Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ինդիանա Ջոնս: Կորուսյալ տապանը որոնելիս
Raiders of the Lost Ark
Raiders of the Lost Ark.jpg
Ինդիանա Ջոնս` նոր հերոս «Ծնոտներ» և «Աստղային պատերազմներ» ֆիլմերը ստեղծողների կողմից
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր Արկածային,
Մարտական
Թեմա նացիստական խորհրդամոլություն
Թվական 1981
Պրեմիերա հունիսի 12, 1981
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ
Պրոդյուսեր Ֆրենկ Մարշալ,
Հովարդ Ջ. Կազանյան,
Ջորջ Լուկաս
և ուրիշներ
Սցենարի հեղինակ Լոուրենս Կեզդան,
Ջորջ Լուկաս,
Ֆիլիպ Կաուֆման
Դերակատարներ Հարիսոն Ֆորդ,
Կարեն Ալեն,
Ջոն Ռիս-Դևիս
Օպերատոր Դուգլաս Սլոկոմ
Երաժշտություն Ջոն Ուիլյամս
Մոնտաժ Մայքլ Կան,
Ջորջ Լուկաս
Նկարիչներ Նորման Ռեյնոլդս,
Լեսլի Դիլի,
Դեբորա Նեդուլմեն
Պատմվածքի վայր Եգիպտոս, Հարավային Ամերիկա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Նկարահանման վայր Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, Հավայի և Հարթֆորշիր
Կինոընկերություն Lucasfilm Ltd.,
Paramount Pictures
Տևողություն 115
Բյուջե 18,000,000 $
Շահույթ 384,140,454 $
Հաջորդ Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը
IMDb ID 0082971
Պաշտոնական կայքէջ
Թրեյլեր https://www.youtube.com/watch?v=4uABsht2bgY
Raiders of the Lost Ark Վիքիպահեստում

«Կորուսյալ տապանը որոնելիս» (անգլ.՝ Raiders of the Lost Ark), ինչպես նաև ավելի հայտնի որպես «Ինդիանա Ջոնս: Կորուսյալ տապանը որոնելիս» (անգլ.՝ Indiana Jones and the Raiders of the Lost Ark) արկածային ֆիլմ՝ նկարահանված 1981 թ.-ին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից։ Համարվում է հնագետ և արկածների սիրահար Ինդիանա Ջոնսի մասին պատմող առաջին արկածային ֆիլմաշարը։ Երեխաներին խորհուրդ է դիտվում ֆիլմը դիտել ծնողների հետ միասին։ Այս ֆիլմը կինոքննադատները բազմիցս այն համարել են լավագույն արկածային ֆիլմը։

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Ջոնսը՝ կատարելով ԱՄՆ-ի ռազմական հետախուզության պատվերը, ուղրորվում է առեղծվածային Պատվիրանների տապանը որոնելու։ Առաքելությունն իրագործելու համար նրան օգնության են հասնում հին ընկերը՝ Սալախը և նախկին ընկերուհին՝ Մերիոն Ռեյվենվուդը։ Ջոնսը պետք է տապանը ձեռք բերի նախկան նացիստների ձեռքն ընկնելը, որոնց ղեկավարում է ֆրանսիացի հնագետ Ռենե Բելոկը։

Նկարահանվել են ֆիլմի շարունակությունները՝ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը», «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը», «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմերը, ինչպես նաև «Երիտասարդ Ինդիանա Ջոնսի քրոնիկները» սերիալը։ Մոտ ապագայում Սթիվեն Սփիլբերգն ու Ջորջ Լուկասը պլանավորում են թողարկել ֆիլմի 5-րդ մասը, որում կրկին Ինդիանային մարմնավորելու է Հարիսոն Ֆորդը։

Ֆիլմի սյուժեի և գլխավոր հերոսի նախատիպ է հանդիսացել գերմանացի հնագետ և գրող, մայոր Օտո Ռանը, որը որոնում էր Սուրբ Գրաալը։ Բայց այս մասին Սփիլբերգն ու Լուկասը ոչ մի տեղ չեն հիշատակում։ Կան դրվագներ, որոնք նույնիսկ փոխ են առնվել Օտոյի կյանքից՝ օրինակ երբ Ջոնսը միանգամից կրակում է իր վրա թուր թափահարող մարտիկի վրա։ Օտոն ևս վախենում էր օձերից ճիշտ Ջոնսի նման։

Բրիտանական 4-րդ ալիքի պատվերով Ռիչարդ Սթենլին պետք է նկարահաներ իրական փաստերով ֆիլմ, որի վրա հիմնված էր «Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը և արդյունքում նկարահանվեց Օտո Ռանի իրական կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչպես էր նա որոնում Սուրբ Գրաալը։

