Օրփևս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օրփեոս (այլ կիրառումներ)
Օրփևս
ֆր.՝ Orphée
ԵրկիրՖրանսիա
Ժանրֆենթեզի ֆիլմ և դրամա
ԹեմաՕրփեոս
Թվական1950
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺան Կոկտո
ՊրոդյուսերAndré Paulvé?
Սցենարի հեղինակԺան Կոկտո
ԴերակատարներԺան Մարե, Ֆրանսուա Պերիե, Ժուլիետ Գրեկո, Մարիա Կազարես, Ռոժե Բլան, Ժան-Պիեռ Մելվիլ, Ժան-Պիեռ Մոկի, Ժակ Դոնիոլ-Վալկրոզ, Մարի Դեա, Էդուրարդ Դերմի, Անրի Կրեմյո, Ժակ Վարան, Պիեռ Բերտին և Ռընե Վորմ
ՕպերատորՆիկոլա Այե
ԵրաժշտությունԺորժ Օրիկ
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ
Տևողություն95 րոպե

«Օրփևս» (ֆր.՝ Orphée), Ժան Կոկտոյի սյուրռեալիստական կինոֆանտազիան (1950 թ.), որն ստեղծվել է Օրփևսի առասպելի հիման վրա։ «Օրփևսյան եռերգություն» ֆիլմաշարի երկրորդ մասն է (եռերգության մեջ են մտնում նաև «Պոետի արյունը» (1930 թ.) և «Օրփևսի կտակը» (1960 թ.) ֆիլմերը)։ Ֆիլմի հիմքում ընկած է Կոկտոյի համանուն պիեսը՝ գրված 1926 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր պոետի և ամբոխի կուռք Օրփևսը և ինչ-որ սև հագնված արքայադուստր սրճարանում ականատես են լինում բազմամարդ մի ծեծկռտուքի։ Ոստիկանության ժամանումից հետո երիտասարդ պոետ Սեժեստին, չգիտես որտեղից հայտնված մոտոցիկլետավարը խփում գցում է գետնին։ Օրփևսն ու արքայադուստրը Սեժեստի անշնչացած մարմինը տեղափոխում են քաղաքից դուրս գտնվող առանձնատուն, որտեղ նա արքայադստեր հպումից անբացատրելի կերպով կենդանանում է։

Հաջորդ առավոտյան Օրփևսը մեքենայի մեջ ռադիոընդունիչով սկսում է տարօրինակ, անկապակից հաղորդագրություններ ստանալ։ Նրան թվում է, որ դրանք մեծագույն պոեզիայի թանկարժեք կտորներ են։ Հույս ունենալով, որ կկարողանա վերականգնել կորցրած ներշնչանքը, մոռանում է երիտասարդ կնոջը՝ Եվրդիկիեին, և ամբողջ օրն անցկացնում է ավտոտնակում՝ գրառելով հաղորդագրությունները։ Ավելի ուշ, սակայն, պարզ է դառնում, որ դրանք երիտասարդ պոետ Սեժեստի բանաստեղծություններից հատվածներ են։ Երբ Օրփևսը դրանք հրատարակում է իբրև իր բանաստեղծությունները, նրան մեղադրում են գրագողության մեջ։

Ընդ որում, գիշերները, երբ Օրփևսը քնած է լինում, նրան սենյակում այցելության է գալիս խորհրդավոր արքայադուստրը։ Նա ինը՝ Մահն է, իսկ հայելին այն շքամուտքն է, որով նա դուրս է գալիս մարդկանց աշխարհ և հեռանում նրանցից։ Ի վերջո, մարդ միայն այն ժամանակ է հասկանում, որ ծերանում է, երբ նայում է հայելու մեջ։ Ըստ երևույթին՝ հենց նրա հրամանով է Սեժեստն իր բանաստեղծությունները թելադրում Օրփևսին։ Արքայադստերն ուղեկցում է Էրտեբիզ անունով վարորդը։ Ինչ-որ ժամանակ նա մարդ է եղել, բայց մեռել է․ Օրփևսին տանն այցելելու ընթացքում նա սիրահարվում է Եվրիդիկեին։

Անդրաշխարհային էակների սերը մահկանացուների նկատմամբ հղի է ողբերգությամբ։ Սիրելի էակին միավորվելու միակ միջոցը այն աշխարհ ուղարկելն է։ Այդպիսի եզրակացության է գալիս արքայադուստրը և Օրփևսի տուն է ուղարկում իր մոտոցիկլավարներին։ Ճակատագրական սխալի արդյունքում նրանք անիվների տակ են գցում Եվրիդիկեին։ Խախտելով լռության երդումը՝ Էրտեբիզն Օրփևսին հայելու միջով տանում է անդրհայելային այնկողմնային աշխարհ՝ կնոջ որոնելու համար։ Այստեղ նրանք ներկա են գտնվում անսովոր մի դատավարության։

Մեղադրյալն ինքը՝ Մահն է։ Բարձրագույն ուժերը (ներկայացված Ֆրանսիային հատուկ ռազմական ժամանակների տրիբունալի տեսքով) նրան մեղադրում են նրանում, որ նա թույլ է տվել զգացմունքի և պարտականության խառնաշփոթ, որ Օրփևսի նկատմամբ սիրուց ժամանակից շուտ է մարդուն զրկել կյանքից։ Դրա համար նրան սպասվում է սարսափելի պատիժ։ Օրփևսը վերցնում է Եվրիդիկեին և վերադառնում է տուն։ Որպեսզի նա՝ Եվրիդիկեն, կենդանի մնա, Օրփևսը չպետք է այդուհետ նրան նայի։

Օրփևսի և Եվրիդիկեի կյանքը դառնում է անտանելի․ Օրփևսի հայտնվելու ժամանակ Եվրիդիկեն ստիպված է մի սենյակից մյուսը փախչել կամ էլ թաքնվել սեղանի տակ։ Մի անգամ նրանց հայացքները հանդիպում են ավտոմեքենայի հայելու մեջ․․․ Տեսաֆիլմի ավարտը լավատեսական է։ Օրփևսն ու Եվրիդիկեն արթնանում են և միմյանց ասում, որ տարօրինակ երազ են տեսել։ Եվրիդիկեն երեխայի է սպասում։

Տեխնիկական անձնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմն առաջադրվել է BAFTA անվանակարգի մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի ներքո 1951 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]