Քրեյգ Թեոդոր Նելսոն
Քրեյգ Թեոդոր Նելսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1944[1][2] (79 տարեկան) |
Ծննդավայր | Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Արիզոնայի համալսարան, Central Washington University? և Lewis and Clark High School? |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կարատեիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, հնչյունավորող, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Doria Cook-Nelson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Noah Nelson? |
![]() |
Քրեիգ Թեոդոր Նելսոն (անգլ.՝ Craig Theodore Nelson, ապրիլի 4, 1944[1][2], Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Նելսոնը առավել հայտնի է «Մարզիչը» սիթքոմում կատարած դերով, որը հեռարձակվել է 1989-1997 թվականներին՝ 9 եթերաշրջանով։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին նա արաժանացել է «Էմմի» մրցանակի՝ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերի համար։ Նա «Էմմի» մրցանակի առաջադրվել է ևս երկու անգամ և 4 անգամ՝ «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝ շոուում իր դերի համար[3]։
Նեյլսոնը ծնվել է Վաշինգտոն նահանգի Սպոքեն վայրում։ Հեռուստատեսությունում առաջին անգամ նկարահանվել է «Մերի Թայլեր Մուր» սիթքոմի էպիզոդներից մեկում։ Նա ուսանել է Վաշինգտոնի կենտրոնական համալսարանում[4]։ Մեծ էկրանին երևացել է ավելի քան 30 ֆիլմերով։ Նրան մեծ ժողովրդականություն է բերել «Պոլտերգեյսթ» (1982) սարսափ ֆիլմում կատարած դերը և այդ ֆիլմի սիքվելը՝ «Պոլտերգեյսթ 2»-ը (1986)[5]։
Բացի այդ, նա հնչյունավորել է «Սուպեր ընտանիքը» (2004) անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսին և երկրորդական պլանի դերեր է խաղացել «Շարքային Բենջամինը», «Սիլկվուդ», «Միայն ճիշտ ճանապարհներ», «Օստերմանի Ուիքենդը», «Մահվան դաշտեր», «Գործողություն Ջեքսոն», «Հուլիսի 4-ին ծնվածը», «Տյորներն ու Հուչը», «Բևեռլի Հիլզի վաշտերը», «Միսիսիպիի ոգիները», «Սատանայի փաստաբանը», «Բա՜րև ընտանիքին», «Փառքի սայրը։ Աստղերը սառուցի վրա» և «Առաջարկություն» կինոնկարներում։
2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նելսոնը գլխավոր դեր է խաղացել «Արևելյան այգի» հեռուստասերիալում, որը 2000-2004 թվականին հեռարձակվել է չորս եթերաշրջանով[5]։ Երկուհազարականներին նա երկորդական դերեր է կատարել «Իմ անունն է Էրլ» «C. S. I.: Հանցագործության վայրը Նյու Յորք» և «Դետեկտիվ Մոնկ» հեռուստասերիալներում։ 2010-2015 թվականներին Նելսոնը Բոնի Բեդելիայի հետ նկարահանվել է «Ծնողներ» հեռուստասերիալում։ 2018 թվականին կրկին հնչյունավորել է «Սուպեր ընտանիքը» մուլտֆիլմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ «Awards for Craig T. Nelson»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին։ Վերցված է 2013-01-03
- ↑ LIAHNA ARMSTRONG contributing columnist։ «Former Wildcat Craig T. Nelson coming to local film festival» (անգլերեն)։ Daily Record։ Վերցված է 2020-06-07
- ↑ 5,0 5,1 «Craig T. Nelson- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին։ Վերցված է 2013-01-03
|
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Արիզոնայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացի ռեժիսորներ
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Հնչյունավորողներ