Դարիո Արջենտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Դարիո Արջենտո
Dario Argento at the Brussels International Fantastic Film Festival in 2007.jpg
Ծնվել էսեպտեմբերի 7, 1940(1940-09-07)[1][2][3] (78 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[1]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կոմպոզիտոր և ռեժիսոր
Ոճ(եր)Western?
ԱմուսինMarilù Tolo?
IMDbID ID 0000783

Դարիո Արջենտո (իտալ.՝ Dario Argento, սեպտեմբերի 7, 1940(1940-09-07)[1][2][3], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ: Առավել հայտնի է սարսափ ժանրի ֆիլմերի աշխատանքներով` մասնավորապես ջալլո անունով հայտնի ենթաժանրի աշխատանքներով և ժամանակակից սարսափ և սլեշեր ֆիլմերում թողած ազդեցությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարիո Արջենտոն ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 7-ին Հռոմում: Դարիոյի հայրը եղել է կինոպրոսյուսեր Սալվատոր Արջենտոն, ով մեծ ներդրում է ունեցել իտալացի հետպատերազմյան ժամանակաշրջանի կինեմատոգրաֆների վրա, իսկ քեռին եղել է Կլաուդիո Արջենտոն` Սցենարիստև պրոդյուսեր։ Արջենտոյի կինոկարիերան սկսվել է հռոմական «Paese Sera» օրաթերթով, որում նա գրում էր իր առաջին ֆիլմերի սցենարները. դա «Սպագետտի Վեսթերներն» էր։ Նրա սցենարը «Մի երեկո ճաշի շուրջ» ֆիլմի համար սցենարը գրավեց Գոֆրեդի Լոմբարդոյի ուշադրությունը, ով գլխավորում էր «Տիտանուս» կինոկազմակերպությունը։ Արդյունքում Արջենտոն 2 տարվա ընթացքում գրեց 12 սցենարներ կազմակերխության տարբեր ֆիլմերի համար։

Դարիո Արջենտոն (ձախից) Մոնրեալի ֆանտաստիկական ֆիլլմերի փառատոնի ժամանակ, 1994 թվական

1970 թվականին հայտնվում է Արջենտոյի առաջին ջալլոն` «Փխրուն թևերով թռչունը»: Ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է նրա հոր ընկերությունը։ Այս ֆիլմի ստեղծումը Արջենտինոյին հայտնի դարձրեց ինչպես Իտալիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Շատ ջալլոներ նկարելով` նա տացել է «բռնության Վիսկոնտի» մականունը[4]: 1971 և 1972 թվականներին դուրս են գալիս «Տասպոչանի կատուն» և «Չորս ճանճեր մոխրագույն թավշի վրա» ֆիլմերը[4]:

1972 թվականին նա մասնակցել է իտալական հեռուստատեսության համար «Դուռ դեպի մթություն» անվանմամբ հեռուստասերիալի ստեղծմանը, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։ 1973 թվականին էկրան է բարձրացել նրա նոր ֆիլմը «5 օր Միլանում» անվանմամբ, որում դերերից մեկը տանում էր Ադրիանո Չոլոնտանոն: Ֆիլմն ուներ սև հումորի տեսարաններ։

1984 թվականին դուրս եկավ Արջենտինոյի խոսքերով ամենաանձնական ֆիլմերից մեկը` Ֆենոմեններ վերնագրով։ Ֆիլմը արժանացել է բազմաթիվ գնահատականների` ընդ որում թե՛ հիացական, թե՛ քննադատական։ Սա հանդիսացել է Արջենտոյի առաջին անգլերեն ֆիլմը։ Ֆիլմում մասնակցություն է ունեցել ռեժիսորի ավագ դուստրը` Ֆիորա Արջենտոն։ 1987 թվականին Արջենտոն հայտնվեց հեռուստատեսության մեջ` հանդիսանալով Ջալլո նախագծի ստեղծողներից մեկը։ Նույն տարում էլ դուրս եկավ նրա «Սարսափն օպերայում» ֆիլմը։

