոլո
2001 ֆ Աստցուց ոչ մի նորություն Sin noticias de DiosՄեննի
2002 ֆ Մութ քաղաք Ciudades oscurasՄարիո
2004 ս Սապատա Zapata: Amor en rebeldíaԷմիլիանո Սապատա
2004 ֆ Հիպնոզ HipnosՄիգել
2005 ֆ Ամերիկյան վիզա American Visaպրոֆեսոր Մարիո Ալվարես
2006 ֆ Երկնքի ետևում Fuera del cieloՄալբորո
2011 ֆ Ավելի լավ կյանք A Better LifeԿառլոս Գալինդո
2012 ֆ Վայրենին SavagesԱլեքս
2013 ֆ Մաչետեն սպանում է Machete KillsՄենդես
2013-2014 ս Կամուրջ The Bridgeխուզարկու Մարկո Ռուիս
2014 ֆ Դոմ Հեմինգուեյ Dom HemingwayՊարոն Ֆոնտեյն
2015 ֆ Նողկալի ությակ The Hateful EightԲոբ
2017 ֆ Օտար։ Խոստում Alien: Covenantսերժանտ Լոուպ
2019 ս Գրանտ հյուրանոց Grand HotelՍանտյագո Մենդոս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  2. https://www.huffpost.com/entry/demian-bichir-oscar-nominee-interview_n_1297986
  3. «Biografía de Démian Bichir - Personajes de cine» (իսպաներեն). ABC.es. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  4. «ARIEL» (անգլերեն). Academia Mexicana De Artes y Ciencias Cinematograficas. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  5. «Demián Bichir, Star of A Better Life and Surprise Oscar Nominee» (անգլերեն). TimeNewsFeed. 25 января 2012. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  6. «Nominees for the 84th Academy Awards» (անգլերեն). The Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  7. «Demián Bichir: Mexican Actor Nominated For An Academy Award For Best Actor In 'A Better Life'» (անգլերեն). TheHuffingtonPost. 24 января 2012. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմիան Բիչիր» հոդվածին։