«Ինդիանա Ջոնս: Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը հաճախ համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը` ինչպես արկածային ժանրում, այնպես էլ ընդհանուր առմամբ:[1] Ֆիլմը 2008 թվականին «Empire» ամսագրրի բոլոր ժամանակների 500 լավագույն ֆիլմերը ցուցակում զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը:[2]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին հնէաբան Ինդիանա Ջոնսը դժվարին ուղի է հարթում Պերուի հնագույն տաճար հասնելու և ոսկե կուռքը գտնելու համար: Ճանապարհին նա բախվում է իր հակառակորդ հնէաբան Ռենե Բելոկի և տեղաբնակ Հովիտո ցեղի հետ: Ինդիանան ընկնում է շրջափակման մեջ բազմաթիվ թշնամիների կողմից: Արդյունքում նա ստիպված կուռքը հանձնում է Բելոկին և փախչում է հիդրոինքնաթիռով:

Ջոնսը վերադառնում է իր դասախոսություններին, որը նա վարում էր Մարշալ քոլեջում: Այնտեղ հա զրույց է ունենում երկու ռամական հետախույզների հետ: Զինվորականները տեղեկացնում են, որ նացիստները որոնում են Աբներ Ռավենվուդին, որը Չիկագոյի համալսարանում դասավանդել է Ինդիանային: Նացիստներին հայտնի է, որ Ռավենվուդը Եգիպտոսի Թանիս քաղաքի առաջատար էքսպերտներից է և նրա մոտ է գտնվում Ռա աստծո գավազանի ծայրակալը: Ջոնսը հանգում է այն մտքին, որ նացիստները որոնում են Պատվիրանների տապանը: Նացիստները հավատում էին, որ եթե նրանք ձեռք բերեն տապանը, ապա նրանց բանակը կդառնա անպարտ: Ռայի ծայրակալը բանալի է հանդիսանում Հոգիների ջրհորը գտնելու համար, որի գաղտնի խցում թաղված է տապանը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Հարիսոն Ֆորդ Ինդիանա Ջոնս
Կարեն Ալեն Մարիոն Ռավենվուդ
Պոլ Ֆրիմեն դոկտոր Ռենե Բելոք
Ռոնալդ Լեյսի մայոր Առնոլդ Թոդ
Ջոն Ռիս-Դևիս Սալլահ
Դենհոլմ Էլիոտ դոկտոր Մարկուս Բրոդի
Ալֆրեդ Մոլինա Սատիպո
Վոլֆ Կալեր գնդապետ Դիետրիչ
Էնթոնի Հիգինս Գոբլեր
Վիկ Տեբլիան Բարանսա / Կապիկի տերը
Դոն Ֆելոուզ գնդապետ Մուսգրով
Ուիլյամ Հուտկինս մայոր Էաթոն
Բիլ Ռեյմբուդ բյուրոկրատ
Ֆրեդ Սորենսոն Ջոք
Պատրիկ Դարկին ավստալիացի մագլցող
Մետյու Սկարֆիլդ 2-րդ նացիստ
Մալկոլմ Ուիվեր զայրացնող նեապոլանցի
Սաննի Կաոդինեզ գլխավոր մոնղալացի
Էնթոնի Չին Մոհան
Պետ Ռոուչ հսկա Շերպա / 1-ին մեխանիկ
Քրիստոֆեր Ֆրեդերիկ Օտտո
Տութե Լեմկով Իմամ
Իշակ Բաքս Օմառ
Քիրան Շախ Աբու
Սոուադ Մեսոուդի Ֆայա
Տերի Ռիչարդս արաբ սուսերակիր
Սթիվ Հենսոն գերմանացի գործակալ
Ֆրենկ Մարշալ օդաչու
Մարտին Կրեյդիտ երիտասարդ զինվոր
Ջորջ Հարիս Կատանգա
Էդի Տեգոու ծովահեն բանբեր
Ջոն Ռիս սերժանտ
Թոնի Ֆոգել բարձրահասակ կապիտան
Թեդ Գրոսման պերուանյան բեռնակիր
Վիկ Արմսթրոնգ գերմանացի զինվոր (տիտրերում նշված չէ)
Դերին Չեմբերս նացիստ ղեկավար (տիտրերում նշված չէ)
Փիթեր Դայեմոնդ գերմանացի զինվոր (տիտրերում նշված չէ)
Գարի Ֆիլդեր գերմանացի (տիտրերում նշված չէ)
Նիկ Գիլարդ գերմանացի զինվոր (տիտրերում նշված չէ)
Ռոմո Գոռրարա գերմանացի զինվոր (տիտրերում նշված չէ)
Բարի Հոլենդ արխիվարիուս (տիտրերում նշված չէ)
Տերի Լեոնարդ գերմանական տանկի վարորդ (տիտրերում նշված չէ)
Սերջո Միոնի գերմանական տանկի վարորդ (տիտրերում նշված չէ)
Դեննիս Մուրեն նացիստական լրտես օդանավակայարանում (տիտրերում նշված չէ)
Գլեն Ռենդոլ կրտ. ինքնաթիռների մեխանիկ (տիտրերում նշված չէ)
Ռոքի Թեյլոր գերմանացի զինվոր (տիտրերում նշված չէ)
Ֆրենկ Ուելկեր հատուկ վոկալային էֆեկտներ (հնչյունավորում) (տիտրերում նշված չէ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Նմանատիպ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]