Վիրնա Լիզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրնա Լիզի
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 8, 1936(1936-11-08)[1][2][3][…]
Ծննդավայր՝Անկոնա, Մարկե, Իտալիայի թագավորություն[3]
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 18, 2014(2014-12-18)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայր՝Հռոմ, Իտալիա[3]
Քաղաքացիություն՝ Իտալիա
 Իտալիայի թագավորություն
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Պարգևներ՝
«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

David di Donatello for Best Supporting Actress?

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն կանացի դերի համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն կանացի դերի համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

Սեզար մրցանակ երկրորդ պլանի՝ կնոջ լավագույն դերակատարման համար

Լավագույն դերասանուհի

Ciak d'oro?

Արծաթե ժապավեն

Դավիդ դի Դոնաթելլո

և Սեզար
IMDb։ID 0514059

Վիրնա Լիզի (իտալ.՝ Virna Lisi, նոյեմբերի 8, 1936(1936-11-08)[1][2][3][…], Անկոնա, Մարկե, Իտալիայի թագավորություն[3] - դեկտեմբերի 18, 2014(2014-12-18)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի դերասանուհի, «Սեզար» կինոմրցանակի դափնեկիր, Կաննի կինոփառատոնի դափնեկիր լավագույն կանացի դերի համար, Դեվիդ դի Դոնաթելլո մրցանակաբաշխության եռակի դափնեկիր (1980, 1983 և 1996 թվականներին)[4]։ Արժանացել է մի շարք այլ կինոմրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրնա Լիզի Պերալիզին ծնվել է Անկոն քաղաքում 1936 թվականի նոյեմբերի 8-ին։ Կինոկարիերան սկսել է պատանեկան տարիքից, առաջնախաղը կայացել է 1953 թվականին, «Պողպատե պարան» ֆիլմում։ Հաջորդ տարիներին դերասանուհին նկարահանվել է իտալական երաժշտական ֆիլմերում ու կինոկատակերգություններում, որոնցից են «Նեապոլն է երգում» (1953) և «Հուսարներ» (1955) ֆիլմերը, իսկ 1960-ական թվականներին մասնակցել է մի շարք հեռուստանախագծերի։

Այդ ժամանակ արդեն դերասանուհուն նկատում են Հոլիվուդից, որտեղ մեկ տասնամյակի ընթացքում նա նկարահանվել է մի շարք հեռուստաֆիլմերում, այդ թվում` «Ինչպես սպանել սեփական կնոջը» (1964), «Միայն թե ոչ իմ կնոջ հետ, չհամարձակվե՛ս» (1966) և «Հարձակում «թագուհու» վրա» (1966) որտեղ նրա խաղընկերներն էին Ջեք Լեմոնը, Թոնի Քյորտիսը և Ֆրենկ Սինատրան։ 1965 թվականին ամբողջ աշխարհը ապշած էր Վիրնա Լիզիի`«Esquire» ամսագրում հրապարակված լուսանկարից, որտեղ դերասանուհին սափրվում էր։

Վ. Լիզին «Տիկնայք և պարոնայք» ֆիլմում (1966)

1960-ական թվականների հաջողված նախագծերից էին նաև նրա մասնակցությունը «Եվա» (1962), «Ծանրակշիռ ապացույցներ» (1963) «Սև կակաչ» (1964), «Այսօր, վաղը, երկու օրից» (1965), «Կազանովա-70» (1965), «Տիկնայք և պարոնայք» (1966, Կաննի կինոփառատոն, «Ոսկե արմավենի» մրցանակաբաշխություն, գրան-պրի), «25-րդ ժամը» (1967), «Արաբելլա» (1967), «Աղջիկը, որ չէր կարողանում ասել «ոչ»» (1968, «Արծաթե ժապավեն» մրցանակ) և «Անտա Վիտորիի» գաղտնիքը» (1969) ֆիլմերին։ Հաջորդ տարիներին Վիրնա Լիզին նկարահանվել է հիմնականում հայրենիքում։ 1970-ականների ու 1980-ականների հաջողված են եղել նրա դերերը «Սպիտակ ժանիք» (1973), «Բարուց ու չարից անդին» (1978, «Արծաթե ժապավեն» մրցանակ), «Կնճիթավոր ճպուռ» (1980, Դեվիդ դի Դոնաթելլո մրցանակ` լավագույն կանացի դերի համար), «Ծովի բույրը» (1982, Դեվիդ դի Դոնաթելլո մրցանակ, երկրորդ պլանաի լավագույն կանացի դերի համար, «Արծաթե շղթա» մրցանակ)։

