Jump to content

Ֆրանսուա Պերիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրանսուա Պերյեից)
Ֆրանսուա Պերիե
Ծնվել էնոյեմբերի 10, 1919(1919-11-10)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Մահացել էհունիսի 28, 2002(2002-06-28)[5][4][6] (82 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՊասի գերեզմանատուն
ԿրթությունՌենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան
Ամուսին(ներ)Ժակլին Պորել և Marie Daëms?
Երեխա(ներ)Anne-Marie Périer?, Ժան-Մարի Պերիե և Jean-Pierre Périer?
Պարգևներ և մրցանակներ

Ֆրանսուա Պերիե (ֆրանս.՝ François Périer, իրական անունը՝ Ֆրանսուա Գաբրիել Մարի Պիյու (François Gabriel Marie Pillu), նոյեմբերի 10, 1919(1919-11-10)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4] - հունիսի 28, 2002(2002-06-28)[5][4][6], Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[4]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Պերիեն ուսանել է Ռենե Սիմոնի հիմնած դրամատիկական դասընթացներում, այնուհետև ընդունվել է Ազգային դրամատիկ արվեստի բարձրագույն կոնսերվատորիա, որտեղ նրա հետ սովորել են դերասան և ռեժիսոր Ժերար Ուրին և դերասան Բեռնար Բլիեն։ Ֆրանսուա Պերիեի թատրոնում խաղացած դերերից հատկանշական էր Հյուգոյի դերը՝ Ժան Պոլ Սարտրի «Կեղտոտ ձեռքեր» պիեսի առաջին բեմադրությունում (1948 թ.):

1938 թվականից Ֆրանսուա Պերիեն նկարահանվել է կինոյում։ Նրա խաղը մշտապես տարբերվել է իր թեթևությամբ, հնարամտությամբ և արտահայտչականությամբ։ Հետպատերազմյան տարիներին նա ֆրանսիական կինոյի հանրաճանաչ դերասաններից մեկն էր և նկարահանվել էր ավելի քան հարյուր ֆիլմերում։ Դրանց թվում էին Ժան Կոկտոյի «Օրփեոս» (1950 թ.), Ֆեդերիկո Ֆելինիի «Կաբիրիայի գիշերները» (1957 թ.) և այլ ֆիլմերում։ Նա հայտնի էր նաև «Ծովահրեշ» (1984-1987 թթ.) իտալական հեռուստասերիալում փաստաբան Տերազինիի դերով, որտեղ նա փայլուն կերպով կերտել էր մաֆիայի հետ կապի մեջ գտնվող հնարագետ, հաշվենկատ և վանող, ծախու իրավաբանի կերպարը։ Այդ ամենով հանդերձ Պերիեն երբեք էլ չի ունեցել բացասական կերպարների խաղացանկ, սակայն կաշառակեր փաստաբանի կերպարը նա կարողացել էր մարմնավորել և ներկայացնել զարմանալիորեն բնական ու ճշմարտացի։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին Ֆրանսուա Պերիեն ամուսնացել է դերասանուհի Ժակլին Պորելի հետ, ով հայտնի դերասանուհի Ռեժանի թոռնուհին էր։ Նրանք ունեցել են երկու զավակ, դուստրը՝ լրագրող Աննա-Մարի Պերիեն և որդին՝ ռեժիսորի օգնական Ժան-Պիեռ Պերիեն։ Բացի այդ, Ֆրանսուա Պերիեն ընդունել էր կնոջ նախկին ամուսնությունից ծնված որդու՝ լուսանկարիչ Ժան-Մարի Պերիեի հայրությունը[8]։

1947 թվականին նրանք ամուսնալուծվեցին, իսկ 1949 թվականին Ֆրանսուա Պերիեն ամուսնացավ դերասանուհի Մարի Դաեմսի հետ, որից բաժանվել է 1959 թվականին։ 1961 թվականին Ֆրանսուա Պերիեն ամուսնացել է երրորդ անգամ։

Ֆրանսուա Պերիեն մահացել է 2002 թվականին՝ սրտի նոպայից և թաղված է Պասսի գերեզմանատանը, առաջին կնոջ տատի՝ Ռեժանի կողքին[9]։

