Jump to content

Դենհոլմ Էլիոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենհոլմ Էլիոթ
անգլ.՝ Denholm Elliott
Ծնվել էմայիսի 31, 1922(1922-05-31)[1][2][3][…]
ԾննդավայրԿենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհոկտեմբերի 6, 1992(1992-10-06)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրSanta Eulària des Riu, Իբիզա
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1942)[5] և Մալվերն քոլեջ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, բնավորության դերասան և թատրոնի դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Վիրջինիա ՄակՔեննա
Պարգևներ և մրցանակներ

Դենհոլմ Միտչել Էլիոթ (անգլ.՝ Denholm Mitchell Elliott, մայիսի 31, 1922(1922-05-31)[1][2][3][…], Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հոկտեմբերի 6, 1992(1992-10-06)[1][2][3][…], Santa Eulària des Riu, Իբիզա)՝ բրիտանական թատրոնի, կինոյի և հեռուսատատեսության դերասան, BAFTA մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիոթը ծնվել է Լոնդոնում՝ Նինա Միտչելի և Մայլզ Լեյմեն Ֆարրա Էլիոթի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Մալվերնի քոլեջում, դերասանական հմտությունները ստացել է Դրամատիկական Արվեստի Արքայական Ակադեմիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Մեծ Բրիտանիայի Թագավորության ռազմաօդային կազմի անդամ և ծառայել իբրև հրաձիգ և ռադիոօպերատոր՝ Լեոնարդ Չեշիրի 76 ավիաջոկատում։ 1942 թվականի սեպտեմբերի 24-ի գիշերը նրա ռմբակոծ Handley Page Halifaxը, որը մասնակցում էր գերմանական սուզանավի դեմ հարձակմանը, հարված է ստանում և ընկնում Հյուսիսային ծովի մեջ՝ Զիլտից ոչ հեռու։ Էլիոթը և ավիաջոկատից ևս երկու հոգի ողջ են մնում։ Պատերազմի վերջին տարիները նա անցկացնում է Սիլեզիայի ռազմագերիների ճամբարում, ժամանման ընթացքում նա ստեղծում է սիրողական դրամատիկ ակումբ՝ «Անանուն խաղացողներ» անվանմամբ։ Պատերազմից հետո Էլիոթը հանդես է եկել լոնդոնյան Վեսթ Էնդ թատրոնում, The Guinea Pig (1946) և Venus Observed (1950) ներկայացումների մեջ, որտեղ նա եղել է Լոուրենս Օլիվյեի փոխարինողը։ 1950 թվականին նա խաղացել է Բրոդվեյի թատրոնում Ring Round the Moon պիեսում, իսկ նրա կինոգործունեությունը սկսվել է 1949 թվականին, «Հարգելի պարոն Պրոհակ»-ի մասնակցությամբ։ Այնուհետև հաջորդել են դերեր այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Դևիդ Լինի «Ձայնային խոչընդոտ», Լյուիս Մայլսթոուն «Նրանք, որոնք կլուծվեն», Լյուիս Հիլբերտի «Էլֆերը» ֆիլմերը, նրա համար բեկումնային է լինում աշխատանքը Կլայվ Դոնների «Միայն լավագույն» ֆիլմում։ 1970—1980 թվականների ընթացքում նրա դերերը ՝ «Տիկների տուն», «Սուրբ Ջեք» և «Ինդիանա Ջոնս», «Կորցրած տապանի փնտրտուքներով» ֆիլմերում արժանացել են բրիտանական կինոակադեմիայի անվանակարգերին, բացի այդ նա երեք տարի անընդմեջ արժանացել է BAFTA մրցանակի՝ երկրորդ պլանի դերերի լավագույն խաղի համար, որոնք եղել են «Փոխվել տեղերով» (1984 թ.), «Մասնավոր հանդիսավորություն» (1985 թ.) և «Նախագահական պաշտպանություն» (1986 թ.) ֆիլմերում։ Իր կարիերայի ընթացքում հեռուստատեսությունում և կինոմատոգրաֆիայում Էլիոթը խաղացել է ավելի քան 120 ֆիլմերում և սերիալներում։ 1988 թվականին դերասանական գործունեության համար նա պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։

1987 թվականին Դենհոլմի մոտ ախտորոշվում է ՄԻԱՎ, սակայն նա շարունակում է աշխատել, նկարահանվում է մի քանի ֆիլմերում, շարունակում է Ինդիան Ջոնսի պատմությունը՝ «Ինդիանա Ջոնսը և վերջին խաչակրաց արշավանքը», գլխավոր դեր է մարմնավորում նաև Դևիդ Մեմետի «Կյանքը թատրոնում» (A Life in the Theatre) պիեսում։ Սա լինում է նրա վերջին թատերական ելույթը։ 1992 թվականի հոկտեմբերին Էլիոթ Դենհոլմը մահանում է տուբերկուլոզից, բարդացած ՁԻԱՀից, Իվիսայի իր տանը՝ Իսպանիայում:Նրա մարմինը դիակիզում են։ Սյուզան Էլիոթը՝ այրի կինը ստեղծում է Denholm Elliott Project հիշատակի բարեգործական հիմնադրամը, իսկ 1994 թվականին հրատարակում է «Quest For Love» վերնագրով գիրքը՝ Դենհոլմ Էլիոթի կյանքի և կարիերայի մասին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է երկսեռական, ամուսնացել է երկու անգամ։ 1954 թվականին նրա առաջին կինն է դառնում բրիտանացի դերասանուհի Վիրջինիա Մակկեննան, սակայն նոյեմբերին նրանք ամուսնալուծվում են, 1962 թվականին նա ամուսնացել է Սյուզան Ռոբինսոնի հետ, որից ունենում է երկու երեխա՝ տղան՝ Մարկը, և աղջիկը՝ Ջենիֆերը։ 2003 թվականին Ջենիֆերը վերջ է դնում իր կյանքին ինքնասպանությամբ։

