Լեգենդ դաշնակահարի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Լեգենդ դաշնակահարի կողմից
La leggenda del pianista sull'oceano
The Legend of 1900 poster.jpg
Երկիր Իտալիա Իտալիա
Ժանր դրամա, երաժշտական ֆիլմ
Հիմք Novecento
Թվական 1998
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ջուզեպե Տորնատորե
Պրոդյուսեր Ֆրանչեսկո Տորնատորե,
Մարկո Խիմենց,
Լաուրա Ֆատորի
Սցենարի հեղինակ Ջուզեպե Տորնատորե,
Ալեսանդրո Բարիկո
Դերակատարներ Թիմ Ռոթ,
Փրուիթ Թեյլոր Վինս
Օպերատոր Լայոշ Կոլտաի
Երաժշտություն Էնիո Մորիկոնե
Նկարահանման վայր Հռոմ և Օդեսա
Կինոընկերություն Medusa Produzione, Sciarlò
Տևողություն 120 րոպե, 170 րոպե՝ իտալերենով րոպե

Լեգենդ դաշնակահարի մասին (իտալ.՝ La leggenda del pianista sull'oceano - «Լեգենդ դաշնակահարի մասին՝ օվկիանոսի խորքում», անգլ.՝ Legend of 1900- «Լեգենդ հազար ինը հարյուրի մասին»), իտալացի ռեժիսոր Ջուզեպե Տորնատորեի ֆիլմը՝ երաժշտական դրամայի ժանրով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Ալեսանդրո Բարիկոյի «Նովեչենտոյի» («Քսաներորդ դար») գրքի հիման վրա։

Դա ֆիլմ-դյուցազներգություն է՝ մի նավի վրա տեղի է ունեցել մի ամբողջ դարաշրջան և աշխարհ։ Երաժշտության, ընկերության, սիրո, տառապանքների մի զարմանալի աշխարհ՝ որը անցել է հերոսների աչքերով շատ տարիներ։ Սա պատմություն է մի դաշնակահարի, ով ծնվել և իր ողջ կյանքը ապրել է նավում, որտեղ էլ հենց պատիվ է վայելել՝ նվագելով դաշնամուր։ Նրա կյանքի մասին պատմում է իր ընկեր շեփորահարը, ում հետ միասին նվագել են նվագախմբում։ 1900 թվականի հենց առաջին օրը «Վիրջինիա» նավի դաշնամուրի վրա գտնվեց փոքրիկ տղան, ով անցկացրեց իր ամբողջ կյանքում ապրելով և դուրս չգալով նավից։ Գաղտնի ձևով սովորելով դաշնամուր նվագել՝ տղան, ստանալով Դենի Բուդմեն Տ. Դ. Լիմոն հազար ինը հարյուրերորդ անվանումը, զբաղեցնում էր ամբոխին՝ նվագելով ռեստորանային նվագախմբում։ Իր հետ են կապված անհավատալի պատմություններ, իսկ իր կյանքը վերածվել է հիասքանչ լեգենդի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիմ Ռոթ - Նովեչենտո (Դենի Բուդմեն Տ. Դ. Լիմոն հազար ինը հարյուրերորդ)
  • Փրուիթ Թեյլոր Վինս - Մաքս Տունի
  • Մելանի Տյերի - աղջիկ
  • Բիլ Նան - Դենի Բուդման
  • Քլորենս Ուիլյամս - Ջելի Ռոլ Մորթոն
  • Վոն Փիթեր - Պոփս, խանութի տեր
  • Նայել Օ՛Բրայան - նավահանգստի վարպետ
  • Գեբրիել Լավիա - ագարակատեր
  • Վերնոն Ներս - Ֆրից Հերման, խմբի ղեկավար
  • Կորի Բակ - երիտասարդ հազար ինը հարյուրերորդ
  • Հարի Դիտսոն - կապիտան

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Ջուզեպե Տորնատորե, Ալեսանդրո Բարիկո
  • Ռեժիսոր՝ Ջուզեպե Տորնատորե
  • Օպերատոր՝ Լայոշ Կոլտայի
  • Կոմպոզիտոր՝ Էնիո Մորիկոնե
  • Պրոդյուսերներ՝ Մարկո Հիմենց, Լաուռա Ֆատորի, Ֆրանչեսկո Տորնատորե

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - «Դավիդ դի Դոնաթելո» մրցանակ
  1. Լավագույն օպերատորական գործ - Լայոշ Կոլտաի
  2. Կոստյումների լավագույն դիզայն - Մաուրիցիո Միլենոթի
  3. Լավագույն ռեժիսյորական գործ - Ջուզեպե Տորնատորե
  4. Լավագույն երաժշտություն - Էնիո Մորիկոնե
  5. Լավագույն դիզայն - Ֆրանչեսկո Ֆրիգերի
  • 1999 - «Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ»
  1. Լավագույն օպերատորական գործ - Լայոշ Կոլտաի
  • 2000 - Մրցանակ «Ոսկե գլոբուս»
  1. Լավագույն երաժշտություն ֆիլմի համար - Էնիո Մորիկոնե

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - «Դավիդ դի Դոնաթելո» մրցանակ
  1. Լավագույն ֆիլմ
  2. Լավագույն սցենար - Ջուզեպե Տորնատորե

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]