Քարեն Ալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարեն Ալեն
անգլ.՝ Karen Allen
Ալենը 2010 թվականի Տորոնտոյի կինոփառատոնին
Ծնվել էհոկտեմբերի 5, 1951(1951-10-05)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրՔերոլթոն, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Տեխնոլոգիայի նորաձևության ինստիտուտ, Դյուվալ բարձրագույն դպրոց, Մերիլենդի համալսարան և Ջորջ Վաշինգտոն համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1978 - այժմ
Ամուսին(ներ)Քեյլ Բրաուն
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000261
karenallen-fiberarts.com
Քարեն Ալեն՝ Վիքիպահեստ

Քարեն Ալեն (անգլ.՝ Karen Jane Allen, հոկտեմբերի 5, 1951(1951-10-05)[1][2], Carrollton, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, Ինդիանա Ջոնսի արկածների մասին ֆիլմերում Մերիոն Ռեյվենվուդի դերակատարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալենը ծնվել է Իլինոյս նահանգի Քերոլթոն քաղաքում, ուսուցչուհի Ռատրիսիա Հոուելի և ՀՖԲ-ի գործակալ Քերոլ Թոմփսոն Ալենի ընտանիքում։ Նա իր կյանքի առաջին 10 տարին անցկացրել է ճանապարհորդելով երկրում իր ծնողների և երկու քույրերի հետ։ DuVal Senior High School դպրոցը Մերիլենդում ավարտելուց հետո, ապագա դերասանուհին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ ուսումնասիրում է արվեստ և դիզայն Fashion Institute of Technology-ում։ Նաև հաճախել է Մերիլենդի համալսարան և ժամանակ է անցկացրել ճանապարհորդելով Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ 1974 թվականին Ալենը միացել է թատերական խմբի, իսկ երեք տարի անց վերադարձել է Նյու Յորք, որպեսզի սկսի սովորել Լի Ստրասբերգի Թատերական ինստիտուտում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալենը 2006 թվականին

1978 թվականին կայացել է Ալենի դեբյուտը «Գազանանոց» ֆիլմում, իսկ 1981 թվականին Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմում դերը դերասանուհուն բերում հաղթանակ «Սատուրն» մրցանակաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում։

1982 թվականին Ալենը առաջին անգամ խաղացել է Բրոդվեյի թատրոնում, Ուիլյամ Գիբսոնի «Երկուշաբթի հրաշքից հետո» պիեսում։ Մի քանի փոքր դերերից դերերից հետո 1984 թվականին նա նկարահանվում է գիտաֆանտաստիկ «Մարդը աստղից» ֆիլմում՝ խաղալով գլխավոր դերերից մեկը Ջեֆ Բրիջեսի հետ։ Ջենի Հեյդենի դերի համար Ալենը առաջադրվում է «Սատուրն» մրցանակի։

Ընդմիջումից հետո, որի ընթացքում դերասանուհին խաղացել է հիմնականում բեմում, 1987 թվականին նա մասնակցում է Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց» պիեսի կինոտարբերակում, որի ռեժիսորը Փոլ Նյումանն էր, իսկ գլխավոր դերերում էին Ջոն Մալկովիչը և Ջոան Վուդվարդը։ Մեկ տարի անց խաղում է Բիլ Մյուրեյի հերոսի ընկերուհու դերը «Նոր սուրբծննդյան հեքիաթ» ֆիլմում։

2000 թվականին Քարեն Ալենը նկարահանվում է «Օրենք և կարգ. Հատուկ կորպուս» սերիալի երկրորդ սեզոնի 21-րդ սերիայում։

2008 թվականին Ալենը կրկին վերադառնում է էկրաններ Ինդիանա Ջոնսի ընկերուհու դերում, «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Ալենը ամուսնացել է ամերիկացի դերասան Կեյլ Բրաունիի հետ, ում հետ խաղացել է «Մրցակից» ֆիլմում։ 1990 թվականին զույգն ունեցել է որդի՝ Նիկոլասը, իսկ 1998 թվականին Ալենը և Բրաունին ամուսնալուծվել են։

Որդու ծնունդից հետո դերասանուհին կենտրոնացած է եղել նրա դաստիարակության վրա և հայտնվել է միայն փոքր դերերում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979 ֆ Թափառականներ The Wanderers Նինա
1980 ֆ Փնտրողը Cruising Նենսի
1981 ֆ Դրախտից արևելք East of Eden Աբրա
1981 ֆ Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս Raiders of the Lost Ark Մերիոն Ռեյվենվուդ
1982 ֆ Նկարահանել Լուսինը Shoot the Moon Սենդի
1984 ֆ Մարդը աստղից Starman Ջենի Հեյդեն
1987 ֆ Ապակե գազանանոց The Glass Menagerie Լորա Ուինգֆիլդ
1987 ֆ Ի պատասխան կրակ Backfire Մառա Մեկենդրյու
1988 ֆ Նոր սուրբծննդյան հեքիաթ Scrooged Քլեր Ֆիլիփս
1991 ֆ Սիրահարված շրջագայողը Sweet Talker Ջուլի Մագուայր
1993 ֆ Ուրվականը մեքենայում Ghost in the Machine Թերի Մոնրո
1993 ֆ Բլրի արքան King of the Hill միս Մեթի
1997 ֆ Փախչող սեր Til There Was You Բեթթի
1998 ֆ Ընկնող երկինք Falling Sky Ռիսսի Նիկոլսոն
2000 ֆ Կատարյալ փոթորիկ The Perfect Storm Մելլիսա Բրաուն
2001 ֆ Իմ սարսափելի տարին My Horrible Year! Բելինդա Ֆոլկներ
2001 ֆ Ննջասենյակում In the Bedroom Մառլա Քիզ
2003 ֆ Սպանել Էդգարին Briar Patch Լի
2004 ֆ Երբ ինձ կսիրեն When Will I Be Loved Ալեքսանդրա Բարրի
2008 ֆ Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull Մերիոն Ռեյվենվուդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարեն Ալեն» հոդվածին։