Ընտրված ֆիլմացանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1949 ֆ Հարգելի պարոն Պրոհակ Dear Mr. ProhackՕսֆալդ Մորֆրի
1952 ֆ Ձայնային խոչընդոտ (ֆիլմ) The Sound BarrierՔրիստափոր Ռիջֆիլդ
1953 ֆ Դաժան ծովը (ֆիլմ) The Cruel SeaՄորելլ
1954 ֆ Վարձով կյանք (ֆիլմ, 1954) Lease of LifeՄարտին Բլեյք
1955 ֆ Գիշեր, որում ինձ վիճակված է մեռնել (ֆիլմ) The Night My Number Came UpՄաքՔենզի
1964 ֆ Միայն լավագույնը (ֆիլմ) Nothing But the BestՉարլի Պրինս
1965 ֆ Առնետ թագավորը (ֆիլմ) King RatԼեյտենանտ Լարկին
1968 ֆ Գիշեր, երբ սկսեցին Մինսկի հիմնադրումը (ֆիլմ) The Night They Raided Minsky'sВэнс Фаулер
1968 ֆ Ճայ (ֆիլմ, 1968) The Sea GullԵվգենի Սերգեյևիչ Դորն
1970 ֆ Չափազանց ուշ է, հերոս (ֆիլմ) Too Late the HeroԿապիտան հորնսբի
1971 ֆ Հանուն սիրո (ֆիլմ, 1971) Quest for LoveԹոմ Լյուիս
1973 ֆ Տիկնիկների տունը (ֆիլմ Պատրիկ Գարլանդ) A Doll's HouseՆԻլս Կրոգստադ
1976 ֆ Ռոբին և Մերիան (ֆիլմ) Robin and MarianՈւիլլ Սկարլետ
1976 ֆ Սատանայի դուստրը (ֆիլմ) To The Devil A DaughterՀենրի Բեդուոս
1976 ֆ Անիծյալների ճամփորդություն Voyage of the Damnedադմիրալ Վիլգելմ Կանարիս
1977 ֆ Կամուրջը չափազանց հեռու է A Bridge Too Farսպա Մեծ Բրիտանիայում
1978 ֆ Վտանգավոր ճանապարհորդություն Watership Downձայն
1978 ֆ Տղան Բրազիլիայից (ֆիլմ) The Boys from BrazilՍիդնի Բեյնոն
1979 ֆ Կուբա (ֆիլմ) CubaԴոնալդ Սկիներ
1979 ֆ Սուրբ Ջեք (ֆիլմ) Saint JackՈւիլյամ Լի
1981 ֆ Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս Raiders of the Lost ArkՄարկուս Բրոուդի
1983 ֆ Չար Լեյդին (ֆիլմ, 1983) The Wicked Ladyպրն. Րալֆ Սկելտոն
1983 ֆ Փոխվել տեղերով Trading PlacesԿոլուման
1984 ֆ Սուր ածելիներ(ֆիլմ) The Razor's EdgeԷլիոթ Թեմփլթոն
1984 ֆ Մասնավոր հանդիսություն (ֆիլմ) A Private Functionբժիշկ Չարլզ Սուոբի
1985 ֆ Նախագահական պաշտպանություն (ֆիլմ) Defence of the RealmՎերնոն Բեյլիս
1985 ֆ Արտաքինից սենյակ A Room with a Viewպարոն Էմերսոն
1987 ֆ Մորիս (ֆիլմ) Mauriceբժիշկ Բարրի
1987 ֆ Սեպտեմբեր (ֆիլմ) SeptemberՀովարդ
1988 ֆ Բորնի իդենտիֆիկացիա (ֆիլմ, 1988) The Bourne IdentityԲաշբուրն
1989 ֆ Բանգկոկ Հիթլոն Bangkok HiltonՀել Ստենտոն
1989 ֆ Ինդիանա Ջոնսը և վերջին Խաչակրաց արշավանքը Indiana Jones and the Last CrusadeՄարկուս Բրոուդի
1991 ֆ Խաղալիք զինվորներ (ֆիլմ) Toy Soldiersբժիշկ Ռոբերտ Գլուդ
1991 ֆ Ջենթլմենական սպանություն A Murder of QualityՋորջ Սմայլի
1992 ֆ Անջատված ձայներ Noises OffՍելսդոն Մոուբրեյ

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Награды и номинации
Տարի Պարգև Կատեգորիա Ֆիլմ/Հեռուստասերիալ Արդյունք
1974BAFTAՏղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր«Տիկնիկների տուն»Նոմինացիա
1980BAFTAՏղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր«Սուրբ Ջեք»Նոմինացիա
1981BAFTA-TVԼավագույն հեռուստադերասան«Սուր փետուրներ»Հաղթանակ
1982BAFTAՏղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր«Ինդիանա Ջոնս։ Կորցրած տապանի փնտրտուքներով»Նոմինացիա
1984BAFTAՏղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր«Փոխվել տեղերով»Հաղթանակ
1985BAFTAՏղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր«Մասնավոր միջոցառում»Հաղթանակ
1986BAFTAՏղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր«Պետական պաշտպանություն»Հաղթանակ
MystfestԼավագույն դերասանՊետական պաշտպանությունՀաղթանակ
1987ՕսկարՏղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր«Արտաքինից սենյակ»Նոմինացիա
BAFTAՏղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր«Արտաքինից սենյակ»Նոմինացիա
BAFTA-TVԼավագույն հեռուստադերասան«Հյուրանոց լճափին»Նոմինացիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]