Լոլիտա (ֆիլմ, 1997)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Լոլիտա
Lolita
Լոլիտա.jpg
Երկիր ԱՄՆ
Ֆրանսիա
Ժանր Հոգեբանական դրամա, մելոդրամա
Թեմա ինցեստ
Հիմք Լոլիտա
Թվական սեպտեմբերի 27, 1997
Լեզու Անգլերեն
Ռեժիսոր Էդրիան Լայն
Պրոդյուսեր Մարիո Կասսար
Ջոել Մայքլս
Սցենարի հեղինակ Սթեֆեն Շչիֆ
Դերակատարներ Ջերեմի Այրոնս
Դոմինիկ Սուեյն
Օպերատոր Հովարդ Ազերթոն
Երաժշտություն Էնիո Մորիկոնե
Մոնտաժ Դևիդ Բրեններ
Նկարահանման վայր Կալիֆոռնիա, Օռլեան շրջան, Նյու Մեքսիկո, Հյուսիսային Կարոլինա և Հարավային Կարոլինա
Կինոընկերություն Pathé
Տևողություն 137[1] րոպե
Բյուջե 62 000 000 $
Շահույթ 1 071 255 $
IMDb ID 0119558

«Լոլիտա», 1997 թվականի գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Վլադիմիր Նաբոկովի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմը ընդհանուր առմամբ դրական արձագանքների է արժանացել քննադատների կողմից, սակայն չի ունեցել մեծ շահույթ[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կառուցված է որպես դատապարտյալի պատմություն:

1947 թվականին ֆրանսերենի պրոֆեսոր Հումբերտ Հումբերտը (Ջերեմի Այրոնս), ով 14 տարեկանում շոկ էր ապրել իր սիրած աղջկա կորստի պատճառով (որը նույնպես 14 տարեկան էր և մահացավ տիֆից) տեղափոխվում է Նոր Անգլիա:

Նա սենյակ է վարձում այրի Շառլոտտա Գեյզի (Մելանի Գրիֆիտ) և նրա տասներկուամյա դստեր՝ Լոլիտայի (Դոմինիկ Սուեյն) տանը:

Ժամանակի ընթացքում Հումբերտի մոտ զգացմունքներ են առաջանում Լոլիտայի հանդեպ, քանի որ նա համակրանք էր տածում մանկահասակ աղջիկների նկատմամբ: Լոլիտան (ում ամբողջական անունը Դոլորես է) ասում է Հումբերտին, որ նրան սիրահարված է իր մայրը:

Շուտով դա հաստատվում է. Շառլոտտան ասում է, որ Հումբերտը կամ պետք է ամուսնանա իր հետ, կամ լքի տունը: Հումբերտը ստիպված է համաձայնվել, քանի որ նա ցանկանում է մոտ լինել Լոլիտային: Սակայն ոչ մի խոսք չի կարող գնալ Շառլոտտայի հանդեպ սիրո մասին. նա օրագիր է պահում, որի մեջ գրում է իր և Շառլոտտայի հարաբերությունների մասին, որոնք հանդուրժում է միայն Լոլիտայի մասին մտածելով:

Մի անգամ, երբ Լոլիտան ամառային ճամբարում էր, իսկ ամուսինը տանը չէր, Շառլոտտան կարդում է նրա օրագիրը: Երբ Հումբերտը գալիս է, Շառլոտտան հիստերիայի մեջ է ընկնում, իսկ նա փորձում է համոզել, որ դրանք գրականական սևագրություններ են: Շառլոտտան սաստիկ հուզված վազում է տնից, որպեսզի Լոլիտային նամակ ուղարկի այն սարսափելի ճշմարտության մասին, թե ով է իրականում Հումբերտը և ինչ մտքեր ունի: Սակայն նա հենց իր տան դիմաց ընկնում է մեքենայի տակ և մահանում:

Հումբերտը դառնում է Դոլորեսի խնամակալը: Նա գնում է ճամբար և սկսում է երկրում մեքենայով շրջագայել Լոլիտայի հետ՝ նրան զբաղեցնելու համար: Հումբերտը սկզբում չի համարձակվում դիպչել նրան, սակայն Դոլորեսը ամեն ինչ հասկանում է և նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում: Պարզվում է, որ Հումբերտը ամենևին էլ նրա առաջին տղամարդը չէ: Լոլիտան պատմում է ճամբարում մի տղայի հետ իր մտերմության մասին:

Հումբերտին անընդհատ թվում է, որ նրանց հետևում են: Կասկածում է մի տղամարդու, ում հետ մի քանի անգամ խոսում է Լոլիտան: Հումբերտը նկատում է, որ վերջինս դեմ չէ նրա հետապնդմանը: Արվեստների դպրոցում սովորելու ժամանակ Լոլիտան, ով երազում էր դառնալ պարուհի, համառորեն պնդում է, որ պետք է խաղա մի ներկայացման մեջ, որի հեղինակը, ինչպես ավելի ուշ պարզվում է, այն նույն տղամարդն է՝ Քլեր Քուիլթին (Ֆրենկ Լանջելլա):

Երբ սուր ինֆեկցիայով վարակված Դոլորեսը հիվանդանոցում պառկած է լինում, այդ տղամարդը, ներկայանալով որպես իր հորեղբայր և լավ վճարելով, վերցնում է նրան և տանում իբր թե ռանչո՝ պապիկի մոտ: Այդպես Լոլիտան հանկարծակի և երկար ժամանակով անհետանում է Հումբերտի կյանքից: Հումբերտը ծեծում է բժիշկներին, ովքեր թույլ էին տվել Լոլիտային փախչել «հորեղբոր» հետ, այնուհետև չկարողանալով նրանց գտնել, վերադառնում է տուն, ալկոհոլ խմում և երկար ժամանակ է հատկացնում ատրճանակով մարզումներին:

Երեք տարի անց Հումբերտը նամակ է ստանում Լոլիտայից, որտեղ գումար է խնդրում և հայտնում է, որ ամուսնացել է ու հղի է: Հումբերտը գալիս է նրա մոտ և զրուցում, երբ նրա ամուսինը աշխատանքի էր: Լոլիտան ապրում է աղքատության մեջ, սակայն մերժում է Հումբերտի հետ փախչելու առաջարկը:

Նա պատմում է, որ սկզբում իրոք դեմ չէր Քուիլթիի կողմից հետապնդումներին, սակայն հետո սկսում է ատել նրան, երբ հասկանում է, որ նա պեդոֆիլ է: Քուիլթիից հեռանալուց հետո, Լոլիտան ընկնում է թափառումների և աղքատության մեջ, սակայն այժմ հույս ունի նոր կյանք սկսել իրենից տարիքով մեծ ամուսնու հետ: Հումբերտը տալիս է նրան 4000 դոլար և հեռանում է:

Նա ծրագրում է Քլեր Քուիլթիի սպանությունը: Արդունքում Հումբերտը սպանում է Քուիլթիին նրա սեփական տանը: Նա առանց դիմադրության հանձնվում է ոստիկաններին:

1950 թվականի աշնան վերջին Հումբերտը մահանում է սրտամկանի ինֆարկտից՝ բանտում, իսկ Լոլիտան մահանում է մի քանի շաբաթ անց՝ ծննդաբերության ժամանակ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 — առաջադրում «MTV» մրցանակի՝ լավագույն համբույր կատեգորիայում (Ջերեմի Այրոնս, Դոմինիկ Սուեյն):

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լոլիտայի դերը կատարելու համար հրավիրվել է Նատալի Փորտմանը, ով սակայն լինելով հավատացյալ հուդայական, հրաժրվել է:
  • Գլխավոր հերոսուհի Լոլիտան ըստ սցենարի 12 տարեկան է, իսկ դերասանուհի Դոմինիկ Սուեյնը նկարահանումների սկզբին 15 տարեկան էր:
  • DVD տարբերակով լիցենզիոն թողարկումը իր մեջ ներառում է հավելյալ նյութեր. 8 ջնջված դրվագ, քասթինգ, ֆիլմ ֆիլմի մասին, թրեյլեր, տեղեկություն դերասանների մասին և այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «LOLITA (18)»։ British Board of Film Classification։ March 18, 1998։ Վերցված է February 2, 2016 
  2. «Movie Lolita – Box Office Data»։ The Numbers։ Վերցված է 15 August 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]