1990 թվականին Արջենտոն համագործակցել է Ջորջ Ռոմերոյի հետ «Երկու դաժան հայացքներ» ֆիլմի համար։ 1993 թվականին էկրան բարձրացավ «Տրավմա» ֆիլմը։ Դրա մեջ խաղացել են ռեժիսորի երկու աղջիկները, և ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում։ 1994 թվականին կայացել է ֆանտաստիկական կինոների երկրորդ միջազգային փառատոնը Մոնրեալում, որտեղ Արջենտոն մրցանակ է ստացել ամբողջ կյանքի ձեռքբերումների համար։ 1996 թվականին դուրս եկավ «Ստենդալի ախտանիշը», որում գլխավոր դերում հանդես էր գալիս Ասյա Արջենտոն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարիոն Թուրինի կինոփառատոնի ժամանակ, 2006 թվական
Արջոնտոն աղջկա` Ասյայի հետ, 1993 թվական
Տարեթիվ Հայերեն անվանում Ֆիլմի բնօրինակ անվանում Պաշտոնը
1967 Scusi, lei è favorevole o contrario? Դերասան(Priest), Սցենարիստ
1967 Մեզ ինչ-որ մեկը մատնել է Qualcuno ha tradito Սցենարիստ
1968 Այսօր ինձ, վաղը` քեզ Oggi a me… domani a te! Սցենարիստ
1968 Comandamenti per un gangster Սցենարիստ
1968 Commandos Սցենարիստ
1968 Սեքսուալ հեղափոխություն La Rivoluzione sessuale Սցենարիստ
1968 Մի անգամ վայրի արևմուտքում C’era una volta il West Սցենարիստ
1968 Հերոսները երբեք չեն մահանում Les Héros ne meurent jamais Սցենարիստ
1969 Պարանը և ավանակը Une corde, un Colt Սցենարիստ
1969 Ընթրի՛ր Metti una sera a cena Սցենարիստ
1969 Հավանականությունը` զրո Probabilità zero Սցենարիստ
1969 Հոգևորականների լեգեոն La Legione dei dannati Սցենարիստ
1969 5 հոգու բանակը Un Esercito di cinque uomini Սցենարիստ
1969 Զգացմունքների եղանակ La Stagione dei sensi Սցենարիստ
1970 Փխրուն փետուրներով թռչունը L' Uccello dalle piume di cristallo Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասան(Murderer’s Hands)
1971 Տասպոչանի կատուն Il Gatto a nove code Ռեժիսոր, Սցենարիստ
1972 Չորս ճանճեր մոխրագույն թավշի վրա 4 mosche di velluto grigio Ռեժիսոր, Սցենարիստ
1972 Così sia Սցենարիստ
1972 Դուռ դեպի մթություն Testimone oculare և Il tram Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ
1973 5 օր Le cinque giornate Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասան(Bandaged man with Tranzunto)
1973 Խաղալիք] La Bambola Պրոդյուսեր
1975 Արնակարմիր Profondo rosso Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասան(Murderer’s Hands)
1977 Սուսպիրիա Suspiria Ռեժիսոր, Սցենարիստ, композитор, Դերասան(Narrator)
1978 Մեռյալների մայրամուտը Սցենարի խորհրդական, երաժշտության համահեղինակ
1979 Ինֆերնո Inferno Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասան(Narrator, Murderer’s Hands, озвучка, в титрах не указан)
1982 Դող Tenebre Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասան(Narrator, Murderer’s Hands)
1985 Ֆենոմեններ]] Phenomena Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Դերասան(Narrator)
1985 Դեմոններ Demoni Սցենարիստ, Պրոդյուսեր
1985 Bellissimo: Immagini del cinema italiano Դերասան(խաղում է ինքն իրեն)
1985 Դարիո Արջենտոյի սարսափների աշխարհը (դոկումենտալ) Il Mondo dell’orrore di Dario Argento Դերասան(խաղում է ինքն իրեն)
1986 Դեմոններ 2 Demoni 2… L’incubo ritorna Սցենարիստ, Պրոդյուսեր
1987 Օպերա Opera Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Դերասան(рассказчик, озвучка, в титрах не указан)
1987 Հեռուստատեսային շոուTrussardi նորաձևության տան համար Trussardi Action Ռեժիսոր
1988 Եկեղեցի La Chiesa Սցենարիստ, Պրոդյուսեր
1988 Դետեկտիվ Gialla Պրոդյուսեր
1990 Երկու դաժան հայացքներ («Սև կատու» էպիզոդ) Due occhi diabolici Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր
1991 Dario Argento: Master of Horror Դերասան (խաղում է ինքն իրեն)
1991 Աղանդ La setta Սցենարիստ, Պրոդյուսեր
1992 Անմեղ արյուն (էպիզոդներից մեկը) Innosent blood Դերասան (Paramedic)
1993 Տրավմա Trauma Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր
1995 Մնացորդնոր Il Cielo è sempre più blu Դերասան (Man Confessing To Fransiscan Monk)
1996 Ստենդալի ախտանիշ La Sindrome di Stendhal Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր
1997 Մոմով դիմակ M.D.C. — Maschera di cera Պրոդյուսեր, Սցենարիստ
1998 Օպերայի հոգին Il Fantasma dell’opera Ռեժիսոր, Սցենարիստ
2000 Scarlet Diva Scarlet Diva Պրոդյուսեր
2000 Fear, Panic & Censorship Դերասան
2000 Deep Red 25th Anniversary Դերասան(խաղում է ինքն իրեն)
2000 Անքուն Non ho sonno Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ
2002 Սարսափի մասնագետներ Masters of Horror Ռեժիսոր, Դերասան (խաղում է ինքն իրեն)
2003 Խաղացողը Il Cartaio Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ
2005 Դուք սիրում եք Հիչկոկին Ti piace Hitchcock? Ռեժիսոր, Սցենարիստ
2006 Tempus fugit Դերասան
2007 Երրորդ մայրը La Terza madre Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ
2008 Dead On: The Life and Cinema of George A. Romero Դերասան (խաղում է ինքն իրեն)
2009 Ջալլո Giallo Ռեժիսոր
2012 Դրակուլա 3D Dracula 3D Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ
2015 Մակբեթ 2 Macbeth Ռեժիսոր

