Կյանքից բացի, ուրիշ ոչինչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքից բացի, ուրիշ ոչինչ
ֆր.՝ La Vie et rien d'autre
Երկիր Ֆրանսիա[1]
Ժանրդրամա[2]
Թեմաինտերբելում[3], հետպատերազմյան վերակառուցում[3] և ռոմանտիկ սեր[3]
Թվական1989 և հունվարի 18, 1990[4]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԲերտրան Տավեռնիե[2][5][1]
ՊրոդյուսերRené Cleitman?[1] և Ֆրեդերիկ Բուրբուլոն[1]
Սցենարի հեղինակԲերտրան Տավեռնիե[1] և Ժան Կոսմոս[1]
ԴերակատարներՖիլիպ Նուարե[6][5][1], Սաբինա Ազեմա[6][5][1], Միշել Դյուշոսսուա[7], Ֆիլիպ Յուշան[7], Դանիել Ռուսո[7], Շառլոտ Կադի[7], Մորիս Բարիե[7][1], Դանիել Լանգլե[7], Գաբրիել Կատան[7], Ժորժ Ստակե[7], Ֆրեդերիկ Պիեռո[7], Ժան Շամպիոն[7], Կրիստոֆ Օդան[7], Ֆրանսուա Դիրեկ[7], Ժան Պոլ Կոմար[7], Պասկալ Էլսո[7], Տիերի Խիմենես[7], Ժան Իվ Գոտիե[7], Gilles Janeyrand?[7], Բրունո Ռաֆաելլի[7], Լյուբա Գերչիկովա[7], Շառլոտ Մորի-Սենտիե[7], Ֆրանսուա Կարոն[7], Պասկալ Վինյալ[1], Ֆրանսուա Պերո[1] և Ժան Պոլ Դյուբուա[1]
ՕպերատորԲրունո դե Կեյզեր
ԵրաժշտությունՕսվալդ դ'Անդրեա
ՄոնտաժArmand Psenny?
Պատմվածքի վայրՖրանսիա[1]
ԿինոընկերությունLittle Bear
Տևողություն135 րոպե

«Կյանքից բացի, ուրիշ ոչինչ» (ֆր.՝ La Vie et rien d'autre), 1989 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Բերտրան Տավեռնիեի կողմից նկարահանված ֆիլմ։

2011 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվական, հոկտեմբեր։ Հյուսիսային Ֆրանսիա։ Առաջին համաշխարհային պատերազմը նոր է ավարտվել, բայց ոչ բոլորի համար։ Մարտադաշտերում շարունակվում են ականազերծման աշխատանքները, փնտրում են զոհերին, վերականգնում ճանապարհներն ու թունելները։ Այս գործընթացները գլխավորում է անհետ կորածների որոնողական աշխատանքների բյուրոյի ֆրանսիական բանակի գեներալ-մայոր Դելապլանը, ով հայտնվել է իրադարձությունների շրջապտույտում։ Նախկին ռազմաճակատային գոտին դեռ ողողված է Անտանտի բազմազգ զորքերով։ Մայորին շարունակ ուղեկցում են անհետ կորածների հարազատներն ու ընկերները՝ հուսալով որևէ լուր ստանալ իրենց որդիների, ամուսինների, սիրելիների մասին։ Փարիզյան ղեկավարությունը ուզում է արագ կերպով Հաղթանակի կամարի ներքո հավերժացնել անհայտ զինվորի հիշատակը՝ փորձելով հանրությանը շեղել մահվան սարսափազդու կորուստներից։

Դելապլանի մոտ ամուսնուն որոնելու է գալիս փարիզուհի Իռեն դը Կուրտիլը։ Մայորը բացահայտում է նրա կորած ամուսնու և տեղացի ուսուցչուհու միջև եղած կապը, և Իրենը Դելապլանին նրան առաջարկ է անում։ Այս գործունյա մարդը հայտնվում է երկմտանքի առջև։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլիպ Նուարե
  • Սաբին Ազեմա
  • Պասկալ Վինյալ
  • Մորիս Բարյե
  • Ֆրանսուա Պեռո

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Կինոփառատոն Տարեթիվ
Լավագույն ոչ անգլիալեզու ֆիլմ Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ 1990
Լավագույն դերասան «Սեզար» մրցանակաբաշխություն 1990
Լավագույն երաժշտություն «Սեզար» մրցանակաբաշխություն 1990
Լավագույն արտասահմանցի դերասան Դոնատելլոյի «Դավիթ» մրցանակաբաշխություն, Իտալիա 2010
Լավագույն դերասան Եվրոպական կինակադեմիայի մրցանակաբաշխություն 1990
Ժյուրիի հատուկ մրցանակ Եվրոպական կինակադեմիայի մրցանակաբաշխություն 1990
Լավագույն ստեղծագործական ներդրում Տոկիոյի միջազգային կինոփառատոն 1989

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի մասին imdb.com կայքում
  • «Կյանքից բացի, ուրիշ ոչինչ» (անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
  • Ֆիլմը videoguide.ru կայքում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  • Ֆիլմը «афиша.ру» կայքում
  • Hal Hinson (1990 թ․ հոկտեմբերի 12). «Life and Nothing But» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.