Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն
The Lord of the Rings: The Fellowship of theRing
Lord of the Rings 1 poster.jpg
«Հզորությունը կարող է լինի նաև ամենափոքր իրերի մեջ...»
Երկիր Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա,
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Հիմք Մատանու եղբայրությունը
Թվական 2001
Պրեմիերա դեկտեմբերի 10, 2001
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Փիթեր Ջեքսոն
Պրոդյուսեր Փիթեր Ջեքսոն,
Բարի Մ. Օսբորն,
Տիմ Սանդերս
ևուրիշներ
Սցենարի հեղինակ Ֆրենսիս Ուոլշ,
Ֆիլիփա Բոյենս,
Փիթեր Ջեքսոն
ևուրիշներ
Դերակատարներ Էլայջա Վուդ,
Յան Մաքկելեն,
Վիգգո Մորտենսեն,
Շոն Բին,
Օրլանդո Բլում,
Ջոն Ռիս-Դևիս,
Յեն Հոլմ,
Շոն Էսթին,
Բիլի Բոյդ,
Դոմինիկ Մոնահեն,
Լիվ Թայլեր
Օպերատոր Էնդրյու Լեսնի
Երաժշտություն Գովարդ Շոր
Մոնտաժ Ջոն Գիլբերտ
Նկարիչներ Գրանտ Մեյջոր,
Ջո Բլիկլի,
Դեն Հեննա
և ուրիշներ
Նկարահանման վայր Միջերկիր
Կինոընկերություն New Line Cinema,
The Saul Zaentz Company,
WingNutFilms
Տևողություն 178 րոպե
Պարգևներ «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար, Օսկար լավագույն դիմահարդարման համար, Օսկար լավագույն երաժշտության համար, BAFTA մրցանակ որպես լավագույն ֆիլմ և Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար
Անվանակարգ Օսկար լավագույն ֆիլմի համար, Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար, «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար, Օսկար լավագույն մոնտաժի համար, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար, «Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար, Օսկար լավագույն դիմահարդարման համար, Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար, Օսկար լավագույն երաժշտության համար, Օսկար մրցանակ լավագույն ձայնադրման համար և Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար
Բյուջե $ 93 000 000
Շահույթ $ 871 530 324
Նախորդ Հոբիթ: Հինգ զորքերի ճակատամարտը
Հաջորդ Մատանիների տիրակալը. Երկու ամրոց
IMDb ID 0120737
Պաշտոնական կայքէջ
Թրեյլեր https://www.youtube.com/watch?v=V75dMMIW2B4
The Lord of the Rings film trilogy Վիքիպահեստում

«Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն» (անգլ.՝ The Lord of the Rings: The Fellowship of the Ring), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի ֆիլմը, որը հանդիսանում է «Մատանիների տիրակալը» եռագրության առաջին ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2001 թվականի դեկտեմբերի 19ին: Ֆիլմի նկարահանումները տևել են ավելի քան 15 ամիս։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նախաբանում Սաուրոնը ստեղծում է Համիշխանության մատանին, որով պետք է գրավեր ամբողջ Միջերկիրը: Նա ստեղծում է մատանիներ նաև էլֆերի, թզուկների և մարդկանց համար։ Սակայն հետագայում Համիշխանության մատանին ընկնում է մարդկանց՝ այնուհետև հոբիթ Սմեագոլի ձեռքը։ Սմեագոլը մատանու պատճառով վերածվում է անճոռնի արարածի և նրան կոչում են Գոլլում: Տարիներ անց, հոբիթ Բիլբո Բեգինսին պատահաբար հաջողվում է խլել մատանին Գոլլումից։

Հրաշագործ Գենդալֆը այցելում է Շիր՝ հոբիթների բնակավայր։ Այնտեղ Բիլբոն պլանավորում էր նշել իր 111 և իր զարմիկ Ֆրոդոյի 33 ամյակը։ Խնջույքի ժամանակ նա դնում է մատանին և դառնում է անտեսանելի։ Վերադառնալով տուն՝ նա հանդիպում է Գենդալֆին, որը նրան ստիպում է մատանին հանձնել Ֆրոդոյին։ Բիլբոն մատանին տալիս է նրան և հեռանում է Շիրից։

