Jump to content

Ջաննի Մորանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաննի Մորանդի
իտալ.՝ Gianni Morandi
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1944(1944-12-11)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրՄոնգիդորո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[3]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասան, երգիչ, երաժշտական պրոդյուսեր, պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ և կինոպրոդյուսեր
ԱմուսինԼաուրա Էֆրիկյան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMarianna Morandi?, Marco Morandi? և Tredici Pietro?
Կայքmorandimania.it
 Gianni Morandi Վիքիպահեստում

Ջաննի Մորանդի (իտալ.՝ Gianni Morandi, լրիվ անունը՝ Ջան Լուիջի Մորանդի [Gian Luigi Morandi], դեկտեմբերի 11, 1944(1944-12-11)[1][2], Մոնգիդորո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[3]), իտալացի երգիչ և երաժիշտ։

1987 թվականի Սան Ռեմոյի փառատոնի հաղթող։ Կրում է «Իտալիայի Հանրապետության պատվավոր գործչի» շքանշան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջաննի Մորանդին Եվրատեսիլ- փորձերից մեկի ժամանակ(1970)

Մորանդին ծնվել է 1944 թվականին։ Առաջին ալբոմը ձայնագրել է 1963 թվականին։ Նա հայտնի դարձավ «Andavo a cento all’ora» (Ես մեկ ժամում անցա 100 կմ)։ Նա հասավ իր ճանաչվածության գագաթնակետին 1960-ական թվականներին։ Հետո նրա հանրաճանաչությունը մի փոքր անկում ապրեց, բայց նա մնաց իտալական շոու-բիզնեսի ամենահայտնի գործիչներից մեկը։

1970 թվականին Ջաննի Մորանդին ներկայացրեց Իտալիան «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում, որտեղ Occhi di ragazza («Աղջկա աչքերը») երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

1972 թվականին առաջին անգամ մասնակցեց Սան-Ռեմո փառատոնին։ 1983 թվականին «La mia nemica amatissima» (Իմ ամենա-ամենասիրելի թշնամին) երգով մեծ հաջողության հասավ Սան-Ռեմոյում։ 1987 թվականին 42-ամյա Մորանդին Սան Ռեմո փառատոնի ժամանակ գրավում է առաջին տեղը իր «Si può dare di più» («Կարելի է ավելին տալ») երգով։ 1955 թվականին Բարբրի Կոլայի հետ նույն փառատոնի ժամանակ գրավում է երկրորդ տեղը «In amore»(Սիրո մեջ) երգով։ 2000 թվականին կրկին մասնակցում է Սան Ռեմոյին և «Innamorato» (Սիրահարվածը) երգով գրավում երկրորդ տեղը։

Ջաննի Մորանդին նաև նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից մեկում («Սիրո ուժը», La forza dell’amore) նկարահանվել է իր դուստր Մարիաննայի հետ։

Ընդհանուր առմամբ ձայնագրել է 34 ալբոմ և երգել է 400-ից ավելի երգ։ Վաճառված ձայնասկավառակների ընդհանուր քանակը 30 միլլիոնից ավելի է։ Ներկայումս նա շարունակում է ակտիվ ստուդիական և հյուրախաղային գործունեությունը։

2011 թվականին, 28 օրով եղել է Բոլոնյա ֆուտբոլային ակումբի նախագահը։

ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների սկզբներին և կեսերին իտալական փոփ երաժշտությունը չափազանց հայտնի ու ժամանակակից էր Խորհրդային միությունում։ Համբավը չշրջանցեց նաև Մորանդիին։ Սան-Ռեմոյում ելույթ ունենալուց հետո (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է հեռուստացույցով) 1983 թվականի մարտին Մորանդին հյուրախաղերով մեկնում է ԽՍՀՄ։ Նրա համերգները անցկացվեցին «Օլիմպիյսկի» մարզահամալիրում (Մոսկվա), Լենինգրադում, Տաշկենտում և Դոնի Ռոստովում։

Խորհրդային հեռուստատեսությունը Մորանդիի հյուրախաղերի մասին նկարահանել է ֆիլմ, որը էկրան է բարձրացել 1983 թվականին։ «Come posso ancora amarti» երգով համարը ցուցադրվեց 1984 թվականի հունվարի 1-ի ամանորյա «Голубой огонёк»-ում։

«Ամենահմայիչն ու ամենագրավիչը» (1985) ֆիլմում իր համերգին են գալիս ֆիլմի գլխավոր հերոսները։ 1988 թվականին Մորանդին և Լուչո Դալլան համերգներով ելույթ ունեցան «Իտալիա 2000» ցուցադրության շրջանականերում։

2012 թվականին Մորանդին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ այցելեց Ռուսաստան և ելույթ ունեցավ «Ռետրո FM-ի լեգենդները» երաժշտական փառատոնում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-1979 թվականներին ամուսնացած է եղել իտալացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Լաուրա Աֆրիկյանի (ծնվել է 1940 թվականի հունիսի 14-ին) հետ։ Ունեցել են երեք երեխա.

  • Սերենա Մորանդի (ավագ դուստրը, ապրել է ընդամենը մի քանի ժամ)։
  • Մարիաննա Մորանդի (ծնվել է 1969 թվականի փետրվարի 14-ին)։
    • Թոռները Մարիաննայից․ Պավել (1995) և Ջոն (2001)
  • Մարկո Մորանդի (ծնվել է 1974 թվականի փետրվարի 12-ին)։
    • Թոռները Մարկոյից՝ երկվորյակներ Լեոնարդ և Ջեյմս (2007) և Թոմաս (2009)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119461706 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]