Նոր սուրբծննդյան հեքիաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նոր սուրբծննդյան հեքիաթ
Scrooged
Scrooged.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԿատակերգություն
ֆենտեզի
ՀիմքՍուրբծննդյան երգ
Թվական1988
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՌիչարդ Դոններ
ՊրոդյուսերՌիչարդ Դոններ, Արտ Լինսոն
Սցենարի հեղինակՄիտչ Գլեյզեր, Մայքլ Օ’Դոննահյու
ԴերակատարներԲիլ Մյուրեյ
Կարեն Ալլեն
ՕպերատորՄայքլ Չեպմեն
ԵրաժշտությունԴեննի Էլֆման
ՄոնտաժFredric Steinkamp?
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Տորոնտո
ԿինոընկերությունMirage Studios
Paramount Pictures
Տևողություն101 րոպե
Բյուջե$ 32 000 000
Շահույթ$ 60 328 558
IMDbID 0096061

«Նոր սուրբծննդյան հեքիաթ» (անգլ.՝ Scrooged), ամերիկյան Ամանորյա ֆիլմ, Չարլզ Դիքենսի «Ամանորյա երգերի» ժամանակակից սատիրական տարբերակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանոր է եկել…բայց այդ հրաշալի տոնի կախարդական ուժը ի վիճակի չէ հալեցնել որոշ ինքնասիրահարված մարդկանց սրտերի սառույցը։ Այդ մարդկանց թվին է պատկանում նաև Ֆրենկ Քրոսը։ Նա հարուստ է, ամենազոր է և անտարբեր է բացարձակապես ամեն-ինչի նկատմամբ, բացի իր փողերից։ Քրոսը հեռուստաալիքի սեփականատեր է, անխիղճ և սառնարյուն գործարար է, շատ դաժան հումորի զգացումով։ Ֆրենկը այն տղամարդկանցից է, ով կարող է հեշտությամբ փչացնել մարդկանց հիանալի տոնը։ Այդպիսի մարդկանց, բնականաբար, պետք է դաստիարակել, և որքան արագ, այդքան լավ։ Այդ դեպքում խաղի մեջ են մտնում գերբնական ուժերը։

Սուրբ Ծննդյան գիշերը Ֆրենկի «դաստիարակությամբ» զբաղվում են հատուկ այդ դեպքի համար ընտրված ուժեր. անցյալի ուրվականը՝ ուրախ տաքսիստը դժոխքից, ներկայի ուրվականը՝ առանց բարդույթների ժամանակակից փերին, և սարսափելի սակավախոս պատվիրակը ապագայից, ում գլխի փոխարեն գանգ է…

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Բիլ Մյուրեյ Ֆրենկ Քրոս Ֆրենկ Քրոս
Կարեն Ալեն Քլեյր Ֆիլիփս Քլեյր Ֆիլիփս
Ջոն Ֆորսայթ Լյու Հեյվորթ Լյու Հեյվորթ
Ջոն Գլովեր Բրյուս Քամմինգս Բրյուս Քամմինգս
Բոբ Գոլդթվեյթ Էլիոթ Լուդերմիլք Էլիոթ Լուդերմիլք
Դևիդ Յոհանսեն Ամանորի ուրվական Ամանորի ուրվական
Քերոլ Քեյն Ամանորի ուրվական Ամանորի ուրվական
Ռոբերտ Միտչեմ Փրեսթոն Ռայնլենդեր Փրեսթոն Ռայնլենդեր
Նիկոլաս Ֆիլիփս Քելվին Քուլի Քելվին Քուլի
Մայքլ Փոլարդ Գերման Գերման
Ջեյմի Ֆար Ջեյքոբ Մարլի Ջեյքոբ Մարլի
Ուենդի Մելիկ Ուենդի Քրոս
Ջոել Մյուրեյ հյուր

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

A&M Records-ը թողարկել է «Նոր սուրբծննդյան հեքիաթ»-ի սաունդթրեքը 1989 թվականին։ Այն ներառում է 9 երգ.

Երգացանկ[1]
# ԱնվանումՀեղինակ(ներ)Երգիչ Տևողություն
1. «Put a Little Love in Your Heart»  Jackie DeShannon, Randy Myers, Jimmy HolidayAnnie Lennox & Al Green 3:48
2. «A Wonderful Life»  Judson Spence, Monroe JonesMark Lennon 4:19
3. «Sweetest Thing»  U2New Voices of Freedom featuring Adriane McDonald & George Pendergrass 4:12
4. «The Love You Take»  Dan HartmanDan Hartman, Denise Lopez 4:21
5. «Get Up 'n' Dance»  L. Mallison, Mohandas Dewese, R. IsaacsKool Moe Dee 4:09
6. «We Three Kings of Orient Are»  John Henry Hopkins, Jr.Miles Davis, Larry Carlton, David Sanborn & Paul Shaffer 4:43
7. «Christmas Must Be Tonight»  Robbie RobertsonRobbie Robertson 4:51
8. «Brown Eyed Girl»  Van MorrisonBuster Poindexter 3:34
9. «The Christmas Song»  Mel Tormé, Robert WellsNatalie Cole 3:53

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 - առաջադրում «Օսկար լավագույն դիմահարդարման համար» մրցանակի (Թոմաս Բարմեն)
  • 1990 - առաջադրում «Սատուրն» մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում (Բիլ Մյուրեյ)
  • 1990 - առաջադրում «Սատուրն» մրցանակաբաշխության լավագույն ֆանտաստիկ ֆիլմ անվանակարգում
  • 1990 - առաջադրում «Սատուրն» մրցանակաբաշխության լավագույն հատուկ էֆֆեկտներ անվանակարգում (Էրիկ Բրևվիգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Images for Scrooged - Original Motion Picture Soundtrack»։ Discogs։ Վերցված է մարտի 22, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]