Գենդալֆը Ֆրոդոյին ուղարկում է Ռիվենդել, որպեսզի էլֆերի արքա Էլրոնդը որոշի նրա ճակատագիրը: Նրա հետ ուղևորվում է նաև իր այգեպանը՝ Սեմը: Ճանապարհին նրանք տեսնում են, որ իրենց հետևում են նաև հոբիթներ Մերրին և Պիպինը:

Գենդալֆը գնում է Իզենգարդ՝ կախարդ Սարումանի մոտ, որտեղ պարզում է, որ նա անցել է Սաուրոնի կողմը։ Գենդալֆը հրաժարվում է միանալ նրան և գերվում է Սարումանի կողմից։

Վերջապես բոլորը հավաքվում են Ռիվենդելում՝ մեծ խորհրդի։ Էրլորնդը հայտարարում է, որ պետք է ոչնչացնել մատանին, և Ֆրոդոն ասում է, որր ինքը կանի դա։ Նրան խոստանում են ուղեկցել իր հոբիթ ընկերները, էլֆ Լեգոլասը՝ Լիխոլեսիեից, կախարդ Գենդալֆը, թզուկ Գիմլին՝ Էրեբորից և մարդիկ՝ Բոռոմիրը և Արագորնը: Էլրոնդն այս խումբը կոչում է Մատանու եղբայրություն։ Շուտով խումբն ուղևորվում է դեպի Մորդոր՝ մատանին ոչնչացնելու նպատակով։

Սակայն եղբայրությունը շուտով քայքայվում է, երբ զոհվում է Բոռոմիրը, իսկ Մերրին և Պիպինը գերվում են։ Մատանու ճակատագիրը վստահվում է Ֆրոդոյին և Սեմին, որոնք միայնակ ուղևորվում են դեպի Մորդոր։

Ֆիլմի տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի ֆիլմի մի քանի տարբերակ, որոնք ունեն տարբեր տևողություն և մոնտաժ.