Մասնակի ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1938 Հյուսիսային հոթել Hôtel du Nord Ադրիեն
1941 Մենամարտ Le duel Ֆրանսուա
1941 Առաջին պարահանդեսը Premier bal Էռնեստ Վիլար
1941 Երջանիկ օրեր Les jours heureux Բեռնարդ
1942 Սիրային նամակներ Lettres d'amour Ֆրանսուա դը Պորտալ
1942 Հարսանիք՝ սիրով Mariage d'amour Պիեռ
1943 Սպիտակ բեռնատարը Le camion blanc Ֆրանսուա Լեդրու
1943 Գայլերի ագարակը La ferme aux loups Բաստիեն
1944 Բարի երեկո, տիկնայք և պարոնայք Bonsoir mesdames, bonsoir messieurs -
1944 Սիրո զավակը L'enfant de l'amour Մորիս Օռլանդ
1946 Սիլվիան և ուրվականը Sylvie et le fantôme Ռամուր
1946 Սիրո վերադարձը Un revenant Ֆրանսուա
1946 Բարբիզոնյան գայթակղություն La tentation de Barbizon Սատանա, Բեն Ատկինսոն
1947 Լռությունը ոսկի է Le silence est d'or Ժակ
1948 Աղջիկը գիտեր Une jeune fille savait Կոկո
1948 Կյանքը վարդագույնի մեջ La vie en rose Ֆրանսուա
1948 Կինն առանց անցաթղթի Femme sans passé Միշել
1949 Ժանը՝ Լուսնից Jean de la Lune -
1949 Վերադարձ կյանքին Retour à la vie Անտուան
1950 Մկան թակարդ La souricière Միշել
1950 Նախկինները Սեն-Լուից Les anciens de Saint-Loup Շառլ Մեռլին
1950 Օրփեոս Orphée Էրտեբիզ
1952 Նա և ես Elle et moi Ժան
1953 Կանացի գանձ Un trésor de femme Ֆրանսուա Դելարոշ
1953 Նորապսակները Jeunes mariés Ժակ Դելարոշ
1953 Կապիտան Կոշիկը Capitaine Pantoufle Էմմանուել Բոնավան
1954 Կադետ Ռուսելը Cadet Rousselle կադետ Ռուսել
1954 Ընտանեկան տեսարան Scènes de ménage մսյո Տրիել
1955 Փախստակները Les évadés Ֆրանսուա
1956 Ես կվերադառնամ Կանդարա Je reviendrai à Kandara Անդրե
1956 Որքան հրեշավոր են տղամարդիկ Que les hommes sont bêtes Ռոլանդ Դևեր
1956 Գայլուհիները Les louves Բեռնարդ Պրադալ
1956 Ժերվեզա Gervaise Անրի Կուպո
1957 Ինձ կարող է սպանել յուրաքանչյուրը Tous peuvent me tuer Պոլ
1957 Հրապուրիչ տղաներ Charmants garçons Ռոբեր
1957 Կաբիրիայի գիշերները Le notti di Cabiria Օսկար Դ՛Օնոֆրիո
1958 Բիգորն, Ֆրանսիայի կապրալը La Bigorne, caporal de France Լա Բիգորն
1959 Բոբուս Bobosse Տոնի Վարլե, Բոբուս
1959 Դատավորը Il magistrato Լուիջի Բոնելլի
1960 Ամուր վզափոկ La corde raide Դանիել
1960 Օրփեոսի կտակը Le Testament d’Orphée Էրտեբիզ
1960 Ֆրանսուհին և սերը La française et l'amour Միշել
1961 Սերը Փարիզում Les amours de Paris Մորիս
1961 Սիրեկան՝ հինգ օրով L'amant de cinq jours Ժորժ
1963 Հարված մահակով Le coup de bambou Լեոն
1963 Պղպեղով կոնֆետ Dragées au poivre Լեգրան
1963 Ընկերները I compagni վարպետ Դի Միո
1963 Բախտավորները Les Veinards Ժերոմ Բուասելյե
1964 Այցելուն La visita Ադոլֆո Դի Պալմա
1964 Հանգստյան օրերը օվկիանոսի ափին Week-end à Zuydcoote Ալեքսանդր
1967 Սամուրայը Le samouraï ոստիկանության կոմիսար
1969 Զեթ Z դատախազ
1970 Կարմիր շրջան Le cercle rouge Սանտի
1971 Մինչ կիջնի գիշերը Juste avant la nuit Ֆրանսուա Տելյե
1971 Մաքսն ու թիթեղագործները Max et les ferrailleurs Ռոսինսկի
1972 Բուլղարական գիշեր La nuit bulgare Լաֆոն
1973 Ցանկանում ենք գնդապետներ Vogliamo i colonnelli Լուիջի դի Կորի
1974 Անտուանն ու Սեբաստիանը Antoine et Sébastien Անտուան
1974 Ստավիսկի Stavisky Ալբերտ Բորելլի
1975 Սառա Sara Ռեստիֆ դե լա Բրետոն
1975 Բժիշկ Ֆրանսուազա Գայյան Docteur Françoise Gailland Ժերար Գայյան
1976 Ոստիկանական կոլտ «Պիթոն 357» Police Python 357 կոմիսար Գանե
1978 Պետության շահերից ելնելով La raison d'état պրոֆեսոր Մարրո
1978 Մազարինի Mazarin Ջուլիո Մազարինի
1980 Հանցագործները գիշերով Le bar du téléphone կոմիսար Կլոդ Ժուանվիլ
1982 Հինգերորդ կինը La quinta donna տեսուչ Ալբերտի
1983 Անսանձը Le battant Ջինո Ռուջերի
1984 Տարտյուֆ Le tartuffe Օրգոն
1984 Ճակատագրապաշտ Ժակը և նրա տերը Jacques le fataliste et son maître Դենի Դիդրո
1984 Ծովահրեշ La piovra փաստաբան Տերազինի
1985 Ծովահրեշ 2 La piovra 2 փաստաբան Տերազինի
1987 Ծովահրեշ 3 La piovra 3 փաստաբան Տերազինի
1990 Լասներ Lacenaire -
1991 Անկարգություն La pagaille Գաբրիել
1992 Ուղևորություն դեպի Հռոմ Voyage à Rome -

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées mirror
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  7. https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
  8. Jean-Marie Périer, fils de..., L'Express, 18 octobre 2001
  9. «Tombe de Réjane sur Find-a-grave». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Պերիե» հոդվածին։