Jump to content

Էնթոնի Հիգինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Հիգինս
Ծնվել էմայիսի 9, 1947(1947-05-09)[1][2] (77 տարեկան)
ԾննդավայրՆորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություներաժիշտ, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան

Էնթոնի Հիգինս (անգլ. Anthony Higgins, մայիսի 9, 1947(1947-05-09)[1][2], Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]), իռլանդական ծագմամբ բրիտանացի դերասան։

Կենսագրություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Հիգինսը ծնվել է Հարավային Իռլանդիայից գաղթածների ընտանիքում, ովքեր եկել են Անգլիա նախքան Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ Էնթոնը սկսել է խաղալ դպրոցական թատրոնում, 1967 թվականին, Բիրմինգհեմում թատերական կրթությունը ավարտելուց հետո արդեն բարձրանում է մեծ և պրոֆեսիոնալ բեմ։ Դերասանի առաջին հաջողությունը լինում է «Զբոսանք սիրո և մահի հետ»(1969), «Դրակուլայի արյան համը» (1970) և «Վամպիրների կրկես» ֆիլմերից հետո։ Իր կարիերայի վաղ շրջանում դերասանը ֆիլմերում մշտապես հանդես է եկել Կորլան ազգանվամբ։ Հիգինսը իր՝ լուրջ դրամատիկ դերասանի որակը դրսևորում է «Հերետիկոս Ֆլավիան»(1974) և այլ ֆիլմերում։ Հեռուստատեսությունում և Շեքսպիրյան թագավորական թատրոնում երկար ժամանակ աշխատելուց հետո հրավիրվում է Հոլիվուդ՝ «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմում ոչ մեծ դեր մարմնավորելու համար։ 1982 թվականին հայտնի բրիտանացի ռեժիսոր Փիթեր Գրինուեիը Էնթոնիին տալիս է գլխավոր դեր՝ իր լավագույն ֆիլմերից մեկի՝ «Նկարչի պայմանագիր» ֆիլմի մեջ, որը դառնում է դերասանի աստղային ֆիլմերից մեկը արվեստի ոճի մեջ։ 1980 թվականին Էնթոնին նկարահանվում է մի քանի ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցից է օրինակ «Ժանյակ» (1984—1985) ֆիլմը։

Էնթոնի Հիգինսը խաղացել է Շերլոկ Հոլմս և պրոֆեսոր Մորիարտի՝ իր բազմաժանր տասնամյա գործունեության ընթացքում («Երիտասարդ Շերլոկ Հոլմս»(1985))։

1990 թվականի սկզբին ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում Էլիոթը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, բայց վերջում ավելի շատ աշխատել է հեռուստատեսությունում, քան ֆիլմերում։ 2000 թվականի սկզբին Էնթոնին նկարահանվում է մի քանի դիպվածային, էպիզոտիկ դերեր ֆիլմերում և հեռուստասերիալներում, իսկ վեիջին տարիներին նա դառնում է մեծ էկրանների հազվադեպ հյուրը, իր ժամանակը հատկացնելով երաժշտությանն ու հեռուստատեսությանը։

Հավելյալ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Էնթոնի Հիգինսը ստեղծում և ներկայացնում է իր սեփական ֆիլմը՝ «Blood Count», որը ցուցոդրվում է մի քանի եվրոպական կինոփառատոններում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2009 —Մալիսան հրաշքների աշխարհում / Malice in Wonderland — Ռեկս
  • 2005 — Քրոմոֆոբիա / Chromophobia — Geoffrey Wharton
  • 2000 — Խորության մեջ / Deeply — Adm. Griggs
  • 1997 — Բանդիտ / Bandyta — բանտի տնօրեն
  • 1997 — Հինգերորդ նահանգ / The Fifth Province — Մարսել
  • 1996 — Ողջը և մեռածը / Indian Summer — Ռամոն
  • 1995 — Վերջին պահին / The Last Minute — Walsh''
  • 1994 — Նաստրադամուս / Nostradamus — Հենրիխ II արքա
  • 1993 — Հանուն սիրո կամ փողի / For Love or Money — Քրիստիան Հանովեր
  • 1993 — Նուրբ սպանություն / Sweet Killing — Ադամ Կրոսս
  • 1992 — La règle du je — Alexander
  • 1992 — The Bridge — Reginald Hetherington
  • 1986 — Մաքս, իմ սեր / Max, Mon Amour — Peter Jones
  • 1985 — Երիտասարդ Շերլոկ Հոլմս / Young Sherlock Holmes — Professor Moriarty (also known as Eh Tar)
  • 1985 — Հարսնացու / The Bride — Clerval
  • 1984 — / She’ll Be Wearing Pink Pyjamas — Tom
  • 1982 — Նկարչի պայմանագիր/ The Draughtsman’s Contract — Mr. Neville
  • 1981 — Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս / Raiders of the Lost Ark — Gobler
  • 1981 — Կվարտետ / Quartet — Stephan Zelli
  • 1976 — Մերժվախների ճանապարհորդություն / Voyage of the Damned — Seaman Berg
  • 1974 — Հերետիկոս Ֆլավիա / Flavia, la monaca musulmana — Ahmed
  • 1972 — Վամպիրների կրկես / Vampire Circus — Emil
  • 1972 — / Something for Everyone — Helmuth Von Ornstein
  • 1970 — Դրակուլայի արյան համե / Taste the Blood of Dracula — Paul Paxton
  • 1969 — Զբոսանք սիրո և մահի հետ | / A Walk with Love and Death — Robert of Loris

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]