  1. Լայն տարածման տարբերակ - այս տարբերակը ցուցադրվել է կինոթատրոններում և հեռուստատեսությամբ, իսկ DVD տարբերակը թողարկվել է 2002 թվականի փետրվարին (տևողությունը՝ 2:58:12)[1]:
  2. Ռեժիսորական տարբերակ - VHS և DVD տարբերակները թողարկվել են 2002 թվականի նոյեմբերի 12ին։ Այն ներառում է մոտ 30 րոպե նոր կադրեր, նոր երաժշտություն, նաև՝ 20 րոպեանոց նոր տիտրեր՝ ֆիլմի երկրպագուների համար (տևողությունը՝ 3:48:10)[2]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էլայջա Վուդ Ֆրոդո Բեգինս
Յան Մաքկելեն Գենդալֆ Մոխրագույն
Վիգգո Մորտենսեն Արագորն
Շոն Բին Բոռոմիր
Օրլանդո Բլում Լեգոլաս
Ջոն Ռիս-Դևիս Գիմլի
Յեն Հոլմ Բիլբո Բեգինս
Շոն Էսթին Սեմուայզ (Սեմ) Գեմջի
Բիլի Բոյդ Պերեգրին (Պիպին) Տուկ
Դոմինիկ Մոնախեն Մերիադոկ (Մերրի) Բրենդիբակ
Հյուգո Ուիվինգ Էլրոնդ
Քեյթ Բլանշետ Գալադրիել
Լիվ Թայլեր Արվեն
Քրիստոֆեր Լի Սարուման
Էնդի Սերկիս Գոլլում (հնչյունավորում)
Ալան Հովարդ Մատանի (հնչյունավորում)
Նոել Էփլբի Էվերարդ Փրոդֆութ
Սալա Բեյկեր Սաուրոն
Մարտոն Չոկաշ Քելեբորն
Մեգան Էդվարդս տիկ. Փրոդֆութ
Մայքլ Էլսվորտ Գոնդորի արխիվիստ
Մարկ Ֆերգյուսոն Գիլ-Գալադ
Լոուրենս Մակոր Լուրտց
Բրենտ Մակինտայր Կախարդ-արքա
Փիթեր ՄակՔենզի Էլենդիլ
Սառա ՄակԼեոդ Ռոզի Քոթն
Յեն Մուն Բոունդր
Կրեյգ Փարկեր Հալդիր
Քեմերոն Ռոդս ֆերմեր
Մարտին Սենդերսոն դռնապան
Գարի Սինկլեր Իսիլդուր
Դևիդ Ուիտերլեյ Բարլիման Բատերբուր
Վիկտորիա Բեյնոն-Կոուլ օրկ / գոբլին
Լի Հարտլի օրկ / գոբլին
Սեմ Լա Հուդ օրկ / գոբլին
Քրիս Ստրիտեր օրկ / գոբլին
Ֆիլիպ Գրիվ օրկ / գոբլին
Ջոնաթան Ջորդան օրկ / գոբլին
Սեմի Կուրեսա օրկ / գոբլին
Կլինտոն Ուլիաթ օրկ / գոբլին
Պոլ Բրայսոն օրկ / գոբլին
Լենս Ֆաբիան Կեմպ օրկ / գոբլին
Ջոնո Մենքս օրկ / գոբլին
Բեն Փրայս օրկ / գոբլին
Բիլի Ջեքսոն փոքրիկ հոբիթ
Կետի Ջեքսոն փոքրիկ հոբիթ
Փիթեր Կորիգեն Օթո (ռեժիսորական տարբերակ)
Լորի Դունգի Պրն. Բռեքիգիրդլ (ռեժիսորական տարբերակ)
Նորման Ֆորսի Գաֆեր Գեմջի (ռեժիսորական տարբերակ)
Ուիլյամ Ջոնսոն Հին Նոակ (ռեժիսորական տարբերակ)
Էլիզաբեթ Մուդի Լոբելիա Սաքվիլ-Բեգինս (ռեժիսորական տարբերակ)
Բրայան Սերջենտ Թեդ Սանդիմեն (ռեժիսորական տարբերակ)
Տիմոտի Բարտլեթ հոբիտ (տիտրերում նշված չէ)
Ջարլ Բենզոն էլֆ (տիտրերում նշված չէ)
Յորն Բենզոն Ռումիլ (տիտրերում նշված չէ)
Ռեյչել Կլենտվորտ գոբլին (տիտրերում նշված չէ)
Սաբինա Կրոսեն Ռիվենդելի էլֆ (տիտրերում նշված չէ)
Տեա Հարտվել փոքրիկ Հոբիտ (տիտրերում նշված չէ)
Փիթեր Ջեքսոն Ալբերտ Դրեարի (տիտրերում նշված չէ),
Ալան Լի Մարդկանց արքա, ով ստացել էր մատանի (տիտրերում նշված չէ)
Թոմաս ՄակԳինտի օրկ / գոբլին (տիտրերում նշված չէ)
Բրետ ՄակՔենզի Էլրոնդի էլֆ (տիտրերում նշված չէ)
Քեյթ Օ’Ռուրկ օրկ / գոբլին (տիտրերում նշված չէ)
Շեյն Ռանգի Անգմարի կախարդ-արքա (տիտրերում նշված չէ)

Ստեղծման ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչման աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի վրա մեծ ազդեցություն ունեցավ գրքի նախորդ էկրանավորումը՝ անիմացիոն «Մատանիների տիրակալը»: Այս երկու տարբերակներում կան բավականին շատ ընդհանուր կողմեր։ Ջեքսոնը խոստովանել է, որ հանդիսանում է այդ մուլտֆիլմի մեծ երկրպագուն։

Դերասանների ընտրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Դեյ-Լուիսը հրաժարվեց Արագորնի դերից։ Այդ դերով սկսեց նկարահանվել Ստյուարդ Թաունսենդը, սակայն չորս օր նկարագհանվելուց հետո Փիթերը վերցրեց նրանից այդ դերը՝ հասկանալով, որ նրա տարիքը դերին չի համապատասխանում։ Եվ դերը ստացավ Վիգգո Մորտենսենը: Նախագծին մասնակցելուց հրաժարվեցին Էնթոնի Հոփքինսը և Քեյթ Ուինսլեթը: իսկ սկզբում Էլրոնդի դերի համար ընտրված էր հայտնի երաժիշտ Դեյվիդ Բոուին: Ֆրոդոյի դերը փորձեց կատարել Ջեյք Ջիլլենխոլը[3]:

Նկարահանման ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները տեղի են ունեցել Նոր Զելանդիայում, որտեղ բնությունը նման էր Միջերկրի բնությանը։ Եռագրության նկարահանումները Նոր Զելանդիային բերեցին ավելի քան 200 միլիոն դոլարի եկամուտ։Հոբիթոնի տեսքը ստանալու համար պահանջվեց նմոտ մեկ տարի։ Ճարտարապետները հավասարեցրեցին խոտերի բարձրությունը՝ բաց թողնելով այնտեղ ոչխարների։ Հոբիթոնում կառուցվեցին 28 տարբեր հոբիթական տներ և 47 ծխնելույզներ։

Նկարահանումներն ընթանում էին միաժամանակ մի քանի վայրերում և մեկ օրում նկարահանվում էր 3-4 րոպե տևողությամբ նյութ (սովորական երկարամետրաժ ֆիլմի նկարահանումների ժամանակ նկարահանվում է 2-2,5 րոպե տևողությամբ նյութ), իսկ ռեժիսորը հետևում էր նկարահանումներին արբանյակային հաղորդակցության միջոցով։ Այդ ամենի դժվարությունը կայանում էր նաև նրանում, որ որոշ վայրերում նկարահանումներ կատարելու համար անհրաժեշտ էր ուղղաթիռներ, քանի որ այնտեղ ճանապարհներ չկային։ Ամեն օր նախաճաշին անձնակազմը օգտգործում էր 1460 ձու։ Բիլբո Բեգինսի ծննդյան տոնին պետք է ներկա լիներւ 144 հոբիթ, սակայն տնտեսելու նպատակով նկարահանվեց միայն 100 հոբիթ։