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դարիո Արջենտոյի սարսափների աշխարհում» դոկումենտալ ֆիլմը նվիրված է Արջենտոյին, նա ինքը նկարահանվել է կամեոյում:

Գոյություն ունի իտալական կոմիքս սարսափ ժանրում` «Արնակարմիրը»:

Ստեղծվում է կինոյի մասին ամերիկական ամսագիր «Deep Red» անվանմամբ։

1976 թվականին լույս է տեսել «12 արյունոտ պատմվածքներ» գիրքը, որի խմբագրմամբ զբաղվում է Դարիոն։ Գիրքը տպագրող հրատարակչությունը նույնպես կոչվել է ֆիլմի պես` «արնակարմիր»:

Նույն անվանումը կրում է Իտալիայում խանութների մի ցանց։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հռոմում Դարիո Արջենտոն բացել է սեփական խանութը` թանգարանի հետ միաժամանակ, ուր կարելի է գտնել շատ իրեր` կապված իտալական սարսափ ֆիլմերի հետ։ Իսկ խանութի նկուղում գտնվում են շատ սարքեր, որոնք նրա ֆիլմերի դեկորացիաներն են հանդիսանում։
  • Իր կինեմատոգրաֆական ստեղծագործությունները հրապարակելուց առաջ Արջենտոն ստիպված է լինում գրաքննություն անցնել, որն անցկացնում են մրցատյաններ և հոգեբաններ։
  • Սթիվեն Քինգը առաջարկել է նրան ֆիլմ նկարահանել «Սալեմայի գիշերներում» ստեղծագործության հիման վրա, սակայն Արջենտոն հրաժարվել է, քանի որ չի ցանկացել աշխատել այն սյուժեներով, որ ինքը չի գրել։ Ինչպես նաև, Արջենտոն 1985 թվականին պատրաստվում էր Ռիգոլետո օպերան բեմադրել, որում Մատուանի դուքսը վամպիր էր։ Սակայն օպերան այն անընդունելի համարեց։
  • Իր գրեթե բոլոր ֆիլմերում Արջենտոն օգտագործել է հատուկ տեսախցիկներ
  • Դարիո Արջենտոյի շատ ֆիլմերի երաժշտություններ կատարում է իտալական Goblin խումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]