Կայրուան
Բնակավայր | ||
---|---|---|
Կայրուան | ||
արաբ․՝ القيروان | ||
Երկիր | Թունիս | |
Համայնք | Kairouan Governorate? | |
Հիմնադրված է | 670 թ. | |
Մակերես | 68,02 հեկտար, 154,36 հեկտար | |
ԲԾՄ | 68 մետր | |
Բնակչություն | ▲186 653 մարդ (2014) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 3100 | |
Պաշտոնական կայք | commune-kairouan.gov.tn | |
| ||
Կայրուան (հնում՝ Կաիրվան, Կայրաան, արաբ․՝ القيروان, Էլ- Կայրվան, բառացի՝ «քարավան»), քաղաք Թունիսում, Մաղրիբի մուսուլմանների ամենասուրբ քաղաք։ Մայրուղով և երկաթգծով միացված է Սուսին, գտնվում է նրանից 61 կմ արևելք[1][2] (устар. Каирван, Кайраан[3][4]։ 1988 թվականին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայրուանը հիմնադրվել է 670 թվականին Ուկբա իբն Նաֆիի կողմից (Ամրա իբն ալ Ասայի զարմիկը) բյուզանդական ամրոցի տեղում որպես Մաղրիբի արաբական նվաճումների հենարան։ Դարակեսին դարձել է Իֆրիկիայի մայրաքաղաքը նախ Ագլաբիդների, ապա Ֆաթիմիդների և Զիրիդների օրոք։
Պայմանավորված 11-րդ դարակեսին բեդվինական խիլալ ցեղերի կանոնավոր հարձակումներով՝ մայրաքաղաքը Կայրուանից տեղափոխվում է Թունիս։ Այդ ժամանակից ի վեր Կայրուանը զարգանում է որպես մայրաքաղաքից հեռու ընկած առևտրական կետ՝ ապահովելով քոչվորներին անհրաժեշտ ապրանքը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայրուանում մնացել են շատ թվով եկեղեցիներ, որոնց շարքում առաջին տեղն է զբաղեցնում Կայրուանի մզկիթային համալիրը, որը հիմնադրվել է քաղաքի հետ 670 թվականին։ Ներկայիս կառույցը ավելի շատ ամրոց է հիշեցնում՝ 35 մետրանոց մինարեթով, Ագլաբիդների դարաշրջանի հուշարձան։ Նրա կառուցման համար նախատեսված նյութերը բերվել են Էլ Ջեմից, այդ թվում 414 անտիկ սյուներ։ 1057 թվականին քոչվորների հարձակումներից մզկիթը շատ է տուժել։
Բացի մզկիթից՝ Կայրուանի սրբավայրերի դասին են պատկանում նաև Մուհամեդի հետևորդներից մեկի շիրմաքարը և 9-րդ դարի 73 մետրանոց ավազանը։ Այս հուշարձանները գտնվում են հինավուրց մեդինայից դուրս, շրջապատված պատով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքային պատ
-
Կայրուանի մեծ մզկիթ
-
Սափրիչի մզկիթ
-
Երեք դռների մզկիթ
-
Հին քաղաք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Тунис. Справочная карта. Масштаб 1:1 000 000. Омск, Роскартография, 2004
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 142.
- ↑ «Каирван». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 23.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայրուան» հոդվածին։ |
|