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և նոմինացիաներ
Ամսաթիվը Մրցանակը Կատեգորիան Նոմինանտ(ներ)ը Արդյունքը
2000
NBR
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Քեյթ Բլանշետ Հաղթանակ
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք Գրանտ Մեյջոր Հաղթանակ
հատուկ մրցանակ Փիթեր Ջեքսոն Հաղթանակ
LAFCA
լավագույն երաժշտություն Գովարդ Շոր Հաղթանակ
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք Գրանտ Մեյջոր Առաջադրված
2001
SEFCA
լավագույն ֆիլմ Առաջադրված
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Հաղթանակ
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Հաղթանակ
BSFC
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Առաջադրված
TFCA
երկրորդ պլանի լավագույն դերասան Յան Մաքկելեն Առաջադրված
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Առաջադրված
2002
Ամերիկյան կինոարվեստի համալսարանի մրցանակ (2001)|AFI
տարվա ֆիլմ Հաղթանակ
լավագույն վիզուալ էֆեկտներ Ջիմ Ռիգել Հաղթանակ
տարվա կոմպոզիտոր Գովարդ Շոր Առաջադրված
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք Գրանտ Մեյջոր Հաղթանակ
Ոսկե Գլոբուս
լավագույն դրամա ֆիլմ Առաջադրված
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Առաջադրված
լավագույն երգ Առաջադրված
լավագույն երաժշտություն Գովարդ Շոր Առաջադրված
ADG
ֆենտեզի ֆիլմի շարք Գրանտ Մեյջոր, Դեն Հեննա և այլք Առաջադրված
ACE
լավագույն դրամա ֆիլմի մոնտաժ Ջոն Գիլբերտ Առաջադրված
BAFTA
լավագույն ֆիլմ Հաղթանակ
տղամարդու լավագույն դեր Յան Մաքկելեն Առաջադրված
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Առաջադրված
լավագույն օպերատորական աշխատանք Էնդրյու Լեսնի Առաջադրված
հագուստի լավագույն դիզայն Նայլա Դիկսոն Առաջադրված
լավագույն ձայն Քրիստոֆեր Բոյս, Մայքլ Սեմանիկ և այլք Առաջադրված
լավագույն մոնտաժ Ջոն Գիլբերտ Առաջադրված
լավագույն վիզուալ էֆեկտներ Ջիմ Ռիգել, Ռիչարդ Թեյլոր և այլք Հաղթանակ
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք Գրանտ Մեյջոր Առաջադրված
լավագույն գրիմ և սանրվածք Փիթեր Օուեն, Փիթեր Քինգ, Ռիչարդ Թեյլոր Հաղթանակ
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Հաղթանակ
լավագույն երաժշտություն Գովարդ Շոր Առաջադրված
Հանդիսատեսի համակրանքի մրցանակ Հաղթանակ
Բադիլ
լավագույն ամերիկյան ֆիլմ Հաղթանակ
ԱՄՆ կինոդերասանների ակումբ
երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր Յան Մաքկելեն Հաղթանակ
խաղարկային ֆիլմի լավագույն դերասանական կազմ Առաջադրված
Օսկար
լավագույն ֆիլմ Առաջադրված
երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր Յեն ՄակԿելլեն Առաջադրված
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Առաջադրված
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Առաջադրված
լավագույն օպերատորական աշխատանք Էնդրյու Լեսնի Հաղթանակ
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք Գրանտ Մեյջոր, Դեն Հեննա Առաջադրված
հագուստի լավագույն դիզայն Նայլա Դիկսոն, Ռիչարդ Թեյլոր Առաջադրված
լավագույն ձայն Քրիստոֆեր Բոյս, Մայքլ Սեմանիկ և այլք Առաջադրված
լավագույն մոնտաժ Ջոն Գիլբերտ Առաջադրված
լավագույն վիզուալ էֆեկտներ Ջիմ ռիգել, Ռիչարդ Թեյլոր և այլք Հաղթանակ
լավագույն գրիմ և սանրվածք Փիթեր Օուեն, Ռիչարդ Թեյլոր Հաղթանակ
լավագույն երգ Էնիա, Նիկի Ռայան, Ռոմա Ռայան Առաջադրված
լավագույն երաժշտություն Գովարդ Շոր Հաղթանակ
ASCAP
վարձույթի առաջատարները Գովարդ Շոր Հաղթանակ
Սատուրն
երկրորդ պլանի լավագույն կինոդերասան Յան Մաքկելեն Հաղթանակ
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Հաղթանակ
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Առաջադրված
լավագույն հագուստներ Նայլա Դիկսոն, Ռիչարդ Թեյլոր Առաջադրված
լավագույն էֆեկտներ Ջիմ Ռիգել, Ռիչարդ Թեյլոր և այլք Առաջադրված
լավագույն երաժշտություն Գովարդ Շոր Առաջադրված
լավագույն ֆենտեզի ֆիլմ Հաղթանակ
լավագույն գրիմ Փիթեր Օուեն, Ռիչարդ Թեյլոր Առաջադրված
Cinescape Genre Face of the Future Օրլանդո Բլում Առաջադրված
Ամանդա
լավագույն արտասահմանյան ֆիլմ Առաջադրված
Հյուգո
լավագույն ներդրում Փիթեր Ջեքսոն, Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս Հաղթանակ
ԱԱՍՏԱ
լավագույն արտասահմանյան ֆիլմ Հաղթանակ
Bogey Awards
Bogey Award in Titanium Հաղթանակ
Բրեմ Սթոքերի մրցանակ
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Առաջադրված
Critics' Choice Movie Awards
լավագույն ֆիլմ Առաջադրված
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Առաջադրված
լավագույն կոմպոզիտոր Գովարդ Շոր Հաղթանակ
ֆիլմի լավագույն երգ Էնիա Հաղթանակ
Չիկագոյի կինոքննադատների ասոցացիա
լավագույն ֆիլմ Առաջադրված
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Առաջադրված
ֆիլմի լավագույն երաժշտություն Գովարդ Շոր Հաղթանակ
օպերատորի լավագույն աշխատանք Էնդրյու Լեսնի Հաղթանակ
Chlotrudis Awards
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Հաղթանակ
