Միշել Սերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Սերո
Ծննդյան թիվ՝հունվարի 24, 1928(1928-01-24)[1][2][3][…]
Ծննդավայր՝Brunoy[4]
Վախճանի թիվ՝հուլիսի 29, 2007(2007-07-29)[5][1][2][…] (79 տարեկան)
Վախճանի վայր՝Օնֆլյոր[4]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոդերասան, դերասան և թատրոնի դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0785664

Միշել Սերո (ֆր.՝ Michel Serrault; հունվարի 24, 1928(1928-01-24)[1][2][3][…], Brunoy[4] - հուլիսի 29, 2007(2007-07-29)[5][1][2][…], Օնֆլյոր[4]), ֆրանսիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Սերոն դեռ ճեմարանական թատրոնում խաղացել է կոմիկական դերեր։ Ճեմարանն ավարտելուց հետո նա սովորել է Փարիզի Բլանշ փողոցի դրամատիկական կենտրոնում և փորձել ընդունվել Դրամատիկական արվեստի կոնսերվատորիա, սակայն չի հաջողվել։ Սերոն իր թատերական կարիերան սկսել է որպես դերասան և երգիչ Ռոբերտ Դերիի և Քոլեթ Բրոսեթի թատերախմբում։ 1952 թվականին նա ծանոթացել է Ժան Պուարեի հետ, և միասին նրանք մեծ հաջողությամբ աշխատել են կաբարե թատրոնում՝ կատարելով ինքնատիպ կատակերգական մեկ գործողությամբ պիեսներ[6]։

Միշել Սերոյի առաջին կինոդերերը հիմնականում կաբարեում նրա աշխատանքների շարունակությունն էր. Դերիի հետ նա խաղում է «Ահ, գեղեցիկ բաքոսի քրմուհիներ» և «Գեղեցիկ ամերիկուհին» կատակերգություններում, Պուարեի հետ՝ «Մարդասպաններ և գողեր» ֆիլմում, դը Ֆյունեսի հետ միասին խաղում է «Լուսնի լույսի ներքո Մոբեժում», «Մենք կգնանք Դովիլ», «Շղթայական ռեակցիա (Կարամբոլա)», «...Եվ խոնավ հողի մեջ պառկել» ֆիլմերում։ Բազմաթիվ սուր բնավորության դերերը նրան գրեթե դարձրեցին կատակերգության մեկ դիմակի գերի։ Այնուամենայնիվ, դերից դեր կատարելագործելով իր հմտությունները, Սերոն 1970-ականների կեսերին հասնում է դերասանական այնպիսի մակարդակի, որը ճանաչում է գտնում ոչ միայն հանդիսատեսի, այլև իր պրոֆեսիոնալ գործընկերների շրջանում[7]։ Կատակերգու Սերոյի իսկական հաղթանակը տրանսվեստիտ Զազայի դերն էր, որը նա խաղացել է «Վանդակ տարօրինակների համար» պիեսում, այնուհետև՝ համանուն ֆիլմում։ Ժան Պուարեի կողմից 1973 թվականին ստեղծված և բեմադրված պիեսը (միջին տարիքի համասեռ զույգի մասին) տևեց 900 ներկայացում և ընդհանուր առմամբ գրավեց 1,8 միլիոն հանդիսատես։ 1978 թվականին «Վանդակը» մեծ էկրան փոխանցեց Էդուար Մոլինարոն։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, նույնիսկ առաջադրվեց «Օսկար»-ի, իսկ Սերոն դրա համար ստացավ իր առաջին «Սեզար» մրցանակը։ Հետագայում նկարահանվեցին այս հայտնի կատակերգության երկու շարունակությունները, իսկ «Վանդակ տարօրինակների համար II»-ի համար դերասանը կրկին առաջադրվեց «Սեզար» մրցանակի[8]։

1970-ականների վերջին Սերոն վճռականորեն դուրս է գալիս կատակերգական ժանրից՝ հոգեբանական և քրեական դրամաներում սկսելով խաղալ հոգեախտաբանության եզրին կանգնած կերպարների։ Դերասանին հետաքրքրել են երկերեսանի կերպարներ. փողոցում հարգված տղամարդ, որը կնոջը դուրս է հրել պատուհանից («Ղուշ թե գիր») կամ «սեփականաշնորհած» ուրիշի կնոջը՝ օգտվելով նրա ամնեզիայից ( «Պատրաստե՝ք թաշկինակները»), հանճարեղ նոտար, որը խոստովանում է սպանությունը, որը նա չի կատարել («Նախաքննության ներքո», Սերոյի երկրորդ «Սեզարը»)։ Դերի փոփոխության պատճառներից մեկն այն ժամանակ դերասանի ապրած անասելի անձնական ցավն էր. Սերոն ամուսնացած էր մի կնոջ հետ, ում հետ ծանոթացել էր դեռևս 40-ականների վերջին, նրանք ունեցան երկու դուստր՝ Նատալի և Կարոլինա, և 1977թ. Կարոլինան 19 տարեկանում մահացել է ավտովթարից։  

