Ռազմագերիներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Ռազմագերիներ, պատերազմի ժամանակ թշնամու ձեռքն ընկած զինված ուժերի մեջ մտնող անձինք (այդ թվում՝ պարտիզաններ, զինվորական թղթակիցներ, կոմբատանտներ և այլք)։ Ռազմագերիների ռեժիմը կարգավորող միջազգային առաջին բազմակազմ համաձայնագրերը Հաագայի կոնվենցիաներն են (1899 և 1907 թվականներին)։ Ռազմագերի եզրի առաջին կիրառությունը եղել է 1660 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդկության պատմության ողջ ընթացքում պատերազմական գործողությունների ժամանակ տարածքի կամ ռեսուրսների կորստի դեպքում տվյալ տարածքի բնակիչները գերվել են կամ ստրկացվել են։ Հռոմեական առաջին գլադիատորները ռազմագերիներ էին և նրանց անվանում էին իրենց ծագումի համապատասխան՝ թրակիացի, գալլ և այլն։ Դեռ Հոմերոսը նկարագրում է հույն և տրոյացի զինվորների գերևարման տեսարաններ, վերջինների ազատման պայմանները և այլն։ Հին շրջանի հիշատակություններում ռազմագերիներն անվանվում էին գերևարվածներ։
Եվրոպայում քրիստոնեական մշակույթի և բարոյախոսության տարածման հետ փոխվում է ռազմագերիների հանդեպ վերաբերմունքը։ Արդեն միջնադարում հայտնվում են ռազմագերիների հանդեպ գթասրտության քարոզիչներ։ 464 թվականին Փարիզի բլոկադայի ժամանակ միանձնուհի Ժենևիևը ֆրանկների արքային խնդրում է մարդասիրաբար վերաբերվել գերևարված զինվորների հետ։ Ավելի ուշ Կլովիս Առաջինը Ժենևիևի դրդրմամբ ազատում է ռազմագերիներին։
Ռազմագերիների իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժնևի երրորդ կոնվենցիայի համաձայն՝ ռազմագերիները պետք է․
- Կարողանան Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին տեղեկացնել իրենց կարգավիճակի մասին
- Հարգալից վերաբերմունք ստանան իրենց անձի նկատմամբ
- Ստանան պատշաճ սնունդ, հագուստ, բուժսպասարկում և բնակարանային ապահովում
- Հնարավորություն ունենան կապվել իրենց հարազատների և ծանոթների հետ
- Վճարվեն աշխատանքի համար և չկատարեն վտանգավոր, անառողջ կամ դեգրադացնող աշխատանք
- Շտապ արտահանձնվեն ռազմական կոնֆլիկտի լուծումից հետո
- Հնարավորություն ունենան չտրամադրել որևէ տեղեկություն բացառությամբ անվան, տարիքի, պաշտոնի ու աշխատանքային համարի։
Բացի այդ, ռազմադաշտում ստացած որևէ առողջական խնդրի դեպքում ռազմագերին ստանում է օգնություն Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից։
Եթե պետությունը պատասխանատու է ռազմագերիների իրավունքի խախտման համար, ապա այն դրա համար համապատասխան պատիժ է ստանում։ Սրա վառ օրինակներ են Նյուրեմբերգի և Տոկիոյի տրիբունալները, որոնց ժամանակ Գերմանիայի և Ճապոնիայի ռազմական ղեկավարները դատապարտվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ագրեսիայի, մարդասպանության, անհատների դեպորտացիայի և նրանց նկատմամբ անառողջ վերաբերմունքի, ցեղասպանության համար։
Երկրորդ աշխարհամարտի ռազմագերիները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմ տարիներին Խորհրդային միության կողմից վերցված ռազմագերիների թիվը հասել է մոտ 230 հազարի, որոնց թվում գերմանացի ու բազմաթիվ այլ ազգության ներկայացուցիչներ։ Նրանցից առնվազն 16 հազարը տեղակայվել են նաև Հայկական ՍՍՀ-ում։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ ռազմագերիները Հայաստանում իրականացրել են շուրջ 525 միլիոն ռուբլու համարժեք կապիտալ շինարարություն ու այլ գործունեություն[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ regnum.ru https://regnum.ru/news/1402618.html։ Վերցված է 2020-06-27