Cinema Audio Society Awards
ձայնի լավագույն մոնտաժ ֆիլմի համար Քրիստոֆեր Բոյս, Մայքլ Սեմանիկ և այլք Հաղթանակ
DFWFCA
լավագույն ֆիլմ Առաջադրված
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Առաջադրված
լավագույն օպերատորական աշխատանք Էնդրյու Լեսնի Հաղթանակ
Ամերիկայի ռեժիսորների միություն
կինեմատոգրաֆիայում իր ավանդի համար Փիթեր Ջեքսոն Առաջադրված
Կայսրություն
լավագույն ֆիլմ Հաղթանակ
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Առաջադրված
լավագույն դերասան Էլայջա Վուդ Հաղթանակ
Վիգգո Մորտենսեն Առաջադրված
լավագույն բրիտանացի դերասան Շոն Բին Առաջադրված
Յան Մաքկելեն Առաջադրված
լավագույն դեբյուտ Օրլանդո Բլում Հաղթանակ
Բիլլի Բոյդ և Դոմինիկ Մոնագան Առաջադրված
Florida Film Critics Circle Awards
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Առաջադրված
երկրորդական պլանի կնոջ լավագույն դեր Քեյթ Բլանշետ Հաղթանակ
Kids’ Choice Awards
էքշն ժանրի սիրված դերասան Էլայջա Վուդ Առաջադրված
Լաս-Վեգասի կինոքննադատների ասոցացիա
լավագույն ֆիլմ Առաջադրված
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Հաղթանակ
երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր Յեն Հոլմ Առաջադրված
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Առաջադրված
օպերատորական լավագույն աշխատանք Էնդրյու Լեսնի Հաղթանակ
լավագույն մոնտաժ Ջոն Գիլբերտ Առաջադրված
հագուստի լավագույն դիզայն Նայլա Դիկսոն, Ռիչարդ Թեյլոր Հաղթանակ
լավագույն երաժշտություն Գովարդ Շոր Հաղթանակ
ֆիլմի լավագույն երգ Էնիա Հաղթանակ
լավագույն վիզուալ էֆեկտներ Ռիչարդ Թեյլոր Հաղթանակ
MTV Movie Awards
լավագույն ֆիլմ Հաղթանակ
տղամարդու լավագույն դեր Էլայջա Վուդ Առաջադրված
տարվա հայտնություն. դերասան Օրլանդո Բլում Հաղթանակ
լավագույն կինոչարագործ Քրիստոֆեր Լի Առաջադրված
լավագույն մարտ Քրիստոֆեր Լի և Յան Մաքկելեն Առաջադրված
ամենասարսափելի հատված քարայրի մարտը Առաջադրված
Motion Picture Sound Editors
լավագույն երաժշտական միություն Նենցի Ալլեն, Մայքլ Փրայս և այլք Հաղթանակ
ձայնի լավագույն մոնտաժ Մայք Հոփկինս, Տիմոտի Նիլսեն և այլք Առաջադրված
National Society of Film Critics
լավագույն ֆիլմ Առաջադրված
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Առաջադրված
Online Film Critics Society
լավագույն ֆիլմ Առաջադրված
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Առաջադրված
երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր Յան Մաքկելեն Առաջադրված
լավագույն դերասանական համայնք Առաջադրված
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Առաջադրված
օպերատորական լավագույն աշխատանք Էնդրյու Լեսնի Առաջադրված
լավագույն երաժշտություն Գովարդ Շոր Առաջադրված
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիա
ֆիլմի պրոդյուսեր Առաջադրված
Phoenix Film Critics Society
լավագույն ֆիլմ Հաղթանակ
լավագույն դերասանական համայնք Հաղթանակ
լավագույն ռեժիսոր Փիթեր Ջեքսոն Հաղթանակ
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Հաղթանակ
օպերատորական լավագույն աշխատանք Էնդրյու Լեսնի Հաղթանակ
լավագույն մոնտաժ Ջոն Գիլբերտ Առաջադրված
Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք Գրանտ Մեյջոր Հաղթանակ
հագուստի լավագույն դիզայն Նայլա Դիկսոն, Ռիչարդ Թեյլոր Հաղթանակ
լավագույն գրիմ և սանրվածք Փիթեր Օուեն, Ռիչարդ Թեյլոր Առաջադրված
լավագույն երաժշտություն Գովարդ Շոր Հաղթանակ
ֆիլմի լավագույն երգ Էնիա, Նիկի Ռայան, Ռոմա Ռայան Հաղթանակ
լավագույն վիզուալ էֆեկտներ Ջիմ Ռիգել, Մարկ Ստեթսոն և այլք Հաղթանակ
Robert Festival
լավագույն ամերիկյան ֆիլմ Հաղթանակ
Արբանյակ
լավագույն անիմացիոն ֆիլմ Հաղթանակ
երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր Յան Մաքկելեն Առաջադրված
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Առաջադրված
լավագույն օպերատորական աշխատանք Էնդրյու Լեսնի Առաջադրված
լավագույն մոնտաժ Ջոն Գիլբերտ Հաղթանակ
լավագույն ձայն Քրիստոֆեր Բոյս, Մայքլ Սեմանիկ և այլք Հաղթանակ
լավագույն վիզուալ էֆեկտներ Ջիմ Ռիգել, Մարկ Ստեթսոն և այլք Առաջադրված
նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք Գրանտ Մեյջոր, Դեն Հաննա Առաջադրված
հագուստի լավագույն դիզայն Նայլա Դիկսոն, Ռիչարդ Թեյլոր Առաջադրված
Teen Choice Awards
լավագույն էքշն ֆիլմ Առաջադրված
էքշն ժանրում լավագույն դերասան Էլայջա Վուդ Առաջադրված
էքշն ժանրում լավագույն դերասանուհի Լիվ Թայլեր Առաջադրված
USC Scripter Award
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Առաջադրված
World Soundtrack Award
տարվա լավագույն կոմպոզիտոր Գովարդ Շոր Առաջադրված
տարվա լավագույն սաունդրեք Գովարդ Շոր Հաղթանակ
ժողովրդի ընտրություն Գովարդ Շոր Հաղթանակ
ԱՄՆ սցենարիստների միություն
լավագույն սցենար Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն Առաջադրված
Երիտասարդ դերասան
լավագույն ընտանեկան դրամա ֆիլմ Առաջադրված