1994 թվականին Լիզին դարձել է «Սեզար» կինոմրցանակի դափնեկիր և ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակ` «Թագուհի Մարգո» ֆիլմում Եկատերինա Մեդիչիի դերի համար։ 1990-ականներին հաջողված էին նաև նրա դերերը «Ուրախ տոներ... Լավ տարի» (1989), «Այնտեղ, ուր սիրտն է տանում» (1996), «Իմ կյանքի լավագույն օրը» ֆիլմերում։ Հետագայում դերասանուհին հայտնվել է միայն մեծ էկրանին, նկարահանվել է բացառապես հեռուստաֆիլմերում ու սերիալներում («Քրիստափոր Կոլումբոս», 1985, «Կրքեր» 1993, «Անապատը կրակի մեջ», 1997, «Բալզակ», 1999 և այլն)։

2013 թվականի սեպտեմբերի 23-ին Լիզին այրիացել է. նրա ամուսինը` Ֆրանկո Պեսկին, մահացել է ծանր հիվանդությունից 53 տարվա ամուսնական կյանքից հետո (նրանք ամուսնացել էին 1960 թվականին, 1962-ին ծնվել էր նրանց միակ որդին` Կորադոն)։ Դերասանուհին ամուսնու մահից հետո ապրել է մեկ տարուց քիչ ավելի և մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 18-ին, քնած ժամանակ, 78 տարեկան հասակում Հռոմում։ Մահից մոտավորապես մեկ ամիս առաջ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել[5][6]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953- Պողպատե պարան/La Corda d’acciaio (Իտալիա), ռեժիսոր` Կարլո Բորդեսիո, Ստելլա
  • 1953- Նեապոլն է երգում/…e Napoli canta! (Իտալիա), Մարիա
  • 1953- Հուսարներ/Les hussards (Իտալիա), Էլիզա
  • 1961- Ռոմոլ և Ռեմո/ Romolo e Remo (Իտալիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Սերջիո Կորբուչի, Յուլիա (գլխավոր դեր)
  • 1962- Եվա/Eva (Ֆրանսիա, Իտալիա), ռեժիսոր` Ժոզեֆ Լաուզի, Ֆրանչեսկա Ֆերրարա
  • 1962- Ամենակարճ օրը/Il giorno piu corto (Իտալիա), ռեժիսոր` Սերջիո Կորբուչի
  • 1963- Ծանրակշիռ ապացույցներ / Les bonnes causes (Ֆրանսիա), ռեժիսոր` Քրիստիան Ժակ, Ջինա բյանչի (գլխավոր դեր)
  • 1964- Սև կակաչ/La Tulipe noire (Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա), ռեժիսոր` Քրիստիան Ժակ, Կարոլինա Պլանտեն (գլխավոր դեր)
  • 1965- Այսօր, վաղը, երկու օրից/Oggi, domani, dopodomani (Իտալիա, Ֆրանսիա), Դորոթեա
  • 1965- Լճի կինը/La Donna del lago (Իտալիա)
  • 1965- Կազանովա 70/ Casanova '70 (Իտալիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Մարիո Մոնիչելի
  • 1965- Ինչպես սպանել սեփական կնոջը/ How to Murder Your Wife (ԱՄՆ)
  • 1965- Տիկնիկներ/Four Kinds of Love / Le Bambole (Իտալիա, Ֆրանսիա)
  • 1966- Տիկնայք և պարոնայք/Signore & signori (Իտալիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Պիետրո Ջերմի, Միլենա (գլխավոր դեր)
  • 1966- Կույս արքայազնի համար/Una vergine per il principe (Իտալիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Պասկուալե Ֆեստա Կամպանիլե, Ջուլիա (գլխավոր դեր)