Չնայած իր մեծ տարիքին, Սերոն 1990-ականներին և նոր դարի սկզբին շարունակում էր ակտիվորեն աշխատել կինոյում։ Նրա խաղացած կինոդերերի թիվը մոտենում է 150-ի։ 1995 թվականին նա ստացավ երրորդ «Սեզար»-ը ՝ Կլոդ Սաուտեի «Նելլին և պարոն Առնոն» ֆիլմում դերի համար։

Սերոն մահացավ քաղցկեղից 2007 թվականի հուլիսի 29-ին Ֆրանսիայի Օնֆլյոր քաղաքի իր տանը։ Սկզբում հողարկավորված էր Օնֆլյորի գերեզմանատանը։ 2009 թվականին նա վերահողարկավորվել է Անսիեն գերեզմանատանը (5-րդ հատված) Նեյի-սյուր-Սենում՝ դստեր՝ Կարոլինայի և կնոջ՝ Նիտայի հետ միասին[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 — Մահվան սերմեր / Pars vite et reviens tard
  • 2006 — Ժլատ/ L’avare (ТВ)
  • 2006 — Վիվալդի, Վենետիկի արքայազն / Antonio Vivaldi, un prince à Venise
  • 2006 — Պարոն Լեոն / Monsieur Léon (ТВ)
  • 2006 — Կամավոր/ Le bénévole
  • 2006 — Երկրի զավակները / Les enfants du pays
  • 2005 — Սկանդալ / Grabuge!
  • 2005 — Շնորհավոր Սուրբ Ծնունդ / Joyeux Noël
  • 2004 — Նոր մերժում / Les nouveaux refus (կարճամետրաժ ֆիլմ, խաղում է ինքն իրեն)
  • 2004 — Չ՛անջատես խոսափողը / Ne quittez pas! (հնչյունավորում)
  • 2004 — Ստոր Ալբերտը / Albert est méchant
  • 2003 — Ճարպիկ / Le furet
  • 2003 — Դոմինիչի գործը / L’affaire Dominici (ТВ)
  • 2002 — 24 ժամ կնոջ կյանքից / 24 Heures De La Vie D’une Femme
  • 2002 — Մարդկանց խելագարությունը / Vajont / La Folie des hommes
  • 2002 — Թիթեռնիկ / Le papillon
  • 2001 — Վայոնթ / Vajont
  • 2001 — Բելֆեգոր - Լուվրի ուրվականը / Belphégor, le fantôme du Louvre
  • 2001 — Մեկ ծիծեռնակը գարուն է բերում / Une Hirondelle a Fait Le Printemps
  • 2000 — Լիբանանցի / Le Libertin
  • 2000 — Դերասաններ / Les Acteurs
  • 1999 — Բնության զավակները / Les Enfants du marais
  • 1997 — Կատակերգու / Le Comédien
  • 1997 — Խաղադրույքները կատարված են / Rien ne va plus
  • 1997 — Արտեմիսիա / Artemisia / Artemisia Gentileschi
  • 1997 — Մարդասպան(ներ) / Assassin(s)
  • 1996 — Անխոհեմ Բոմարշեն / Beaumarchais, l’insolent
  • 1995 — Նելլին և պարոն Արնոն / Nelly & monsieur Arnaud
  • 1995 — Սերը մարգագետիններում / Le Bonheur est dans le pré
  • 1994 — Բարի երեկո / Bonsoir
  • 1992 — Վաճառվում է քաղաք / Ville à vendre
  • 1992 — Ծեր սրիկա / Vieille canaille
  • 1992 — Համարների սպասարկում / Room Service
  • 1991 — Ծեր տիկինը մտնում է ծովը / La Vieille qui marchait dans la mer
  • 1990 — Բժիշկ Պետիոտ / Docteur Petiot
  • 1989 — Սիրո կատակերգություն / Comédie d’amour
  • 1988 — Ողջույն վախ / Bonjour l’angoisse
  • 1988 — Մի արթնացրու քնած ոստիկանին / Ne réveillez pas un flic qui dort
  • 1987 — Մտերիմ թշնամիներ / Ennemis intimes
  • 1987 — Ամենայն անմեղությամբ / En toute innocence
  • 1986 — Հրաշքով բուժված / Le Miraculé
  • 1985 — Գագի թագավորները / Les Rois du gag
  • 1985 — Միայն երկու անգամ են մահանում / On ne meurt que deux fois
  • 1985 — Վանդակ տարօրինակների համար 3 / La Cage aux folles 3
  • 1985 — Ազատություն, հավասարություն, թթու կաղամբ / Liberté, égalité, choucroute
  • 1984 — Բարի թագավոր Դագոբերտ / Le Bon roi Dagobert
  • 1984 — Դատավորի մահ / A mort l’arbitre!
