Բարի Լևինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարի Լևինսոն
Barry Levinson Shankbone 2009 Tribeca.jpg
Ծննդյան թիվ՝ապրիլի 6, 1942(1942-04-06)[1][2][3][…] (78 տարեկան)
Ծննդավայր՝Բալթիմոր, Մերիլենդ[4]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝Laurel Award for Screenwriting Achievement?, Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ, Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ և Օսկար լավագույն ռեժիսորի համար
IMDb։ID 0001469
levinson.com

Բարի Լևինսոն (անգլ.՝ Barry Levinson, ապրիլի 6, 1942(1942-04-06)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: 1989 թվականի «Օսկար» մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարի Լևինսոնը ծնվել է 1942 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆՄերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում: Ծնողները` Իրվին Լևինսոնը և Վիոլետա Կրիշինսկայան, Ռուսաստանից ներգաղթած հրեաներ են[5][6][7]: Սովորել է Ամերիկյան համալսարանում (American University, Վաշինգտոն, Կոլումբիա շրջան): Կինը Վալերի Քյորթին է (Valerie Curtin) (ամուսնալուծված է):

Չնայած Լևինսոնը իր կարիերան սկսել է հեռուստատեսային կատակերգությունների սցենարներով և շարունակում է գրել, նկարահանել և կատակերգական ֆիլմերի պրոդյուսերություն անել, սակայն հայտնի է դարձել իր լուրջ, թեև ոչ հումորից զուրկ դրամատիկ ֆիլմերով: Նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական փորձը եղել է «Խորտկարան» (1982) ֆիլմը, որը հիսունականների վերջին Բալթիմորում մեծացած տղաների ընկերության մասին է: Առաջնաելույթը մեծ հաջողություն չի ունեցել, սակայն Ռոբին Ուիլյամսի հետ «Բարի առավոտ Վիետնամ» (1987) ֆիլմը ( որտեղ խաղացել է չափազանց ուրախ ամերիկացի ռադիոհաղորդավարի դեր) և Դասթին Հոֆմանի հետ համատեղ «Անձրևի մարդը» (1988) ֆիլմը (աուտիստի դեր) Լևինսոնին բերել են համաշխարհային ճանաչում:

Հաջորդ տարիների ընթացքում Լևինսոնը հոլիվուդյան լավագույն դերասանների մասնակցությամբ նկարահանել է մի շարք նշանավոր ֆիլմեր՝ «Բաքսի» (Ուորեն Բիթիի, Անեթ Բենինգի, Հարվի Քեյթելի հետ), «Դիմակազերծում» (Մայքլ Դուգլասի, Դեմի Մուրի, Դոնալդ Սազերլենդի հետ), «Քնածները» (Ռոբերտ դե Նիրոի, Դասթին Հոֆմանի և Բրեդ Փիթի հետ), «Խաբեբայություն» (Ռոբերտ դե Նիրո և Դասթին Հոֆմանի հետ), «Ավազակներ» (Բրյուս Ուիլիսի, Բիլի Բոբ Տորնտոնի և Քեյթ Բլանշետի հետ) և ուրիշներ:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարի Լևինսոնը հայտնի է որպես ռեժիսոր, որը չի շեղում հանդիսատեսի ուշադրությունը բուռն հատուկ էֆեկտներով, հավակնություն չունի բնօրինակ ռեժիսուրայի հանդեպ, հնարավորություն է տալիս դերասաններին լիարժեքորեն դրսևորել իրենց տաղանդը: Ի տարբերություն Լևինսոնի սեփական սցենարների՝ պատմությունները, որոնք նա ընտրում է իր լուրջ ռեժիսորական աշխատանքի համար, սովորաբար տարբերվում են ոչ սովորական և իսկապես դրամատիկ կոլիզիաներից: Հաճախ նրա ֆիլմերի գործողությունները տեղի են ունենում անցյալում և այս կամ այն չափով հիմնված են իրական դեպքերի վրա («Բարի առավոտ Վիետնամ», «Բաքսի», «Քնածները» և այլն)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Պրոդյուսեր Սցենարիստ Դերասան Դեր Ծանոթագրություններ
1972 The ABC Comedy Hour Այո (1 էպիզոդ) հեռուստասերիալ
The John Byner Comedy Hour Այո (1 էպիզոդ)
1973—1976 Քերոլ Բյորնետի շոուն The Carol Burnett Show Այո (72 էպիզոդ)
1975 Փողոցային աղջիկներ Street Girls Այո
1975 Hot l Baltimore Այո (1 էպիզոդ) հեռուստասերիալ
1975—1976 The Rich Little Show Այո (2 էպիզոդ)
1976 Համր կինո Silent Movie Այո Այո պաշտոնյա
1977 Վախ բարձրությունից High Anxiety Այո Այո միջանցքային սպասավոր
1978 Հետաքրքիր թերթ Peeping Times Այո Այո Այո հեռուստաֆիլմ
1979 Արդարադատություն բոլորի համար …And Justice for All Այո
1980 Թաքնված փասեր Inside Moves Այո
1981 Համաշխարհային պատմություն, մաս առաջին History of the World, Part I Այո կոթող վաճառող
1982 Ճաշ Diner Այո Այո
Թութսի Tootsie Այո նշված չէ տիտրերում
Լավագույն ընկերներ Best Friends Այո
1983 Ճաշ Diner Այո Այո Այո կարճամետրաժ հեռուստաֆիլմ
1984 Բնակտոր մետաղ The Natural Այո
Երդում դավաճանության մեջ Unfaithfully Yours Այո
1984 The Investigators Այո Այո Այո հեռուստասերիալ
1985 Երիտասարդ Շերլոք Հոլմս Young Sherlock Holmes Այո
1985 Ամերիկյան թատրոն American Playhouse Այո (1 էպիզոդ) հեռուստասերիալ
1987 Անագե մարդ Tin Men Այո Այո
Բարի առավոտ Վիետնամ Good Morning, Vietnam Այո
1987 Harry Այո (7 էպիզոդ) հեռուստասերիալ
1988 Անձրևի մարդը Rain Man Այո Այո բժիշկ
1990 Ավալոն Avalon Այո Այո Այո
1990 Երկրի օր, հատուկ թողարկում The Earth Day Special Այո հեռուստաֆիլմ
1991 Կաֆկա Kafka Այո
Բաքսի Bugsy Այո Այո քասթինգի տնօրեն
1992 Խաղալիքներ Toys Այո Այո Այո
1993 Ուայլդեր Նապալմ Wilder Napalm Այո
1993 Լարի Սանդերսի շոուն The Larry Sanders Show Այո իր դերում էպիզոդ: Larry’s Agent
1993—1999 Սպանդի բաժին Homicide: Life on the Street Այո (2 էպիզոդ) Այո (122 էպիզոդ) Այո (1 էպիզոդ) հեռուստասերիալ
1994 Ջիմի Հոլիվուդ Jimmy Hollywood Այո Այո Այո Այո ռեժիսոր
Դիմակաերծում Disclosure Այո Այո
Հեռուստավիկտորինա Quiz Show Այո Դեյվ Գերոուեյ
1995 Փոքրիկ արքայադուստր A Little Princess Այո
1996 Քնածները Sleepers Այո Այո Այո
1997 Դոնի Բրասքո Donnie Brasco Այո
Խաբեբայություն Wag the Dog Այո Այո Այո մարդ կինոստուդիայում
1997 Դավադրություն Ամերիկայի դեմ The Second Civil War Այո հեռուստաֆիլմ
1997—2003 Օզ Oz Այո (56 էպիզոդ) հեռուստասերիալ
1998 Սփերա Sphere Այո Այո
Ահա նման կարկանդակներ Home Fries Այո
1998 Ընտանեկան եզրակացություն Family Brood Այո հեռուստաֆիլմ
1999 Ազատության բարձունքներ Liberty Heights Այո Այո Այո
2000 Հարված The Beat Այո Այո հեռուստասերիալ
Ֆալքոն Falcone Այո (9 էպիզոդ)
Ամերիկյան ողբերգություն American Tragedy Այո հեռուստաֆիլմ
2000 Կատարյալ փոթորիկը The Perfect Storm Այո
Հավերժական աշխարհ An Everlasting Piece Այո Այո
2001 Ավազակներ Bandits Այո Այո
2001 Մամուլի քարտուղարը The Press Secretary Այո Վավերագրական ֆիլմ
Կրակոց սրտին Shot in the Heart Այո հեռուստաֆիլմ
Hudson’s Law Այո
2002 Baseball Wives Այո
2002 Մոլուցք Possession Այո
Վերլուծիր այն Analyze That Այո
2003 Ազատեք մեզ Եվայից Deliver Us from Eva Այո
2004 Սև նախանձ Envy Այո Այո
A Uniform Used to Mean Something… Այո կարճամետրաժ հեռուստաֆիլմ
Hindsight Is 20/20… Այո
2004 Անձնական զննում Strip Search Այո հեռուստաֆիլմ
Երդվյալը The Jury Այո (2 էպիզոդ) Այո Այո (1 էպիզոդ) Այո (1 էպիզոդ) դատավոր Հորաթիո Հութորն հեռուստասերիալ
2006 Տարվա մարդը Man of the Year Այո Այո
2006 Բեդֆորդի օրագիրը The Bedford Diaries Այո (4 էպիզոդ) հեռուստասերիալ
2007 Բի մուվի։ Մեղրային դավադրություն Bee Movie Այո Մարտին Բենսոն մուլտֆիլմ
2007 M.O.N.Y. Այո Այո հեռուստաֆիլմ
2008 Մի անգամ Հոլիվուդում What Just Happened Այո Այո
2009 Պոլիվուդ PoliWood Այո Վավերագրական ֆիլմ
2009 30 իրադարձություն 30 տարվա ընթացքում 30 for 30 Այո (1 էպիզոդ) Վավերագրական հեռուստասերիալ
Ֆիլանտրոպը The Philanthropist Այո (1 էպիզոդ) հեռուստասերիալ
2010 Դու չգիտես Ջեքին You Don’t Know Jack Այո Այո հեռուստաֆիլմ
2011—2014 Բորջիա Borgia Այո (38 էպիզոդ) հեռուստասերիալ
2012 Ծովածոց The Bay Այո Այո Այո
2012—2013 Որսկան Copper Այո (12 էպիզոդ) հեռուստասերիալ
2013 Մուհամմադ Ալիի գլխավոր մարտը Muhammad Ali’s Greatest Fight Այո Ստյուարտ Փոթեր
2013 Ֆիլ Սպեքթոր Phil Spector Այո հեռուստաֆիլմ
2014 Ստորացում The Humbling Այո Այո
2015 Ռոքը արևելքում Rock the Kasbah Այո
2016 Կապույտի երանգներ Shades of Blue Այո (2 էպիզոդ) Այո (12 էպիզոդ) հեռուստասերիալ
2016—2017 Մահվան դաշտ Killing Fields Այո (7 էպիզոդ)
2017 Ստախոս, մեծ ու սարսափելի The Wizard of Lies Այո Այո հեռուստաֆիլմ
2018 Պատերնո Paterno Այո Այո
2020 Հարի Հաֆթ Harry Haft Այո Այո հետարտադրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]