  • 1966- Միայն ոչ իմ կնոջ հետ, չհամարձակվե՛ս/Not with My Wife, You Don’t! (ԱՄՆ)
  • 1966- Հարձակում «թագուհու» վրա/Assault on a Queen (США) — Ռոզա
  • 1967- 25-րդ ժամը/ La vingt-cinquième heure (Ֆրանսիա, Իտալիա, Հարավսլավիա, Ռումինիա), ռեժիսոր` Անրի Վերնոյ, Սյուզանա Մորից (գլխավոր դեր)
  • 1967- Արաբելլա / Arabella (Իտալիա), ռեժիսոր` Մաուրո Բոլոնինին, Արաբելլա (գլխավոր դեր)
  • 1968- Աղջիկը, որ չէր կարողանում ասել «ոչ»/ Tenderly (Италия), ռեժիսոր` Ֆրանկո Բրուզատի, Իոլանդա (գլխավոր դեր)
  • 1969- Սանտա Վիտորիի գաղտնիքը/The Secret of Santa Vittoria (ԱՄՆ), ռեժիսոր` Ստէնլի Կրամեր, Կատերինա Մալատեստա
  • 1969- Սուրբ ծննդյան տոնածառ/The Christmas Tree / L’Arbre de Noël (Ֆրանսիա, Իտալիա), Քեթրին
  • 1970- Դիտարկողը/Giochi particolari (Ֆրանիսա)
  • 1971- Չքնաղ հրեշը/Un beau monstre (Ֆրանսիա, Իտալիա), Նատալի (գլխավոր դեր)
  • 1972- Էտրետի ծովափները/Les galets d'Étretat (Ֆրանսիա)
  • 1972- Կապտամորուսը/Bluebeard (Ֆրանսիա)
  • 1973- Սպիտակ ժանիքը/Zanna Bianca (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Լուչիո Ֆուլչի, միանձնուհի Եվանգելինա
  • 1973- Օձը/ Le serpent (Ֆրանսիա)
  • 1974- Սպիտակ ժանիքի վերադարձը/ Il ritorno di Zanna Bianca (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա), ռեժիսոր` Լուչիո Ֆուլչի, միանձնուհի Եվանգելինա
  • 1977- Բարուց ու չարից անդին/Al di là del bene e del male (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա), ռեժիսոր` Լիլիանա Կավանի,— Էլիզաբեթ Նիցշե, Ֆրիդրիխ Նիցշեի քույրը
  • 1979- Էրնեստո/ Ernesto (Իտալիա)
  • 1980- Կնճիթավոր ճպուռ/La cicala (Իտալիա), ռեժիսոր` Ալբերտո Լատուադա, Վիլմա (գլխավոր դեր)
  • 1982- Ծովի բույրը/Sapore di mare (Իտալիա), ռեժիսոր` Կարլո Վանցինա, Ադրիանա Բալեստրո (գլխավոր դեր)
  • 1989- Ուրախ տոներ... լավ տարի/Buon Natale… Buon anno (Իտալիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Լուիջի Կոմենչինի, Էլվիրա (գլխավոր դեր)
  • 1994- Մարգո թագուհի/ Queen Margot / La reine Margot (Ֆրանիսա, Իտալիա, Գերմանիա), ռեժիսոր` Պատրիս Շերո, Եկատերինա Մեդիչի թագուհի
  • 1996- Այնտեղ, ուր սիրտն է տանում/Va' dove ti porta il cuore (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա), ռեժիսոր` Քրիստինա Կոմենչինի, Օլգա (գլխավոր դեր)
  • 2000- Վերադարձ դեպի Բանգալոր/Return to Bangalore / Un Dono semplice (Իտալիա)
  • 2002- Իմ կյանքի ամենալավ օրը/Il Più bel giorno della mia vita (Մեծ Բրիտանիա), ռեժիսոր` Քրիստինա Կոմենչինի, Իռեն (գլխավոր դեր)

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984-Կյանքը շարունակվում է/ …e la vita continua — Ջուլիա Բետոչի
  • 1985-Քրիստափոր Կոլումբոս (մինի սերիալ) / Christopher Columbus (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ), ռեժ.`Ալբերտո Լատուադա, տիկին Մոնից Պերեստրելո
  • 1986-Ընտանեկան գործեր/ Affari di famiglia
  • 1988- Եվ նրանք չեն ուզում հեռանալ/ E non se ne vogliono andare!, Անիտա Ջիլիանի
  • 1989-Իսկ եթե նրանք ամեն դեպքում գնա՞ն/ E se poi se ne vanno?, Անիտա Ջիլիանի
  • 1991- Մութ ջունգլիներ գաղտնիքները (մինի սերիալ)/ I misteri della giungla near (Գերմանիա), Սառա
  • 1993- Կրքեր (սերիալ) / Passioni
  • 1996- Մեզանից մեկը (մինի սերիալ) / Uno di noi
  • 1997-Անապատը կրակի մեջ (մինի սերիալ) / Deserto di fuoco / Il deserto di fuoco (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա), ռեժիսոր` Էնցո Կաստելարի, Քրիստինա Դյուվիվյե
  • 1999- Բալզակ / Balzac (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա), ռեժիսոր` Ժոզե Դայան, Լաուրա դե Բերնի
  • 1999- Լեռնային բյուրեղապակի/ Cristallo di rocca (Իտալիա), Սանա
  • 2001-Կասկածների ժամանակը / Piccolo mondo antico — մարքիզա Օրսոլա
  • 2001—2003- Գեղեցկության սրահ (սերիալ) / Il bello delle donne
  • 2004- Աննայի աշխարհը / A casa di Anna, Աննա
  • 2005- Կատերինան ու իր աղջիկները (մինի սերիալ) / Caterina e le sue figlie, Կատերինա
  • 2006- Պատիվ և հարգանք (մինի սերիալ) / L’onore e il rispetto , Էրսիլիա Ֆորտեբրաչի
  • 2008- Արյուն և վարդ (սերիալ) / Il sangue e la rosa, Լուկրեցիա Չիարա
  • 2011- Կինը, որ վերադառնում է (մինի սերիալ) / La donna che ritorna, Պաոլա Սիլենտի
  • 2013- Համբուրում եմ ձեռքերը (սերիալ) / Baciamo le mani: Palermo-New York 1958, դոննա Անեզե Վիտալիանո

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեզար (կինոմրցանակ)-ի պարգևների 20-րդ հանդիսավոր հանձնում

  • 1995- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, (Մարգո թագուհի), (1994)

Կաննի կինոփառատոն (Ֆրանսիա)

  • 1994- «Մրցանակ լավագույն կանացի դերի համար» (Կաննի կինոփառատոն) («Մարգո թագուհի»)

«Դեվիդ դի Դոնաթելո» մրցանակ (Իտալիա)

«Դեվիդ դի Դոնաթելո» մրցանակ լավագույն կանացի դերի համար

  • «Դեվիդ դի Դոնաթելո» 1980- «Կնճիթավոր ճպուռը» ֆիլմում դերի համար (1980)

«Դեվիդ դի Դոնաթելա» կինոմրցանակ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

  • «Դեվիդ դի Դոնաթելա» 1983- «Ծովի բույրը» ֆիլմում դերի համար (1982)
  • «Դեվիդ դի Դոնաթելա» 1996- «Այնտեղ, ուր սիրտն է տանում» ֆիլմում դերի համար (1996)

Վենետիկի կինոփառատոն (Իտալիա)

  • 2011- Պիետրո Բիանչիի անվան մրցանակ

Այլ

  • 1965- «Ոսկե դափնի» մրցանակ (Իտալիա)
  • 1969- 1978, 1984, 1990, 1995, 2003- «Արծաթե ժապավեն» մրցանակ (Իտալիա)
  • 1978- «Grolla D’Oro» մրցանակ (Իտալիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1]«Esquire» ամսագրի շապիկը Վիրնա Լիզիի պատկերով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրնա Լիզի» հոդվածին։