  • 1984 — Սա է իմ կամքը / Le Bon Plaisir
  • 1982 — Մահացու ճանապարհորդություն / Mortelle randonnee
  • 1982 — Քրիստոսի Ծնունդից երկուսին տասնհինգ պակաս / Deux heures moins le quart avant Jésus-Christ
  • 1982 — Գլխարկագործի ուրվականները / Les Fantômes du chapelier
  • 1982 — Les Quarantièmes rugissants
  • 1981 — Նախաքննության ներքո / Garde à vue
  • 1981 — Նեստոր Բիրմա, զարմանալի դետեկտիվ / Nestor Burma, détective de choc
  • 1981 — Մալեվիլ / Malevil
  • 1980 — Վանդակ տարօրինակների համար 2 / La cage aux folles 2
  • 1980 — Ղուշ թե գիր / Pile ou face / Heads or Tails
  • 1979 — Սառը նախուտեստներ / Buffet froid
  • 1979 — Գործընկեր / L’Associé
  • 1979 — Ուրիշի դեմքը /La Gueule de l’autre
  • 1978 — Ուրիշի գումարը / L’Argent des autres
  • 1978 — Պատրաստե՝ք թաշկինակները / Préparez vos mouchoirs
  • 1978 — Վանդակ տարօրինակների համար / La cage aux folles
  • 1978 — Ընտանեկան ոգի / L’Esprit De Famille
  • 1977 — Օֆենբախի հիմարությունները / Les folies Offenbach
  • 1976 — Իրավիճակը բարդ է, բայց ոչ անհույս / La situation est grave… mais pas désespérée
  • 1975 — Կարմիր իբիս / L’ibis rouge
  • 1975 — Le Roi des bricoleurs
  • 1975 — Գործողություն Լեդի Մարլեն / Opération Lady Marlène
  • 1975 — Մի լռիր, որովհետև ասելիք չունես / C’est pas parce qu’on a rien à dire qu’il faut fermer sa gueule
  • 1974 — Ծածկոցը գրպաններ չունի / Un linceul n’a pas de poches
  • 1974 — Չինացիները Փարիզում / Les Chinois à Paris
  • 1974 — La main а couper
  • 1974 — C’est pas parce
  • 1973 — Moi y’en a vouloir des sous
  • 1973 — Մեծ իրարանցում / Le Grand bazar
  • 1973 — Գասպարները / Gaspards, Les
  • 1972 — Ողջ աշխարհը գեղեցիկ է / Tout le monde il est beau
  • 1972 — Հաճելի փոքրիկ գործարք / La Belle affaire
  • 1972 — Սպանությունը սպանություն է / Un meurtre est un meurtre
  • 1971 —Հավերժական պատկանելիություն/ Le viager.
  • 1970 — Ձեր թիկունքում ազատությունը / La Liberté en croupe
  • 1970 — Բակլանի գիշերային ճիչը ջոնքի վրա / Le cri du cormoran le soir au-dessus des jonques.
