Իվրի Գիտլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվրի Գիտլիս
Ivry Gitlis.JPG
Բնօրինակ անունעברי גיטליס
Ծնվել էօգոստոսի 22, 1922(1922-08-22)[1][2][3] (96 տարեկան)
Հայֆա, Իսրայել[1]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Israel.svg Իսրայել
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ՇրջանավարտՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինSabine Glaser?

Իվրի Գիտլիս (եբր.՝ עברי גיטליס‎, ծնվ. օգոստոսի 22 1922, Հայֆա, Իսրայել), հրեա ջութակահար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հայֆայում Ռուսաստանից հայրենադարձվածների ընտանիքում։ Երաժշտական կրթությունը զարգացնելու համար մեկնել է Փարիզ, որտեղ մասնագիտացել է կոնսերվատորիայում Կարլ Ֆլեշի, Ջորջե Էնեսկուի և Ժակ Տիբոյի մոտ։ 1939 թվականին տեղափոխվել է Անգլիա, որտեղ և անց է կացրել Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիները։ Այնտեղ էլ ելույթ է ունեցել Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և կատարել առաջին ձայնագրությունները BBC-ի համար։ 1951 թվականին վերադարձել է Իսրայել։ 1955 թվականից աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս մենահամերգներով։ 1960-ականների վերջից ապրում է Ֆրանսիայում:

Բարեկամական կապերն ու համատեղ նախագծերը Գիտլիսին միավորել են տարբեր երկրների և ուղղությունների երաժիշտների հետ։ Բրունո Մադերնան նրան մի պիես է նվիրել, որն այդպես էլ կոչվում է «Պիես Իրվիի համար» (անգլ.՝ Piece for Ivry, 19711968 թվականին Գիտլիսը մասնակցել է Յոկո Օնոյի «Whole Lotta Yoko» երգի ձայնագրմանը։

1990 թվականին Գիտլիսը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան կոչումը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]