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այն դերասանները, որոնք կատարում էին Մատանու եղբայրության անդամների դերերը, դաջվածքներ են արել էլֆական 9 թվի տեսքով։ Դաջվածք անել հրաժարվել է միայն Ջոն Ռիս Դևիսը: Էլայջա Վուդի դաջվածքը փորի տակ է։ Շոն Ասթինը և Բիլլի Բոյդը իրենց դաջվածքներն արել են կոճերի վրա՝ ի հիշատակ հոբիթական ոտքերի, իսկ Դոմինիկ Մոնագանը՝ աջ ձեռքի վրա։ Օրլանդո Բլումի դաջվածքը նախաբազկի վրա է, որը երևում է Կարիբյան ծովի ծովահենները: «Սև մարգարտի» անեծքը ֆիլմի կադրերից մեկում։ Յան Մաքկելենի և Շոն Բինի դաջվածքները թիակի վրա են։ Իսկ Վիգգո Մորտենսենի դաջվածքը ձախ թիակին է, որը երևում է նրա ֆիլմերից մեկում։
  • Երբեմն նկարահանումների ժամանակ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը քնում էր ընդամենը 4 ժամ։
  • Նկարահանումների ժամանակ օգտագործվել է 1800 զույգ հոբիթական ոտք։ Բանն այն է, որ ամեն օր պատրաստում էին նոր ոտքեր նկարահանման համար։ Այն դերասանները, որոնք կատարում էին հոբիթների դեր, նկարահանման հրապարակ էին գալիս առավոտյան ժամը 5ին, որպեսզի հասցնեին պատրաստել ոտքերը։ Այդ գործընթացը տևում էր ավելի քան 1 ժամ։ Այդ ոտքերով նրանք նույնիսկ չէին կարողանում նստել, քանի որ այն կարող էր շարքից դուրս գալ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «THE LORD OF THE RINGS – THE FELLOWSHIP OF THE RING (PG)»։ British Board of Film Classification։ նոյեմբերի 16, 2001։ Վերցված է 2012-10-16 
  2. http://www.henneth-annun.ru/index.php?module=subjects&func=viewpage&pageid=209 Сравнение киноверсии и режиссерской версии фильма
  3. Ольга Белик. (2013-11-01)։ «Джейк Джилленхол мог сыграть Фродо Бэггинса» (անգլերեն)։ Filmz.ru։ Վերցված է 2013-11-22