Խաբեբայություն (ֆիլմ)
Խաբեբայություն անգլ.՝ Wag the Dog | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | հումորային դրամա |
| Հիմք | Խաբեբայություն։ Վեպ |
| Թվական | դեկտեմբերի 25, 1997[1], մարտի 20, 1998[2] և մարտի 26, 1998[3] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Բարրի Լևինսոն[4][5][6][…] |
| Պրոդյուսեր | Բարրի Լևինսոն և Ռոբերտ Դե Նիրո |
| Սցենարի հեղինակ | Հիլարի Հենքին և Դևիդ Մամեթ |
| Դերակատարներ | Դասթին Հոֆման[7][6][8][…], Ռոբերտ Դե Նիրո[7][6][8][…], Էն Հեչ[7][6][8], Դենիս Լիրի[6][8], Վիլլի Նելսոն[8], Անդրեա Մարտին[8], Վուդի Հարելսոն[8], Քիրստեն Դանստ[8], Ուիլյամ Մերսի[8][9], Ջոն Մայքլ Հիգինս[8], Սյուզի Փլեքսոն[8], Ջեյմս Բելուշի, Քրեյգ Թեոդոր Նելսոն[8], Քրիս Էլիս[8], Դևիդ Քոքներ[8], Դրենա դե Նիրո[8], Ջեֆրի Բլեյք[8], Ջորջ Գեյնս[8], Ժիզել Ֆեռնանդես, Հարլանդ Ուիլյամս[8], Ջեյ Լենո[8], Ջոն Չո[8], Ջոն Ֆրանկլին[8][10], Մարգերիթ Մորո[8], Մեռլ Հագարդ[8], Ռոբերտ Ռիչարդսոն[8] և Գարրի Կալենբերգ[10] |
| Օպերատոր | Ռոբերտ Ռիչարդսոն |
| Երաժշտություն | Մարկ Նոպֆլեր |
| Մոնտաժ | Սթու Լինդեր |
| Պատմվածքի վայր | Վաշինգտոն |
| Կինոընկերություն | New Line Cinema |
| Տևողություն | 97 րոպե |
Խաբեբայություն, բնօրինակ անվանումը՝ Թափահարել շանը (անգլ.՝ Wag the Dog), Բարրի Լևինսոնի 1997 թվականի երգիծական կատակերգությունն է, ըստ Լարրի Բեյնհարթի Ամերիկյան հերոս «Թափահարել շանը» վեպի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Առջևում ԱՄՆ նախագահական ընտրություններն են, իսկ գործող նախագահը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Հասարակության կարծիքի հարցումը ցույց է տալիս, որ նախագահի ժողովրդականությունը կտրուկ ընկնում է։ Նախագահի թիմը պետք է անհապաղ գործի, որ հասարակության ուշադրությունը շեղի Սպիտակ տան ամուսնական դավաճանությունից։ Հարկավոր է շահել մի քանի օր և նախագահի խորհրդականը՝ Կոնրադ Բրիմը (Ռոբերտ Դե Նիրո) որոշում է դիմել արհեստավարժ ռեժիսոր Սթենլի Մոթսի (Դասթին Հոֆման) օգնությանը։
Արագ հնարվում է ինչ-որ ալբանական ահաբեկչական խմբի (իրականում գոյություն չունեցող) սպառնալիք, սրանով հիմնավորվում է ԱՄՆ պատերազմի մեջ ներքաշվելը։ Մոթսին բացատրում են, թե ի՞նչ պետք է պատկերացնի և զգա ԱՄՆ հասարակ քաղաքացին այս դեպքերի առիթով, և սկսում է աշխատանքը՝ նկարահանվում են զինվորական հայրենասիրական տեսահոլովակներ, կեղծ հարցազրույցներ և մտածացին պատերազմի զինվորների մասին երգեր։ Հայտարարում են, որ ալբանական կառավարության ահաբեկչական սպառնալիքը կանխելու համար ԱՄՆ նախագահը խմբավորել է նավատորմը, և ամերիկյան դեսանտը մտել է Ալբանիա, և իբր զինվորներից մեկը գերվել է։
Ի վերջո խաբեությունը բարեհաջող ավարտվում է։ Կեղծ պատերազմը ավարտվում է, նրա «հերոսը» պատվով հանձնվում է հողին։ Բայց ռեժիսոր Մոթսը չի ուզում ստվերում մնալ, նրան փող հարկավոր չէ, նա ձգտում է փառքի։ Բրինը ստիպված հրամայում է նրան վերացնել։ Հայտարարվում է, որ Մոթսը մահացել է ինֆարկտից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997, ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի կինամրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Էն Հեչ)։
- 1998, Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ (ժյուրիի հատուկ մրցանակ) (Բարրի Լևինսոն)։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=35230&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://movieweb.com/movie/wag-the-dog/
- ↑ http://www.imdb.com/title/tt0120885/
- 1 2 3 4 5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=17370.html
- 1 2 3 http://www.metacritic.com/movie/wag-the-dog
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 http://www.imdb.com/title/tt0120885/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ http://stopklatka.pl/film/fakty-i-akty
- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ title=Idiom: Wag the dog Իդիոմի մասին usingenglish.com կայքում (անգլ.)
- 1 2 Հետաքրքիր փաստեր Internet Movie Database կայքում (անգլ.)
| ||||||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1997 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Բարրի Լևինսոնի ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Նյու Լայն Սինեմայի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում