Ժան-Յուգ Անգլադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան-Յուգ Անգլադ
ֆր.՝ Jean-Hugues Anglade
Jean-Hugues Anglade Césars.jpg
Ժան-Յուգ Անգլադ «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ
Ծնվել էհուլիսի 29, 1955
ԾննդավայրԹուար
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
Քաղաքացիություն{{{2}}} Ֆրանսիա
ՄասնագիտությունՖրանսիացի դերասան
Ակտիվ շրջան1977
Պարգևներ և մրցանակներԱրվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և César Award for Best Supporting Actor

Ժան-Յուգ Անգլադ[1][2] (ֆր.՝ Jean-Hugues Anglade, հուլիսի 29, 1955(1955-07-29)[3][4][5][6], Թուար), ֆրանսիացի դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Յուգ Անգլադը ծնվել է 1955 թվականի հուլիսի 29-ին Թուարում, Ֆրանսիայի արևմուտքում։ Դերասանական հմտություններին վարպետացել է Ֆրանսիայի ազգային բարձր կոնսերվատորիայի դրամատիկական արվեստում։ 1982 թվականին հայտնվել է մեծ էկրանին, խաղացել է Պերա Լարիի «L’Indiscrétion» ֆիլմում։ Երկրորդ դերը խաղացել է Պատրիսա Շերոյի «Վիրավոր մարդը» նկարում, «Սեզար» մրցանակաբաշխությանը արժանացել է առավել շատ հեռանկարներ ունեցող դերասանի կոչմանը։ 1948 թվականին Ժան-Յուգ Անգլադը խաղացել է Լյուկ Բեսոնի «Ընդհատակյա» փոքր դրվագում, որը 13 անգամ արժանացել է «Սեզար» մրցանակին, այդ թվում նաև երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար։

Անգլադը հանրաճանաչ է դարձել Ժան-Ժակ Բենեկսի «37 և 2 լուսաբացը» ֆիլմում գլխավոր դերի համար, որը առաջադրվել է նաև «Օսկարի», «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ 1990 թվականին դերասանը շարունակել է համագործակցել Բեսոնի հետ, խաղալով նրա «Նիկիտա» թրիլլերում, իսկ 4 տարի անց հայտնվել է այդ ռեժիսորի գլխավոր էպիզոդիկ դերերում։ Ժան-Յուգ Անգլադը այդ նույն տարում խաղացել է Ռոջեր Էվրիի «Սպանել Զոին» դրամայում և Պատրիսա Շերոյի «Մարգո թագուհին» պատմական ֆիլմում։ Ֆրանսիայի թագավոր Կառլ 9-րդ դերը բերել են նրան «Սեզարի» 1 մրցանակը երկրորդ էկրանի լավագույն տղամարդը անվանակարգ, որը նա հաղթեց։

Այդ հաղթանակից հետո դերասանի կարիերան անկում ունեցավ։ 1966 թվականին նա իր անձնական սցենարով նկարահանեց «Տոնկա» ֆիլմը, որը չունեցավ մեծ հաջողություններ։ Այդ նկարահանումների ժամանակ նա ծանոթացավ Պամելա Սուի հետ, որը հետագայում դարձավ նրա կինը։ 2001-2002 թվականներին նա պարգևեց դերասանին երկու որդի։

Հիմնական ֆիլմագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակը անվանում Դեր
1983 Վիրավոր տղամարդը L’Homme blessé Անրի (ֆր.՝ Henri)
1985 Ընդհատակյա Subway Ռոլլերр (ֆր.՝ Le Roller)
1986 37 և 2 առավոտ 37°2 le matin Զորգ (ֆր.՝ Zorg)
1987 Սիրուց տանջվածը Maladie d’amour Կլեման Կոտրել (ֆր.՝ Clément Cotrel)
1989 Հնդկական նոկտյուրն Nocturne indien Կսավե (ֆր.՝ Xavier)
1990 Նիկիտա Nikita Մարկո(ֆր.՝ Marco)
1994 Մարգո թագուհին La Reine Margot Կառլ 9-րդ (ֆր.՝ Charles IX)
1994 Սպանել Զոին Killing Zoe Էրիկ (ֆր.՝ Éric)
1994 ЛԼեոն Léon կամեո
1995 Նելլի և միս Արնո Nelly et Monsieur Arnaud Венсан Гранек (ֆր.՝ Vincent Vincent Granec)
1996 Առավելագույն ռիսկ Maximum Risk Սեբաստիան (ֆր.՝ Sébastien)
2003 Հեշտ է ուղտին Il est plus facile pour un chameau… Պիեր (ֆր.՝ Pierre)
2004 Հաշվի առնելով կյանքը Taking Lives Դյուվալ (ֆր.՝ Duval)
2009 Հալածանք Persécution խելագար (ֆր.՝ Le fou)

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Կինո Արդյունք
1984 Սեզար[7] Ամենախոստումնալից դերասան Վիրավոր տղամարդը Առաջադրված
1984 Լավագույն դերասան Ընդհատակյա Առաջադրված
1987 Լավագույն դերասան 37 և 2 առավոտ Առաջադրված
1990 Լավագույն տղամարդը դերի համար Հնդկական նոկտյուր Առաջադրված
1995 Երկրորդ էկրանի լավագույն տղամարդ դերասան Մարգո թագուհի Հաղթանակ
1996 երկրորդ էկրանի լավագույն տղամարդ դերասան Նոլլի և Պարոն Արնո Առաջադրված
2010 Երկրորդ էկրանի լավագույն տղամարդ դերասան Հետապնդում Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]