  • 1969 — Un merveilleux parfum d’oseille
  • 1969 — Ինձ անվանիր Մաթիլդա / Appelez-moi Mathilde
  • 1969 — Ces messieurs de la gachette
  • 1968 — Կոտրելով ամեն ինչ / A tout casser
  • 1967 — Le grand bidule
  • 1967 — Խենթը լաբորատորիայում 4 / Le fou du labo: 4
  • 1967 — Du mou dans la gachette
  • 1967 — Ո՞վ է ընտանիքի ղեկավարը / Ces messieurs de la famille
  • 1966 — Մարգարիտկանի ուղեկիցները / Les compagnons de la marguerite
  • 1966 — Սրտերի թագավոր / Le Roi de cœur / King of hearts
  • 1966 — Խնդիրներ / Les enquiquineurs
  • 1965 — Երկտեղանոց մահճակալ / Le lit а deux places
  • 1965 — Շամպինի թագավորը / Le Caïd de Champignol
  • 1965 — Հաճելի շաբաթվա վերջ / Bon week-end
  • 1965 — La Tête du client
  • 1965 — Quand passent les faisans
  • 1965 — Les baratineurs
  • 1964 — Վագրի պես խանդոտ / Jaloux comme un tigre
  • 1964 — Հարյուր աղյուս և կղմինդր / Cent briques et des tuiles
  • 1964 — Փոքրիկ հրեշ / Le petit monstre
  • 1964 — Les combinards
  • 1964 — Ես և քառասունամյաները / Moi et les hommes de 40 ans
  • 1964 — Բարենպաստ առիթ / La bonne occase / Gelegenheitskauf.
  • 1964 — Որս տղամարդու համար / La Chasse а l’homme
  • 1963 — Բեբեր և Օմնիմուսը / Bébert et l’Omnibus
  • 1963 — Խատուտիկներ արմատից / Des pissenlits par la racine
  • 1963 — Շղթայական ռեակցիա (Կարամբոլա)/ Carambolages
  • 1963 — Ինչպես եք հավանում իմ քրոջը / Comment trouvez-vous ma soeur?
  • 1963 — Les Durs à cuire
  • 1962 — Մենք կգնանք Դովիլ / Nous irons а Deauville
  • 1962 — Ինչպես հաջողության հասնել սիրո մեջ / Comment réussir en amour
  • 1962 — Ռազմիկի հանգիստը / Le Repos du Guerrier / Love on a Pillow
  • 1962 — Լուսնի լույսը Մոբեժեում / Un clair de lune à Maubeuge
  • 1962 — Les vierges
  • 1962 — Կլեմենտին, սիրելիս / Clémentine chérie
  • 1962 — Le corbeau et le renard / Les Quatre Vérités
  • 1961 — Գեղեցիկ ամերիկուհին / La Belle Américaine
  • 1961 — La gamberge
  • 1960 — Պարզամիտ / Candide ou l’Optimisme du XXe siècle
  • 1960 — Իմ կինը պանտերա է / Ma femme est une panthère
  • 1960 — Ֆրանսուհին և սերը / La Française et l’Amour
  • 1959 — Vous n’avez rien à déclarer ?
  • 1959 — Օ, ինչ մամբո / Oh! Qué mambo — տեսուչ Սապեն
  • 1958 — Messieurs les ronds de cuir
  • 1958 — Նինա / Nina
  • 1957 — Ca aussi c’est Paris
  • 1957 — Clara et les Méchants
  • 1957 — Le Naïf aux quarante enfants
  • 1956 — La vie est belle
  • 1956 — Մարդասպաններ և գողեր / Assassins et voleurs
  • 1956 — La terreur des dames
  • 1956 — Ախ այս աղջիկը / Naughty Girl
  • 1956 — Adorables Démons
  • 1954 — Ահ, այս գեղեցիկ բաքոսի քրմուհիներ / Ah! Les belles bacchantes
  • 1954 — Սատանայականները/ Les Diaboliques

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 https://web.archive.org/web/20070930185355/http://www.france24.com/france24Public/en/administration/afp-news.html?id=070729230802.wknfh09l&cat=null
  6. «Мишель Серро (Michel Serrault)».
  7. «Мишель Серро / актёр».
  8. «Мишель Серро / Michel Serrault / Биография».
  9. «Мишель Серро / Факты / Биография».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Սերո» հոդվածին։