Բերտրան Տավեռնիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտրան Տավեռնիե
ֆր.՝ Bertrand Tavernier
Ծնվել էապրիլի 25, 1941(1941-04-25)[1][2][3][…]
Ծննդավայր6th arrondissement of Lyon, Լիոն[4]
Մահացել էմարտի 25, 2021(2021-03-25)[5][4][6] (79 տարեկան)
Մահվան վայրSainte-Maxime[7][4]
ԿրթությունԱնրի IV լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, դերասան, կինոդերասան, կինոքննադատ, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր
ԱմուսինԿոլո Տավեռնիե
Պարգևներ

Լուի Դելյուկի մրցանակ (1973)

,

«Սեզար» մրցանակ լավագույն սցենարի համար (1976)

,

«Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (1976)

,

«Սեզար» մրցանակ լավագույն սցենարի համար (1977)

,

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար (1984)

,

Կաննի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (1984)

,

César Award for Best Adaptation? (1985)

,

BAFTA մրցանակ ոչ անգլերեն լավագույն ֆիլմի համար (1990)

,

Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար (1990)

, Ոսկե արջ,

«Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (1997)

,

Եվրոպական կինոակադեմիայի հանձնաժողովի հատուկ մրցանակ (1989)

,

Silver Bear Grand Jury Prize? (1974)

և

Jean-Le-Duc award?

IMDbID ID 0851724

Բերտրան Տավեռնիե (անգլ.՝ Bertrand Tavernier, ապրիլի 25, 1941(1941-04-25)[1][2][3][…], 6th arrondissement of Lyon, Լիոն[4] - մարտի 25, 2021(2021-03-25)[5][4][6], Sainte-Maxime[7][4]), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավեռնիեն ծնվել է Լիոնում, հրատարակիչ, էսսեիստ Ռենե Տավեռնիեի ընտանիքում։ 13-14 տարեկանից ցանկացել է ռեժիսոր դառնալ։ Նրա կինոգործունեության վրա իրենց ազդեցությունն են ունեցել Ջոն Ֆորդը, Ուիլյամ Վելմանը, Ժան Ռենուարը, Ժան Վիգոն և Ջեք Բեքերը, ինչպես նաև 1968 թվականի Ֆրանսիայի գործադուլը։ Առաջին ռեժիսորը, ում հետ Տավեռնիեն աշխատել է Ժան-Պիեռ Մելվիլն էր։ Հետագայում նրա He associated wit առաջին ֆիլմը («Ժամագործը», 1974) արժանացել է Լուի Դելյուկի և Արծաթե արջ ժյուրիի հատուկ մրցանակի Բեռլինի միջազգային 24-րդ կինոփառատոնում։

«Կյանքից բացի, ուրիշ ոչինչ» ոչ անգլալեզու ֆիլմի համար 1990 թվականին Տավեռնիեն արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի և Ֆրանսիական կինոակադեմիայի երկու «Սեզար» մրցանակի։

1995 թվականին L'Appât ֆիլմն արժանացել է Ոսկե արջ մրցանակի Բեռլինի 45-րդ միջազգային կինոփառատոնում։ Չորս տարի հետո «Ամեն ինչ սկսվում է այսօր» ֆիլմը Բեռլինի 49-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է տարվա ֆիլմ մրցանակին։

2010 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնում «Մոնպանսյեի իշխանուհին» առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի համար։

1965-1980 թվականներին ամուսնացած է եղել սցենարիստ Կոլո Օ'Հագենի հետ, և նրանք ունեն երկու երեխա։ Որդին՝ Նիլս Տավեռնիեն (1965, սեպտեմբերի 1) ռեժիսոր և դերասան է, դուստրը՝ Տիֆանի Տավեռնիեն (1967) վիպասան, սցենարիստ և ռեժիսորի օգնական է[9]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համբույրներ («Հուդայի համբույրը» նովելը, 1963)
  • Հաջողություն և սեր («Անսպասելի հաջողություն» նովելը, 1964)
  • Սենպոլցի ժամագործը (1974)
  • Թող սկսվի տոնը (1975)
  • Դատավորն ու մարդասպանը (1976)
  • Շփացած երեխաներ (1977)
  • Մահվան ռեպորտաժ (1980)
  • Մեկշաբաթյա արձակուրդ (1980)
  • Հաշվեհարդար (1981)
  • Ֆիլիպ Սուպո (1982, հեռուստաֆիլմ, վավերագրական)
  • Կինոկիտրոն (1983, կարճամետրաժ)
  • 8-րդ սերունդ (1983, կարճամետրաժ)
  • Միսիսիպիի բլյուզը (1983)
  • Կիրակին՝ քաղաքից դուրս (1984)
  • Միսիսիպիի բլյուզը (1983)
  • Կեսգիշերին մոտ (1986)
  • Բեատրիսի չարչարանքները (1987)
  • Լիոն. հայացք ներսից (1988, հեռուստաֆիլմ, վավերագրական)
  • Կյանքից բացի, ուրիշ ոչինչ (1989)
  • Հոր կարոտը (1990)
  • Ընդդեմ մոռացման («Աուն Սան Սուու Կիին, Միանմա» նովելը, 1991)
  • Անանուն պատերազմ (1992, վավերագրական)
  • Լ. 627 (1992)
  • Դ’Արտանյանի դուստրը (1994)
  • Խայծ (1995)
  • Նամակը (1996, հեռուստաֆիլմ)
  • Կապիտան Քոնանը (1996)
  • Շրջանցիկ ուղու մյուս կողմը (1997, հեռուստաֆիլմ, վավերագրական)
  • Ամեն ինչ սկսվում է այսօր (1999)
  • Թյեի երեխաները (2001, հեռուստաֆիլմ)
  • Խորտակված կյանքի պատմություններ. Լիոնի կրկնակի ցավը (2001, վավերագրական), Անցաթուղթ (2001)
  • Սուրբ Լոլա (2004), Էլեկտրական մշուշում (2009)
  • Իշխանուհի դը Մոնպանսյե (2010)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սենպոլցի ժամագործը» ֆիլմը 1974 թվականին Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջ» ժյուրիի հատուկ մրցանակի
  • «Թող սկսվի տոնը» ֆիլմը լավագույն ռեժիսոր անվանակարգում արժանացել է «Սեզար» մրցանակի, 1976
  • «Դատավորն ու մարդասպանը» ֆիլմը լավագույն սցենար անվանակարգում արժանացել է «Սեզար» մրցանակի, 1977
  • «Կիրակին քաղաքից դուրս» ֆիլմը 1984 թվականին Կաննի կինոփառատոնում լավագույն ռեժիսոր անվանակարգում արժանացել է մրցանակի
  • «Կիրակին քաղաքից դուրս» ֆիլմը 1985 թվականին արժանացել է «Սեզար» մրցանակի
  • «Կյանքը և ուրիշ ոչինչ» օտարալեզու ֆիլմը 1990 թվականին արժանացել է «BAFTA» մրցանակի
  • «Խայծ» ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Սպիտակ արջ» մրցանակի, 1995
  • «Կապիտան Կոնանը» ֆիլմը լավագույն ռեժիսոր անվանակարգում արժանացել է «Սեզար» մրցանակի, 1997

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]