Գաբրիել Ռեժան
ֆրանսերեն՝ Gabrielle Réju | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 6, 1856[1][2] |
| Ծննդավայր | former 5th arrondissement of Paris, Ֆրանսիա[2] |
| Մահացել է | հունիսի 14, 1920[1][3][4][…] (64 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[5] |
| Գերեզման | Պասի գերեզմանատուն |
| Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի տնօրեն, դերասանուհի և ձեռնարկատեր |
| Ամուսին(ներ) | Պոլ Պորել |
| Համատեղ ապրող(ներ) | Samuel Pozzi? |
| Երեխա(ներ) | Jacques Porel? և Germaine Porel? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Գաբրիել Ռեժան (Rejane, իսկական անունը և ազգանունը՝ Շառլոթ Ռևժյու, Reju, հունիսի 6, 1856[1][2], former 5th arrondissement of Paris, Ֆրանսիա[2] - հունիսի 14, 1920[1][3][4][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի դերասանուհի։
Փարիզի Դրամատիկական կոնսերվատորիան ավարտելուց հետո առաջին ելույթն ունեցել է 1875 թվականին։ 1906 թվականից ղեկավարել է Ռեժանի թատրոնը, ուր խաղացել է մինչև կյանքի վերջը։ Ռեժանի արվեստը հարազատ էր իր ժամանակակից դրամատուրգների ռեալիստական որոնումներին։ Ստեղծել է նրբագեղ, ընդգծված մարդկային հատկանիշներով օժտված կերպարներ։ Խաղացել է Նորա (Իբսենի «Նորա»), Կլոտիլդա (Բեկի «Փարիզուհին»), Ժերմինի (Գոնկուր եղբայրների «Ժերմինի Լասերտե») ևն։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի շատ երկրներում (1897, 1899, 1901, 1910 թվականներին՝ Ռուսաստանում), Հարավային և Հյուսիսային Ամերիկայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 ծննդական — P. 34.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- 1 2 մահվան վկայական — P. 18.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Ռեժան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 624)։ |
- Հունիսի 6 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հունիսի 14 մահեր
- 1920 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին